Ավստրալուհին իր տան նախասրահում հսկայական լսնամաշկ պիթոն է հայտնաբերել

23:21 • 24.03.20

Ավստրալիա Քուինսլենդ նահանգի բնակչուհին ապշել է իր տան նախասրահում 4.5 մետր երկարությամբ, լսնամաշկ օձ հայտնաբերելով:

Ինչպես փոխանցում է CNN-ը, խոսքը բիրմայական պիթոնի մասին է, որի քաշը կազմում է 50 կգ: Սողունն այնքան մեծ է, որ կարող էր անգամ շուն կուլ տալ: Հսկայական չափսերը բարդացրել են պիթոնին տեղաշարժելու աշխատանքն անգամ արհեստավարժ մասնագետների համար:

Սողուններ որսացող մասնագետ Թոնի Հարիսոնը պարբերականին հայտնել է, որ դա ամենամեծ օձն էր, որը նրան հանդիպել է 1994 թվականից ի վեր: Այս տարիների ընթացքում մասնագետն ավելի քան 20 000 կանչ է կատարել: