ԱՄՆ-ում ծնողները քաղցած են թողել 7 ամսական երեխային, որը մահացել է հիվանդանոցում

03:20 • 24.03.20

ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում երիտասարդ ծնողները սովամահ են արել 7 ամսական աղջիկ երեխային: Այս մասին գրում է Metro-ն:

Ոստիկանները կեղտոտ բնակարանում հայտնաբերել են մահացող երեխային և նրա երկվորյակ եղբորը: Փոքրիկ աղջնակի մահճակալի շուրջ հավաքվել էին խավարասերները: Իրավապահ մարմիններն աղջնակին հասցրել են հիվանդանց, սակայն ժամեր անց նա մահացել է բժիշկների ձեռքերում:

Դիահերձման արդյունքում հաստատվել է, որ աղջիկը մահացել է քաղցածությունից: Դատաբժշկական փորձագետը նշել է, որ փոքրիկն ուներ մկանների զանգվածի կորուստ և դուրս ընկած կողոսկրեր, ինչը երկար ժամանակ քաղցած մնալու արդյունք է:

Ձերբակալվել են երեխայի ծնողները՝ 24-ամյա մայրն ու 19-ամյա հայրը: Նրանց սպասվում է մինչև 30 տարվա ազատազրկում: Մահացած երեխայի եղբայրը և ևս երեք ավելի մեծ տարիքով տանն ապրող երեխաները գտնվում են խնամակալների հսկողության տակ: