Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել 11 հիվանդի կորոնավիրուսով վարակած բժշկին նկատմամբ

19:45 • 23.03.20

Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքում քրեական գործ է հարուցվել բժիշկ Իրինա Սաննիկովայի դեմ, որը 11 հիվանդի է վարակել կորնավիրուսով:

Ինչպես փոխանցում է kp.ru-ն, վերջինիս դեմ գործ է հարուցվել «Մարդկանց կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող հանգամանքների քողարկման մասին» և «Անփութություն» հոդվածներով: Կասկածյալին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում:

Հաղորդվում է, որ Ստավրոպոլի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Սաննիկովան, որը միևնույն ժամանակ երկրամասի առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցով գլխավոր մասնագետն է, մարտի սկզբին առանց բուհի ղեկավարությանը և նախարարությանը տեղյակ պահելու հանգստի է մեկնել Իսպանիա:

Այնտեղ նա գտնվել է մարտի 3-6-ը: Վերադառնալով տուն՝ դարձյալ տեղյակ չի պահել իր ուղևորության մասին այնպիսի երկիր, որտեղ տարածված է Covid-19 վիրուսը:  

Բժիշկը կանխարգելիչ նպատակներով 14-օրյա մեկուսացում չի իրականացրել և շարունակել է ապրել սովորական առօրյայով. այցելել է համալսարան, մասնակցել համաժողովների և հիվանդների ընդունել ինֆեկցիոն հիվանդանոցում: 

Մարտի 17-ին նրան հոսպիտալացրել են ինքնազգացողության վատթարացմամբ և պարզել, որ նա վարակված է կորոնավիրւսով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է կասկածվում բժշկի հետ շփում ունեցած 11 մարդու մոտ: