Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ
Կորոնավիրուսի վարակի աշխարհագրությունն անընդհատ փոփոխվում է՝ ընդգրկելով նորանոր պետություններ ու բնակավայրեր։ Վիրուսից վարակված մարդկանց թիվն աշխարհում ամեն րոպե փոփոխվում է։ Որոշ երկրներում վիրուսով նորանոր վարակակիրներ են բացահայտվում, ավելանում են մահացությունների դեպքերը, քիչ չեն նաև վիրուսը հաղթահարած մարդիկ։ Tert.am-ը ներկայացնում է կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ և տեքստային թարմացումներով:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
23։53
Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2300-ը. ТАСС
Նոր տեսակի կորոնավիրուսից մահացության դեպքերը Ֆրանսիայում հասել են 2314-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր վարչությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ վերջին մեկ օրում Covid-19 կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 319 մարդ, ապաքինվել՝ 926-ը: Ներկա պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվում են 4237-ը:
Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 37 575-ի: Հիվանդանոցում է գտնվում 17 620 մարդ, ակտիվ վարակակիր է 29 561 մարդ:
Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հատել է 650 000-ի շեմը, մահացածներինը՝ 30 000-ինը:
23։50
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները համաձայնել են կորոնավիրուսի համավարակի ընթացքում իրենց աշխատավարձերի կրճատմանը. ТАСС
Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել թիմի ֆուտբոլիստների և մարզիչների հետ կորոնավիրուսի համավարակի ժամանակահատվածում աշխատավարձի կրճատման մասին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ակումբի մամլո ծառայությանը, ֆուտբոլիստների տարեկան աշխատավարձը կկրճատվի 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների վճարների չափով: Արդյունքում «Յուվենտուսը» 2019/2020 մրցաշրջանում շուրջ 90 մլն եվրո կխնայի:
Նշվում է, որ առաջիկայում կքննարկվեն այլ պայմաններ ևս: Մրցաշրջանի վերսկսման կամ պաշտոնական ավարտի պարագայում ակումբն ու խաղացողները կվերանայեն համաձայնությունը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցվել է առնվազն մինչև մայիսի 3-ը: «Յուվենտուսը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ 26 խաղում հավաքելով 63 միավոր:
Կորոնավիրուսից մահացածների թիվն Իտալիայում գերազանցել է 10 000-ը, իսկ վարակվածներինը՝ 92 000-ը:
23:41
Merci. Ֆրանսիան Էյֆելյան աշտարակի վրա հայտնված գրությամբ իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին (տեսանյութ)
Ֆրանսիան յուրահատուկ կերպով երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին:
Ինչպես ներկայացնում է Global News-ը, Փարիզի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը՝ Էյֆելյան աշտարակի ճակատային հատվածում հատուկ գրություն է հայտնվել: Լուսավորությամբ պատկերվել է «Merci» («Շնորհակալություն») բառը, որին հաջորդել է «Մնա տանը» գրությունն անգլերենով (Stay at home): Այդ ամենն ուղեկցվել է աշտարակի հանրահայտ առկայծող լուսավորությամբ:
Ինքնատիպ նախաձեռնությունը կյանքի է կոչվել մարտի 27-ի երեկոյան: Այդ նույն ընթացքում կարանտինի մեջ գտնող ֆրանսիացիները դուրս են եկել պատշգամբ՝ ծափահարություններով միանալու երախտագիտության դրսևորմանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում հիվանդությունից մահացել է ավելի քան 2300 մարդ, վարակված է 37 575-ը:
23։16
Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է հայտնի հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. «Կոմսոմոլսկայա պրավդա»
Ռուսաստանի Կոմունարկա շրջանի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում հայազգի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը՝ կորոնավիրուսի կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով ՌԳԱ Պ.Ն. Լեբեդևի անվան Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակցին:
Ինստիտուտի աշխատակիցը հայտնել է, որ պրոֆեսորը հիվանդացել է երկու շաբաթ առաջ, որից հետո աշխատանքի դուրս չի եկել, սակայն օրեր առաջ ինքնազգացողությունը վատացել է, բարձրացել է ջերմությունը: Նախօրեին նա կնոջ հետ անհապաղ հոսպիտալացվել է:
Հիվանդանոցի ճանապարհին նրա կնոջ սիրտը կանգնել է: Բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան, սակայն ապարդյուն. կինը մահացել է: Բժիշկներն այս պահին պայքարում են 72-ամյա ֆիզիկոսի կյանքի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 5-րդ անձն էր մահացել: Mash Тelegram-ալիքի տվյալներով՝ խոսքը ֆիզիկոսի կնոջ մասին է:
22։37
Նյու Յորքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ. New York Post
Վերջին երկու օրվա ընթացքում Նյու Յորք քաղաքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ բնակիչ է մահանում: Ինչպես հայտնում է New York Post-ը, այս մասին վկայում են վիճակագրական տվյալները:
Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ կորոնավիրուսից 84-ական մարդ է մահացել Նյու Յորքում: Վարակման դեպքերի ցուցանիշը ևս աճում է:
Նյու Յորք նահանգում վերջին տվյալներով վիրուսից վարակվել է 53 318 մարդ, որը կազմում է ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թվի գրեթե կեսը: Նահանգում կորոնավիրուսից մահացել է 728 մարդ:
22։28
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 30 000-ի սահմանը․ Worldometers.info
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացության դեպքերի թիվը հատել է 30 000-ի սահմանը։ Ըստ worldometers.info կայքի՝ միայն Իտալիայում մարտի 28-ին մահացության դեպքերն ավելացել են 889-ով՝ դառնալով 10 023, ԱՄՆ-ում 241-ով՝ դառնալով 1 943, Իսպանիայում՝ 647-ով՝ դառնալով 5 812։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407-ի։
ՀՀ-ում առ այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահացության մեկ դեպք, 30 վարակված անձ ապաքինվել է։
22։14
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 10 000-ը. ТАСС
Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 889 մարդ։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկրում Covid-19-ի իրավիճակի մասին վերջին տվյալները ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին: Նրա խոսքով՝ մահացության ցուցանիշը երկրում հասել է 10 023-ի: Նախորդ օրը հաղորդվում էր մահվան 9134 դեպքի մասին:
Վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 5 974-ով: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 70 065 մարդ: Իտալիայում կորոնավիրուսի համավարակի բռնկման առաջին օրվանից վարակվել է 92 472 մարդ: Վիրուսի առաջին դեպքը երկրում գրանցվել էր հունվարի 29-ին:
Իտալիան վիրուսի տարածման հետևանքով դարձել է Եվրոպայի ամենատուժած երկիրը: Ողջ աշխարհում վարակման ցուցանիշը հասել է 642 240-ի, մահացության ցուցանիշը՝ 29 908-ի:
21։43
Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը գերազանցել է 1000-ը. CNN
Միացյալ Թագավորության տարածքում Covid-19 կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1019-ի: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ՄԹ առողջապահության և սոցիալական խնամքի նախարարության վերջին տվյալները:
Վերջին մեկ օրում մահվան ելքով դեպքերն ավելացել են 260-վ, վարակման դեպքերը՝ 2546-ով: Մինչ օրս թագավորության տարածքում վարակվածների թիվը հասել է 17 089-ի: Ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 15 935 մարդ: Ապաքինվել է 135 մարդ:
Վերջին տվյլաների համաձայն՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 620 000-ը, վարակակիր է ավելի քան 456 000 մարդ, մահացել է 28 802-ը:
21։23
Ամերիկյան ռազմածովային ուժերի հիվանդանոցային նավը ժամանել է Լոս Անջելես՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարին. Интерфакс
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող USNS Mercy մեծ հիվանդանոցային նավը ժամանել է Լոս Անջելեսի ափերի մոտ՝ աջակցելու առողջապահության քաղաքային ծառայություններին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ամերկյան ռազմածովային ուժերին:
Ինչպես ավելի վաղ Պենտագոնը տեղեկացրել էր, ԱՄՆ բանակը 3 ռազմական դաշտային հիվանդանոցներ է ուղարկել Նյու Յորք և Վաշինգտոն նահանգներ:
CNN-ի հաղորդմամբ՝ երկուշաբթի ևս մեկ հիվանդանոցային նավի ժամանման են սպասում Նյու Յորքում:
COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն հասել է 112 560-ի: Մահացության ցուցանիշը կազմում է 1878-ի:
21։13
Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը. РИА Новости
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182-ի, մեկ օրում վարակման 17 նոր դեպք է արձանագրվել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբին, այսօր գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ապաքինվել է 15 մարդ, հիվանդների թվում կա ՌԴ քաղաքացի:
Ներկա պահին երկրում կա 163 ակտիվ վարակակիր, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ: Նրանցից 23-ի վիճակը ծանր է:
20։20
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5960-ի. CNN
Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման օրվանից մինչ այսօր հիվանդությունից մահացել է 5690 մարդ:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ ներկայացնելով Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալները, մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 17 տոկոսով կամ 832-ով: Մահացության մեկօրյա ցուցանիշը նախորդ երկու օրվանից փոքր-ինչ (19%) ցածր է:
Իսպանիան կորանավիրուսի համավարակից ամենատուժած երկրներից մեկն է ողջ աշխարհում: Երկրում Covid-19 կորոնավիրուսով վարակված է 72 248 մարդ:
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ վարակակիրների թիվը կազմում է 54 273 մարդը, որը 8.8 տոկոսով (6529 նոր դեպք) ավելացել է մեկ օրում:
19։18
Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակել տեղաշարժը պետական սահմանով: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում:
Խոսքը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, ջրային և խառը սահմանային, ինչպես նաև ռուս-բելառուսական պետական սահմանի ցամաքային տարածքի անցակետերի գործունեության մասին է: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնելու մարտի 30-ի 00:00-ից:
Արգելքը չի տարածվի դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև դիվանագիտական կապի սուրհանդակների և պաշտոնական պատվիրակությունների վրա:
Սահմանով կթույլատրեն անցնել բեռնատար մեքենաների ռուս վարորդներին, նավերի անձնակազմերին, ինչպես նաև միջազգային երկաթուղային հաղորդակցության ջոկատներին:
Բացի այդ, սահմանափակումների կենթարկվեն ՌԴ այն քաղաքացիները, որոնք դուրս կգան երկրից հարազատի մահվան պատճառով:
19։03
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հինգերորդ մարդն է մահացել. Интерфакс
Մոսկվայում մահացել է 69-ամյա կինը, որի մոտ COVID-19 կորոնավիրուս էր հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ տեղեկացնելով, որ վերջինիս մոտ նաև կարդիոսկլերոզ, երկրորդ աստիճանի աթերոսկլերոզ և քրոնիկ պիելոնեֆրիտ է եղել:
«Հիվանդանոցում 69-ամյա կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել: Բժիշկները կատարել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, համալիր բուժում, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- հայտնել են Մոսկվայի առողջապահության վարչության մամլո ծառայությունից:
Նշվում է, որ սա կորոնավիրուսից մահացության հինգերորդ դեպքն է Ռուսաստանում: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի։
18։21
Ջեֆ Բեզոսը հասցրել է վաճառել Ամազոն ընկերության բաժնեմասերը և խուսափել կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքներից
Ջեֆ Բեզոսը փետրվարին Ամազոն ընկերության իր բաժնեմասերը 3,4 միլիարդ դոլարով վաճառելու շնորհիվ խուսափել է կորոնավիրուսի պատճառով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքով հսկայական կորուստներից, գրում է The Guardian պարբերականը։
Ամբողջ աշխարհում այս օրերին նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հազարավոր մարդիկ անգործ են մնում, շատերը մեծ գումարներ են կորցնում ֆինանսական շուկայի «փլուզման հետևանքով», սակայն աշխարհի ամենահարուստ մարդը՝ ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հասցրել է զերծ մնալ այդ հետևանքներից։։
Փետրվարի առաջին շաբաթում Ամազոն ընկերության 3,4 միլիորադ դոլար արժողությամբ վաճառված արժեթղթերը կազմել են ընկերության՝ Բեզոսի բաժնի երեք տոկոսը։ Նշվում է, որ եթե վերջինս չվաճառեր դրանք, ապա ներկայումս մոտ 317 միլիարդ դոլարի կորուստ կունենար։
Բեզոսն այն հաջողակներից է, որը կարողությունը տարեսկզբի համեմատ ավելացրել է 5․5 միլիարդ դոլարով։ Վերջինիս կարողությունը, որը հիմնականում հիմնվում էր Ամազոնի բաժնետոմսերի վրա, միայն հինգշաբթի ավելացել է 3․9 միլիարդ դոլարով։
17։22
Մեծ Բրիտանիայում շներին կօգտագործեն կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով․ Daily Mail
Բրիտանական մի բարեգործական ընկերություն հանդես է եկել նախաձեռնությամբ, որի շրջանակներում գիտնականների հետ միասին աշխատանքներ կիրականացվեն՝ հասկանալու համար, թե արդյոք հոտառական համակարգի միջոցով շները կարող են հայտնաբերել կորոնավիրուսով վարակված հիվանդներին, գրում է Daily Mail պարբերականը։
Medical Detection Dogs ընկերությունը գաղափարի իրագործման համար կհամագործակցի Լոնդոնում Հիգիենայի և տրոպիկական բժշկության դպրոցի և Անգլիայի հյուսիսարևելյան մասում գտնվող Դուրհան համալսարանի մասնագետների հետ։ Կայքի փոխանցմամբ՝ եթե նախկինում շները կարողացել են մալարիայով հիվանդներին հայտնաբերել, ապա հիմք ընդունելով այն համոզմունքը, որ յուրաքանչյուր հիվադություն իր հատուկ հոտն ունի, մեծ հավանականություն կա, որ այս եղանակով կորոնավիրուսի հայտնաբերումը նույնպես հնարավոր կլինի։
Բարեգործական այս ընկերությունը նախկինում շներին վարժեցրել է՝ հայտնաբերելու համար այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քաղցկեղը, Պարկինսոնի հիվանդությունը, մանրէաբանական այլ հիվանդություններ․ շներն կարող են հայտնաբերել անգամ մարմնի ջերմության թեթև փոփոխությունները։
«Տեսականորեն մենք վստահ ենք, որ շները կարող են COVID-19-ը հայտնաբերել․․․ հիմա փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարող ենք վիրուսի հոտը հիվանդներից ապահով կերպով վերցնել և դա շներին ներկայացնել։ Նպատակն այն է, որ շները կարողանան ցույց տալ մեզ, թե մարդը, այդ թվում՝ ախտանիշ չունեցողը, կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստի կարիք ունի, թե ոչ»,-նշել է Medical Detection Dogs-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Քլեյր Գեսթը։
14:45
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 228 մարդ․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1264-ի. «ՌԻԱ Նովոստի»
Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 228 նոր դեպք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով վարակի տարածման դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։
Վարակման նոր դեպքերը գրանցվել են ՌԴ 26 շրջանում, սակայն վարակակիրների թվով առաջին տեղում է Մոսկվան, որտեղ վերջին օրում հաստատվել է 114 դեպք, ևս 36 մարդ վարակվել է Մերձմոսկովյան շրջանում։
Այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը 62 շրջանում հասել է 1264-ի։
«Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում գրանցվել է մահվան մեկ դեպք։ Երկրում հիվանդությունից ընդհանուր առմամբ մահացել է 4 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 49-ի։
14:08
Թրամփը խոստացել է առաջիկայում իր «բարեկամ երկրներին» թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրել․ Daily Mail
ԱՄՆ-ն զգալի քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր կարտադրի, որը կբավարարի ոչ միայն երկրին, այլև դրա կարիքն ունեցող մյուս երկրներին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Daily Mail-ը։
«Իտալիային պետք են թոքերի արհեստական օդափոխության ապարատներ, Իսպանիային պետք են, Գերմանիային՝ նույնպես, նրանք բոլորը խնդրում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր։ Մենք կարտադրենք զգալի քանակությամբ սարքեր, և մեր կարիքները բավարարելուց հետո կօգնենք նաև մյուս երկրներին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Թրամփը նաև հայտարարել է, որ դրանք պատրաստ կլինեն առաջիկա ամիսների ընթացքում:
«Առաջիկա 100 օրվա ընթացքում մենք կա՛մ կպատրաստենք, կա՛մ որևէ այլ ճանապարհով ձեռք կբերենք ավելի քան 100 հազար լրացուցիչ սարք», - ասել է նա:
«Ամբողջ աշխարհում կան երկրներ, որոնք մեր բարեկամներն են, և մենք կօգնենք այդ երկրներին։ Մենք այնպիսի վիճակում ենք գտնվում, որ կարող ենք անել այն, ինչ այլ երկրներ չեն կարող», - հայտնել է ԱՄՆ նախագահը։
13:42
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3460-ի. «ՌԻԱ Նովոստի»
Իսրայելում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 3460 դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։
Իսրայելական նախարարության տվյալների համաձայն՝ շաբաթ 09։00-ի դրությամբ Իսրայելում կորոնավիրուսով ախտահարված 3460 անձանցից 50-ի վիճակը գնահատվում է ծանր։ 469 հիվանդ գտնվում է հիվանդանոցում, 1828 մարդ բուժում է ստանում տնային պայմաններում, 484-ը հատուկ կենտրոններում գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Առողջապահության նախարարությունը նշում է, որ Իսրայելում օրական COVID-19-ի մոտ 6 000 թեստ է անցկացվում։ Հաջորդ շաբաթ անցկացվելիք թեստերի քանակը կավելանա՝ հասնելով 10 000-ի, մյուս երկու շաբաթների ընթացքում ծրագրվում է թիվը հասցնել մինչև օրական 30 000-ի։
13:31
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85-ի. «ՌԻԱ Նովոստի»
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է՝ հասնելով 85-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Վրաստանում հիվանդության վերահսկողության հատուկ կայքին։
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման հետևանքով մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Արտակարգ դրությունը տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տասը հոգանոց խմբով մարդկանց հավաքվելու դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցների կիրառում է ենթադրում։
«Վարակման հաստատված դեպքերի թիվը 85 է, որից ապաքինվել է 14 մարդ։ Կարանտինի մեջ է գտնվում 4641, հսկողության տակ՝ 239 մարդ»,- ասվում է կայքում։
Ավելի վաղ Վրաստանի մայրաքաղաքային կլինիկաներից մեկի տնօրեն Լալի Թուրձեդիձեն հայտնել էր լրագրողներին, որ վարակվածների մեջ ընդհանուր 5 երեխա և մեկ հղի կին կա․ նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 601,536-ի, որից 27,441-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 133,454 մարդ:
13:23
«Մենք գտնվում ենք միևնույն նավակում»․ Հռոմի պապն աղոթել է կորոնավիրուսի համավարակի ավարտի համար՝ կոչ անելով աշխարհին ճգնաժամը դիտարկել որպես համերաշխության փորձություն․ Reuters
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում միայնակ աղոթել է՝ կոչ անելով աշխարհին ճգնաժամը դիտարկել որպես համերաշխության փորձություն և հիմնական արժեքների հիշեցում, գրում է Reuters-ը։
«Խավարը պատել է մեր հրապարակները, փողոցներն ու քաղաքները, այն տիրել է մեր կյանքին՝ լցնելով խլացուցիչ լռությամբ ու վշտահար դատարկությամբ, կաթվածահար անելով իր ճանապարհին հանդիպած ամեն բան»,- «Քաղաքին և աշխարհին» (Urbi et Orbi) հանդիսավոր ուղերձի ժամանակ ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ հիմա մարդկությունը գտնվում է միևնույն նավակում։
«Մենք հասկացանք, որ գտնվում ենք միևնույմ նավակում։ Պետք է միասին նավարկենք, մեզնից յուրաքանչյուրը մյուսի մխիթարության կարիքն ունի»,-հայտնել է նա։
Հռոմի պապը նշել է, որ վիրուսը բացահայտել է մարդկանց խոցելիությունն «այն կեղծ և ավելորդ սահմանումների նկատմամբ, որոնց շուրջ մենք կառուցել ենք մեր կյանքը»։
Նա նաև գովաբանել է բժիշկներին, բուժքույրերին, խանութների աշխատակիցներին, հավաքարարներին, ոստիկաններին ու կամավորներին՝ ասելով, որ հենց նրանք և ոչ թե հարուստներն ու հայտնիներն են «կերտում մեր ժամանակների որոշիչ իրադարձությունները»։
Սուրբ Պետրոսի հրապարակը և Վատիկանի թանգարանները փակ են այցելուների համար Իտալիայում կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: Զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ եկեղեցական ծառայություններն, արգելված են։
Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86 498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:
12:50
Կորոնավիրուսի օջախ Ուհանում մասնակիորեն վերականգնվել է մետրոյի աշխատանքը․ «ՌԻԱ Նովոստի»
Չինաստանի Ուհան քաղաքում, որը կորոնավիրուսային վարակի տարածման օջախն է դարձել, մասամբ վերսկսվել է մետրոյի աշխատանքը, գրում է ria.ru-ն՝ քաղաքային իշխանություններին հղումով։
Նշվում է, որ բոլոր ուղևորները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել։
Ներկայում Ուհանում գործում է մետրոյի ինը ճյուղ և 228 կայարան: Թե երբ կվերսկսվի մյուս կայարանների աշխատանքը, դեռևս չի հաղորդվում։
Հաղորդվում է, որ մարտի 23-ից բոլոր գծերում, որոնք այսօր վերսկսել են աշխատանքը, դատարկ գնացքներ են վարել, որպեսզի ստուգեն բոլոր համակարգերը և վերացնեն երկարատև պարապուրդի պատճառով առաջացած հնարավոր անսարքությունները:
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:
12:26
Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը․ Worldometer
Նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը: Այդ մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:
Մահացության ցուցանիշով առաջին տեղում է Իտալիան, որտեղ մահվան ելքով դեպքերը հասել են 9134-ի: Նրան հաջորդում է Իսպանիան՝ 5138 մահվան դեպքով։
Այնուհետև Չինաստանն է (3295), որտեղ վերջին օրերին վարակման 54 նոր դեպք է գրանցվել։
Մյուս ամենատուժած երկիրն Իրանն է, որտեղ հիվանդությունը 2378 մարդու կյանք է խլել:
Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Հարավային Կորեան և Միացյալ Թագավորությունը:
Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 170 երկրում:
11:38
Ռուսաստանում մահացել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված պրոֆեսոր-համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը․ Московский комсомолец
Ուրբաթ երեկոյան Մոսկվայի «Նովոմոսկովսկիյ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանը, գրում է Московский комсомолец-ը։
Ըստ հաղորդման՝ 69-ամյա կինը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 23-ին։ Նա ունեցել է բարձր ջերմություն և շնչառական դժվարություններ։ Ուրբաթ նրան տեղափոխել են Կոմունարկա գյուղի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է COVID-19-ի ախտորոշումը։ Մի քանի ժամ անց Հասրաթյանը մահացել է։ Բժիշկները ճշտում են՝ արդյոք կորոնավիրուսն է եղել նրա մահվան պատճառը։ Նախնական տեղեկատվության համաձայն՝ վերջին շրջանում կինը չի մեկնել արտասահման և շփում չի ունեցել կորոնավիրուսով վարակակիրներ հետ։
Արփիկ Հասրաթյանը բժշկական գիտությունների դոկտոր էր, վիրուսային հեպատիտների բուժման ոլորտի նշանավոր մասնագետ:
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 597,458 մարդ, 27,370 մարդ մահացել է:
11:12
«Բրազիլիան չի կարող կանգ առնել»․ Բոլսոնարուն Բրազիլիայում կարանտինի չեղարկման դեմ գովազդային արշավ է պատրաստել․ Reuters
Բրազիլիայի կառավարությունը, հետևելով նախագահ Ժաիր Բոլսոնարուի այն համոզմանը, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ոչնչացնում է տնտեսությունը, պատրաստում և փորձարկում է գովազդային արշավ՝ «Բրազիլիան չի կարող կանգ առնել» (#BrazilCannotStop) կարգախոսով, գրում է Reuters գործակալությունը։
Տեսանյութում, որը սոցցանցերում տարածվել է նախագահի կողմնակիցների կողմից, թվարկվում են այն մասնագիտությունները, որոնց համար «Բրազիլիան չի կարող կանգ առնել», ինչպես նաև խոսվում է այն ընկերությունների մասին, որոնք ստիպված են փակվել և կրճատել աշխատողներին:
Հոլովակը, որն առայժմ պաշտոնապես չի հրապարակվել, տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, «փորձնական» տարածվել է նախագահի կողմնակիցների շրջանում: Այն կտրուկ քննադատության է արժանացել ընդդիմության առաջնորդների կողմից, որոնք Բրազիլիայի նախագահի քայլերը որակել են ԱՀԿ-ի առաջարկած և միջազգային հանրության կողմից ընդունված կարանտինային միջոցառումների բոյկոտ և քաղաքացիների կյանքի և առողջության դեմ մահափորձ:
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը դիմել էր երկրի նահանգապետերին՝ կոչ անելով չեղարկել կարանտինը, իսկ բրազիլացիներին հորդորել էր վերադառնալ աշխատանքի։
«Մենք պետք է վերադառնանք բնականոն կյանքին։ Մի քանի նահանգներ և քաղաքապետարաններ պետք է հրաժարվեն իրենց որդեգրած քաղաքականությունից», - հայտարարել էր Բրազիլիայի նախագահը։
Կարանտինի մեջ գտնվող բրազիլացիներն ի պատասխան նախագահ Ժաիր Բոլսոնարուի՝ կարանտինը չեղարկելու և աշխատանքի վերադառնելու մասին կոչերին, պատուհաններից և պատշգամբներից իրենց զայրույթն էին արտահայտել «Բոլսոնարո՛ւ, հեռացի՛ր» բացականչություններով։
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նախագահի աթոռը դատարկ է։ Մենք չունենք նախագահ, մենք ունենք ծաղրածու, որը չգիտի, թե ինչ է անում», - ասել էր քաղաքացիներից մեկը։
Բրազիլիայի առողջապահության նախարարության վերջին տեղեկատվության համաձայն՝ երկրում նոր կորոնավիրուսից արդեն զոհվել է 19 մարդ, հաստատվել է հիվանդության 3417 դեպք:
10:44
Թրամփը General Motors ընկերությանը մեղադրել է «ժամանակ վատնելու» համար՝ պահանջելով անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրել․ Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ ամերիկյան խոշորագույն ավտոարտադրող General Motors ընկերությանը մեղադրել է բանակցությունների վրա «անիմաստ ժամանակ վատնելու համար» և պահանջել է քաղաքացիների համար անհապաղ թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրել, գրում է Reuters-ը։
Թրամփն ընկերությանը մեղադրել է «արագ չարձագանքելու» համար, թեև ավելի վաղ ԱՄՆ-ի խոշորագույն ավտոարտադրողը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին կսկսի արտադրել սարքերը, գրում է աղբյուրը։
Պատասխանելով GM-ի հետ բանակցությունների մասին հարցին՝ Թրամփը զայրույթ է հայտնել գործարանը փակելու ընկերության որոշման կապակցությամբ: Նա նախկինում նաև քննադատել է GM-ի՝ Միացյալ Նահանգներից դուրս գործարաններ կառուցելու վերաբերյալ որոշումները:
GM-ն, իր հերթին, հայտարարել էր, որ աշխատում է թոքերի արհեստական սարքավորումներ արտադրող Ventec Life Systems ընկերության հետ, և որ համատեղ աշխատանքի արդյունքները քաղաքացիներին հասանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում։
ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 256 դեպք, որոնցից 1704-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է 2525 մարդ։
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 597,458 մարդ, 27,370 մարդ մահացել է:
10:26
«Վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել»․ Լև Լեշչենկոյի կինը պատմել է ամուսնու առողջական վիճակի մասին․ Московский комсомолец
Երգահան Իգոր Կրուտոյը Московский комсомолец թերթին պատմել է այն հաղորդագրության մասին, որը ստացել է ՌԴ հայտնի երգիչ Լև Լեշչենկոյի կնոջից՝ վերջինիս հիվանդանոց տեղափոխվելուց հետո:
«Լյովային ինձ մոտ՝ պալատ են բերել, վերակենդանացման բաժանմունքից դուրս է գրվել, մենք միասին ենք»,- գրել է Իրինա Լեշչենկոն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Լեշչենկոյի բժշկի խոսքով՝ վերջինս դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտգենոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ 78-ամյա արտիստը վարակված է կորոնավիրուսով։
Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
09:51
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ․ «ՌԻԱ Նովոստի»
Հարավային Կորեան մեկ օրում գրանցել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, որոնց ընդհանուր թիվը հասել է 9478-ի, մահացել է 144 մարդ, հաղորդել է հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների կազմակերպությունը, գրում է ria.ru-ն։
Տեգու քաղաքը և Քենսան Պուկտո նահանգի երեք քաղաքները հայտարարվել են աղետի հատուկ գոտիներ: Մինչև ապրիլի 5-ը բնակիչներին խնդրել են չլքել իրենց տները, փակվել են մարզական, ժամանցային և կրոնական հաստատությունները:
Կազմակերպության տվյալներով՝ Տեգուի վարակումների նոր համատարած դեպքեր են արձանագրվել ծերանոցում, որտեղ արդեն ավելի քան 90 վարակված կա։
Սեուլում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 390-ի, Տեգուում՝ 6587-ի, Քենսան Պուկտո նահանգում վարակվել է 1 285-ը, ևս 433 մարդ՝ Կենգիդո նահանգում:
Վերջին տվյալներով՝ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 597,458 մարդ, 27,370 մարդ մահացել է:
03:00
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 100 հազարը՝ շրջանցելով Իտալիան և Չինաստանը. Worldometers
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 100.000-ը, մահացել է 1587 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից:
Ըստ նշված տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 101.652 է:
Կորոնավիրուսի վարակումների թվով ԱՄՆ-ն այս պահին առաջին տեղում է՝ շրջանցելով Իտալիան՝ վարակման 86.498, մահվան 9134 դեպք, և Չինաստանը՝ վարակման 81.340, մահվան 3292 դեպք:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մահվան դեպքերի թվով առաջին տեղում է Նյու Յորք քաղաքը (366): Երկրորդ տեղում է Վաշինգտոն նահանգի Քինգ քաղաքը (109):
01:50
Թրամփը ստորագրեց Covid-19-ի դեմ պայքարին ուղղված 2 տրիլիոն դոլարի չափով աջակցության մասին պատմական օրենքը. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է COVID-19-ի դեմ պայքարում տնտեսության խթանման համար 2 տրիլիոն դոլար հատկացնելու մասին օրենքը, որն ավելի վաղ հաստատել էր Կոնգրեսը: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ այս օրինագիծն ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական աջակցությունը տրամադրող փաթեթն է:
Այս միջոցներն ուղղվելու են տնտեսության մեջ կապիտալի կուտակմանը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցելուն, փոքր բիզնեսի համար վարկային ծրագրեր և արդյունաբերության, քաղաքների և նահանգների համար հիմնադրամ ստեղծելուն:
00:27
Covid-19-ի պատճառով Թուրքիան դադարեցրել է միջազգային ավիահաղորդակցությունը. РИА Новости
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրը դադարեցնում է օտարերկրյա պետությունների հետ ավիահաղորդակցությունը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ այս որոշումը կայացվել է երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները չեն բացառել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում արտակարգ դրություն կհայտարարվի, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ավելի վաղ հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է ավելի քան 1000-ով՝ հասնելով 3629-ի, մահացածների թիվը հասել է 75-ի:
Նա հավելել է, որ «կյանքը Թուրքիայում կանգ է առել 80 տոկոսով»։
03/28/2020
23։57
Մարկ Ցուկերբերգը և Բիլ Գեյթսը միավորել են իրենց ջանքերը՝ կորոնավիրուսի բուժման դեղամիջոց գտնելու համար․ Business Insider
Մարկ Ցուկերբերգը և նրա կինը ՝ Պրիսցիլա Չանը, 25 մլն դոլար են նվիրաբերել Covid-19 կորոնավիրուսի բուժման թերապևտիկ մեթոդների մշակման համար, գրում է Business Insider-ը։
«Չան Ցուկերբերգ նախաձեռնություն» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական կազմակերպությունը, որը ղեկավարում է Ցուկերբերգ ընտանիքը, գումար է նվիրաբերել Բիլ Գեյթսի COVID-19 Therapeutics Accelerator հիմնադրամին, որը ուսումնասիրում է նոր հնարավոր հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք կարող են պաշտպանել մարդկանց կորոնավիրուսից:
Աղբյուրը գրում է, որ այս նվիրատվությունը հանդիսանում է CZI ընկերության կողմից տրամադրած ամենախոշոր դրամաշնորհներից մեկը։
23։35
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 83-ի․ «ՌԻԱ Նովոստի»
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 83-ի, ապաքինվածներինը՝ 14-ի, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, գրում է ria.ru-ն։
Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման պատճառով մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն են հայտարարել, ինչը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ։
«Վարակված լինելու հաստատված դեպքերը 83-ն են, այդ թվում՝ ապաքինվել է 14 մարդ, կարանտինային ռեժիմում գտնվում է 4505 մարդ, հսկողության տակ են247-ը»,- հաղորդվում է կայքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակակիրների թվում են հինգ երեխաներ և մեկ հղի կին, որոնց առողջական վիճակը կայուն է:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, ավելի քան 25,278 մարդ մահացել է:
22։37
Իրանում ավելի քան 300 մարդ մահացել է թունավոր մեթանոլի օգտագործումից, որով փորձել է պաշտպանվել կորոնավիրուսից․ South Morning China Post
Իրանում հարյուրավոր մարդիկ մահացել են թունավոր մեթանոլի օգտագործումից, որով փորձել են պաշտպանվել կորոնավիրուսից, գրում է South Morning China Post-ը։
Աղբյուրը գրում է, որ Իրանում մարդկանց շրջանում տիրող անիրազեկությունը հանգեցրել է հարյուրավոր զոհերի և ավելի քան 1000 տուժածների, այդ թվում՝ 5-ամյա մի երեխա, որի ծնողները ստիպել են նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով թունավոր մեթանոլ խմել, ինչի հետևանքով երեխան կուրացել է։
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մեթանոլի հետևանքով Իրանում ավելի քան 300 մարդ է մահացել, ևս 1000-ը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Աղբյուրը գրում է, որ Իրանում ալկոհոլի օգտագործումն արգելված է, ուստի բնակիչներն ապավինում են անօրինական խմիչք վաճառողներին։
«Լուրեր են պտտվում, որ ալկոհոլը կարող է լվանալ և ախտահանել մարսողական համակարգը։ Դա շատ սխալ է։ Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, կարող է վնասել հազարավոր մարդկանց մարսողական համակարգը»,- ասել է դոկտոր Ջավադ Ամինի Սամանը։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 32,332 է։ Մահացել է 2,378 մարդ։
21։44
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է օրական ռեկորդը՝ հասնելով 969-ի․ CNN
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում նոր ռեկորդ է սահմանել. մահացել է 969 մարդ, հայտարարել է առողջապահության արտակարգ իրադրության հարցերով հանձնակատար Դոմենիկո Արկուրին, գրում է CNN-ը։
«Այսօր երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 10 950-ի դեպք, 589 մարդ ապաքինվել է»,- ասել է Արկուրին ուրբաթ երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Ցավոք, մահացել է 969 մարդ», - նշել է Արկուրին:
Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86,498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։
21։08
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է ավելի քան 1000-ով՝ հասնելով 3629-ի․ Սուլեյման Սոյլուն չի բացառել երկրում արտակարգ դրության հայտարարումը․ «ՌԻԱ Նովոստի»
Թուրքիայի իշխանությունները չեն բացառել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում արտակարգ դրություն կհայտարարվի, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, գրում է ria.ru-ն։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ավելի վաղ հայտնել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է ավելի քան 1000-ով՝ հասնելով 3629-ի, մահացածների թիվը հասել է 75-ի:
«Այսօրվա դրությամբ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են։ Ես չեմ կարող բացառել, որ արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտություն կառաջանա», - ասել է Սոյլուն NTV հեռուստաալիքի եթերում։
Նա հավելել է, որ «կյանքը Թուրքիայում կանգ է առել 80 տոկոսով»։
20։23
ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցը վարակվել է կորոնավիրուսով․ Interfax
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ նախագահի վարչակազմի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այսօր Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ իրեն հայտնի է մեկ նման դեպքի մասին։ Նրա խոսքով ՝ վարակված աշխատակիցը չի շփվել Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Interfax-ը։
«Ես տեղյակ եմ մի դեպքի մասին, այսինքն՝ կարող եմ հաստատել միայն մեկ դեպքը։ Երկրորդի մասին ինձ հայտնի չէ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «ՌԲԿ» գործակալությունը, վկայակոչելով Կրեմլին և օպերատիվ շտաբին մոտ գտնվող տարբեր անանուն աղբյուրների, հայտնել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի երկու աշխատակիցների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
20։00
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 165-ի. «ՌԻԱ Նովոստի»
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165-ի, մեկ օրում վարակվել է 43 մարդ, հայտնում է նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը, գրում է ria.ru-ն։
«Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 43 նոր դեպք։ 147 վարակակիրները գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանցից 6-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն։ Ինքնամեկուսացվել է 3,485 հազար մարդ»,- ասվում է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ շտաբը հայտնել էր, որ վարակվածներից 15-ը ապաքինվել են, գրանցվել է մահվան երեք դեպք։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարել է COVIND-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համաճարակի մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն ավելի քան 559,143 մարդ է վարակվել, ավելի քան 25,278մարդ մահացել է:
19։32
«Շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում իրարանցում է սկսվել». Սոբչակը պատմել է, թե աստղերից ում հետ է շփվել կորոնավիրուսով վարակված Լեշչենկոն․ Telegram
Ռուս հաղորդավարուհի, լրագրող Քսենիա Սոբչակն իր Telegram-ալիքում պատմել է, որ կորոնավիրուսով վարակված երգիչ Լև Լեշչենկոն ներկա է եղել պրոդյուսեր Իգոր Կրուտոյի քրոջ ծննդյան օրվա հանդիսությանը։
«Շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում իրարանցում է սկսվել»,- գրել է Սոբչակը:
Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել նաև կոմպոզիտոր Իգոր Նիկոլաևը, որին մարտի 26-ին հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածանքով: Նրա կինը՝ երգչուհի Յուլիա Պրոսկուրյակովան, Instagram-ում խնդրել է չանհանգստացնել ո՛չ իր ամուսնուն և ո՛չ էլ իրեն։
Ըստ հաղորդման՝ Ալլա Կրուտոյի ծննդյան միջոցառմանը ներկա են գտնվել երգիչ Նիկոլայ Բասկովը, երգիչ Ալեքսանդր Սերովը, երգչուհի Իրինա Ալեգրովան, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և այլք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երգիչ Լև Լեշչենկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Լեշչենկոյի բժշկի խոսքով՝ վերջինս դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ արտիստը վարակված է կորոնավիրուսով։
Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- գրել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
18։40
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին նա հայտնել Է Twitter-ի իր էջում, գրում է Politico-ն։
«Իմ թեստի պատասխանը դրական է։ Բարեբախտաբար, ախտանշանները թույլ են արտահայտված, ես ինքնամեկուսացել եմ և աշխատում եմ տնից», - գրել է նախարարը։
Տեսանյութում նա նաև կոչ է արել բրիտանացիներին տանը մնալ և կատարել բժիշկների հանձնարարականները։
18։26
Եվրախորհրդարանը COVID-19-ի դեմ պայքարի համար 37 մլրդ եվրո կհատկացնի. «ՌԻԱ Նովոստի»
Եվրոպական խորհրդարանի պատգամավորները երեկ հավանություն են տվել ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկված արտակարգ միջոցառումների փաթեթին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում Եվրոպայի երկրներին աջակցելու և համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմացնելու համար: Այդ մասին ասված է ԵԽ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ria.ru-ն։
Փաստաթուղթը նախատեսում է, որ 37 մլրդ եվրո կուղղվի այն անհատներին, տարածաշրջաններին և երկրներին, որոնք առավել շատ են տուժել կորոնավիրուսի համավարակի հետևանքով: Այդ գումարները նախատեսված են առողջապահության, փոքր և միջին բիզնեսի, աշխատաշուկայի աջակցության և ԵՄ տնտեսության այլ խոցելի մասերի համար։
Նախատեսվում է նաև, որ ԵՄ համերաշխության հիմնադրամը (EUSF) կմինչև 800 մլն եվրո կտրամադրի առողջապահության ոլորտում ծախսերը հոգալու համար։
Եվրախորհրդարանում նշում են, որ ընդունված առաջարկությունները կորոնավիրուսի համավարակի ազդեցությանը հակազդելու ԵՄ-ի համակարգված միջոցառումների մասն են կազմում, որոնք Եվրահանձնաժողովն ընդունել էր մարտի 13-ին:
17:37
Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով ինքամեկուսացած տղամարդը շանն առևտրի է ուղարկել խանութ. The Mirror
Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացած տղամարդը շանը ցուցակով և գումարով խանութ է ուղարկել ոչ կենսական անհրաժեշտութան ապրանք գնելու նպատակով, գրում է The Mirror հրատարակությունը։
Անտոնիո Մունոզ անունով տղամարդը ինքնամեկուսացման երրորդ օրը ցանկացել է չիպս ուտել ու այդ կարիքը բավարարելու համար հնարամիտ քայլի է դիմել. նա շանն ուղարկել է տան դիմացի խանութ առևտրի համար։
«Ողջույն պարոն վաճառող, խնդրում եմ շանս «Չիտոս» վաճառեք, նարնջագույնը․․․կարմիրը շատ կծու է»,- գրել է Մունոզն ու թուղթը գումարի հետ ամրացրել շան վզկապին։
Տղամարդը գրության մեջ նաև զգուշացրել է վաճառողին, որ շունը ճիշտ վերաբերմունք չստանալու դեպքում կարող է կծել։
Տղամարդն այնուհետև լուսանկարել է խանութից մեծ փաթեթով վերադարձող շանը և կիսվել նկարով ֆեյսբուքյան իր էջում։ Այս պատմությունը շատերին է զվարճացրել, և շատ կարճ ժամանակում հրապարակումով կիսվել են հարյուրավոր օգտատերեր։
17:26
Rammstein-ի մեներգիչ Թիլ Լինդեմանը հոսպիտալացվել է կորոնավիրուսի պատճառով. Bild
Գերմանական Rammstein խմբի մենակատար և երգերի տեքստերի հեղինակ Թիլ Լինդեմանը նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշով հոսպիտալացվել է Բեռլինում, գրում է գերմանական Bild պարբերականը։
Տվյալների համաձայն՝ 57-ամյա երաժիշտը բեռլինյան հիվանդանոցներից մեկի ինտեսիվ թերապիայի բաժնում բուժման կուրս է անցնում։
Մարտի կեսերին Լինդեմանը Մոսկվայում երկու համերգ է ունեցել, ինչպես նաև հանդես է եկել Նովոսիբիրսկում, Կրասնոդարում և Եկատերինբուրգում։ Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանում կայանալիք ևս երեք համերգ չեղարկվել է։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 281-ի, որից 24 090՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 124349 մարդ։
17:22
Ինչու են աշխարհի մի շարք երկրներ քաղաքացիներին պարտադրում դիմակ կրել, մինչդեռ մյուսները դա անիմաստ քայլ են համարում. BBC
Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումից հետո իրարամերժ կարծիքներ են տարածվում որպես պաշտպանիչ միջոց բժշկական դիմակների օգտագործման վերաբերյալ, գրում է BBC-ն։
Մինչ ասիական մի շարք երկրներում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր է, իսկ չկրելն անգամ՝ պատժելի, ապա Մեծ Բրիտաիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Սինգապուրում միանգամայն թույլատրելի է համավարակային այս ծանր իրավիճակում առանց դիմակների փողոց դուրս գալը։
Կորոնավիրուսի բռնկման հենց սկզբում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ դիմակներ պետք է կրեն վարակակիրները և նրանք, ովքեր սերտ շփման մեջ են հնարավոր վարակակրի հետ։
Այս երկու դեպքից բացի, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, և դրա համար մի քանի հիմնական պատճառներ կան․ առաջինն այն է, որ դիմակն այնքան էլ վստահելի պաշտպանություն չի կարող ապահովել: Վարակը հիմնականում փոխանցվում է կաթիլների և «վարակված» մակերեսին դիպչելու արդյունքում, ուստի՝ դիմակը կարող է ձեզ միայն մոտ գտնվող անձանց փռշտոցից կամ հազից պաշտպանել։ Այդ պատճառով էլ մասնագետները նշում են, որ ձեռքերն օճառով և ջրով հաճախ լվանալը շատ ավելի արդյունավետ միջոց է պաշտպանվելու համար: Բացի այդՙ դիմակի օգտագործման կարևորագույն կետերից է դրա ճիշտ հեռացումը դեմքից՝ խուսափելով վարակի՝ դիմակից ձեռքերին փոխանցումից:
Միևնուն ժամանակ Չինաստանում, Հոնկոնգում, Ճապոնիայում, Թաիլանդում, Թայվանում մարդկանց մեջ արմատացած է դիմակ կրելու մշակույթը, քանի որ ենթադրվում է, որ անգամ առողջ մարդը կարող է վարակակիր լինել, և բոլոր դեպքերում պետք է պաշտպանվել։ Այս մշակույթն այս երկրներում ձևավորել է դեռևս ՍԱՐՍ վարակի տարածման ժամանակ, և վարակվելու վախն ու կանխարգելիչ միջոցները դեռևս ամուր նստած են մարդկանց հիշողություններում։
Հարավարևելյան Ասիայում մարդիկ նույնիսկ նախընտրում են տնից դուրս գալուց դիմակ կրել օդի աղտոտվածության պատճառով. դիմակները կազմում են մարդկանց առօրյա հագուստի մի մասը։
Սինգապուրն իր հերթին հորդորել է հանրությանը դիմակներ չկրել՝ դրանցով առողջապահական ոլորտի աշխատակիցներին ըստ հավուր պատշաճի ապահովելու համար: Այս երկրում մարդիկ խորը վստահություն ունեն կառավարության նկատմամաբ, ուստի հետևում են այս խորհուրդներին։
Երկու հասարակություններն այս օրերին հաճախ են միմյանց հասցեին քննադատական հայտարարություններ անում «բավարար չափով զգուշավորություն չցուցաբերելու» կամ «ոչ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու» վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով ԱՀԿ խորհուրդներն ու հայտարարությունները։
17:05
Բելգիայում կատուն տիրոջից կորոնավիրուսով է վարակվել. The Brussels Times
Բելգիայում կատուն կորոնավիրուսով է վարակվել իր տիրուհուց: Այս մասին տեղեկացնում է brusselstimes.com կայքը` հղում անելով Բելգիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Էմանուել Անդրեին:
Անդրեն նշել է, որ տիրոջ կողմից կենդանուն կորոնավիրուսով վարակելու դեպք արդեն գրանցվել էր աշխարհում:
Կատվին ստուգել են նրանից հետո, երբ կենդանու մոտ համապատասխան ախտանշաններ են եղել: Կատուն անընդհատ փսխել է և շնչառական խնդիրներ ունեցել: Նախքան այդ նրա տիրուհու մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել:
Ավելի վաղ Հոնկոնգում կորոնավիրուսով վարակման երկու դեպք էր գրանցվել շների մոտ, որոնցից մեկը բուժում ստանալուց հետո սատկել էր:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
16:47
Իսպանիայի թագավորի ազգականուհին մահացել է կորոնավիրուսից. «ՌԻԱ Նովոստի»
Իսպանիայում 86 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է երկրի թագավոր Ֆիլիպ 6-րդի ազգականուհի Մարիա Թերեզա Բուրբոն Պարմացին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով մահացածի եղբայր Սիքսթ Հենրիխ Բուրբոն Պարմացուն:
«Նորին Թագավորական Մեծություն Սիքսթ Հենրիխ Բուրբոնը տեղեկացնում է, որ մարտի 26-ին Փարիզում 86 տարեկանում մահացել է իր քույր Մարիա Թերեզա Բուրբոն Պարմացին` դառնալով COVID-19 կորոնավիրուսի զոհ»,-ասված է արիստոկրատի ֆեյսբուքյան էջում:
Մարիա Թերեզա Բուրբոն Պարմացին, ինչպես և իր եղբայրը պատկանում են Պարմայի Բուրբոնների դինաստիային` Իսպանիայի թագավորական տոհմի կրտսեր ճյուղին:
Այս պահին կորոնավիրուսով վարակման և մահերի թվով Իսպանիան Եվրոպայում երկրորդ տեղում է` Իտալիայից հետո: Երկրում վարակվածների թիվը անցել է 64 000-ը, մահացել է շուրջ 4900 մարդ: Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
16:36
«Համագործակցությունը միակ ելքն է». Սի Ծինփինը Թրամփին կոչ է արել կորոնավիրուսի ֆոնին բարելավել ամերիկա-չինական հարաբերությունները. The Guardian
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի առաջացրած ճգնաժամի ֆոնին քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ, գրում է The Guardian պարբերականը:
Մարտի 27-ին Չինաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու երկու երկրների հարաբերությունները: Տեղեկացվում է, որ զրույցի ընթացքում Ծինփինը նշել է, որ ամերիկա-չինական հարաբերություններում կարևոր պահ է հասունացել:
«Համատեղ աշխատանքը օգտակար է երկու կողմերի համար, հակամարտելը վնաս է հասցնում երկու կողմերին: Համագործակցությունը միակ ելքն է»,-նշել է Չինաստանի առաջնորդը:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կարևոր քայլեր կանի փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված ամերիկա-չինական հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
16:04
Պատրիկ Դևեջյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Twitter
Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել:
Քաղաքական գործիչն այս մասին հայտնել է իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:
«Ես վարակվել եմ կորոնավիրուսով և պետք է վկայակոչեմ բժիշկների և ամբողջ խնամող անձնակազմի բազառիկ աշխատանքը: Ցանկանում եմ նրանց հղել իմ խորը շնորհակալական խոսքերը հիվանդներին մշտապես օգնության ձեռք մեկնելու համար»,-գրել է Դևեջյանը:
Դևեջյանը հավելել է, որ բժիշկների շնորհիվ կայուն առողջական վիճակում է:
15:48
Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. The Guardian
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հայտնել է, որ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, գրում է The Guardian պարբերականը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ արտահայտվել են թույլ ախտանշաններ: Կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,-գրել է Մեծ Բրիտանիայի ղեկավարը:
Նա մանրամասնել է, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:
«Միասին լինելու դեպքում կհաղթահարենք այն»,-գրել է վարչապետը՝ կից կիրառելով #Մնատանըկյանքերփրկիր հեշթեգը:
15:22
Իրանում 1 օրում կորոնավիրուսից 144 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2378-ի. Իրանի առողջապահության նախարարություն
Իրանը վերջին օրվա ընթացքում գրանցել է կորոնավիրուսով վարակման ցուցանիշի աննախադեպ աճ` 2926 դեպք: Ախտահարման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 32 332-ի: Նշվում է, որ մեկ օրում մահացել է 144 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրին:
Ջահանփուրը տեղեկացրել է, որ վերջին օրվա ընթացքում մահացել է 144 մարդ, զոհերի ընդհանուր քանակը հասել է 2378-ի: Վարակվածներից 11 133-ն առողջացել է:
Նախարարության ներկայացուցիչը նշել է նաև, որ չնայած համաճարակի տարածմանը, իշխանություններին հաջողվում է վերահսկել իրավիճակը դեպքերի հաստատման հաշվին:
«Հույս ունենք, որ հաջորդ 7-10 օրվա ընթացքում կհայտարարենք սոցիալական հեռավորության պահպանման ծրագրի դրական, օգտակար և կառուցողական արդյունքների մասին»,-ավելացրել է Ջահանփուրը:
Իրանի իշխանությունները տեղեկացրել էին կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդ ալիքի մասին ու արգելել միջքաղաքային ուղևորությունները:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 548 941-ի, որից 24 867-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 131 532 մարդ։
14:40
Իտալիայում կորոնավիրուսով հիվանդ 10 նորածին է հոսպիտալացվել. «ՌԻԱ Նովոստի»
Հյուսիսային Իտալիայի Լոմբարդիա շրջանի Պավիա քաղաքի Սան Մատեո կլինիկական հիվանդանոցի մանկաբուժական բաժանմունքում կորոնավիրուսով վարակված 10 նորածին երեխա է բուժվում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իտալական La Provincia Pavese պարբերականին:
Բժիշկները նորածինների վիճակը բավարար են գնահատում: Մանկաբուժական բաժնի վարիչ, պրոֆեսոր Ջանլուիջի Մարսելիայի խոսքով՝ դեպքերից ոչ մեկում ներարգանդային վարակ չի գրանցվել»:
«Բոլոր երեխաների վարակումը տեղի է ունեցել ծնվելուց քիչ ժամանակ անց, մերձավոր հարազատների, առաջնահերթ՝ վարակված մոր հետ շփվելու հետևանքով»,-բացատրել է բժիշկը:
Իտալիայում նորածինների շրջանում կորոնավիրուսի թեստ անցկացվում է բացառիկ դեպքերում, առաջին հերթին, երբ վարակված է լինում մայրը:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
14:21
Սինգապուրում մարդկանց կես տարով բանտ կնստեցնեն իրար 1 մետրից պակաս հեռավորության վրա գտնվելու դեպքում. Time
Սինգապուրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումների շրջանակում իրար չափից ավելի մոտ կանգնող կամ նստող մարդիկ կտուգանվեն 7000 դոլարով կամ կպատժվեն 6 ամիս ազատազրկմամբ, գրում է time.com կայքը։
Նոր օրենքները երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ուժի մեջ են մտել ուրբաթ օրվանից։ Երկրի առողջապահության նախարարության կողմից հրապարակված կանոնների համաձայն՝ անձը, որը հանրային վայրում կանխամտածված կերպով մեկ ուրիշից մեկ մետր հեռավորությունից մոտ է նստում կամ կանգնում հերթում, կմեղադրվի հանցագործության մեջ։ Սահմանափակումները ենթադրում են նաև, որ կառավարության կողմից կարմիր գծով նշված, այսինքն՝ արգելված վայրերում նստող մարդիկ նույնպես կպատժվեն օրենքով սահմանված կարգով։
Երկրում խիստ կարանտինային ռեժիմի շրջանակներում փակվել են զվարճանքի մի շարք կենտրոններ, չեղարկվել են բազմամարդ միջոցառումները և այլն։
Հայտնի է, որ Սինգապուրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը դեռևս հունվարին է գրանցվել, սակայն երկրի իշխանություններին հաջողվել է կասեցնել վարակի արագ տարածումը․ նշվում է, որ որոշ ժամանակ անց աշխարհի հարյուրավոր երկրների պես այստեղ էլ վարակի երկրորդ ալիքն է բռնկվել՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասցնելով 683-ի։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
14:02
Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք, ախտահարվածների ընդհանուր թիվը հասել է 1036-ի. «ՌԻԱ Նովոստի»
Ռուսաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1036-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանով մեկ մարդ է մահացել: Ընդհանուր մահվան դեպքերը 3-ն են, բոլորն էլ գրանցվել են Մոսկվայում: Առողջացածների թիվը 45 է:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում` 703 մարդ, վերջին օրվա ընթացքում այստեղ վարակվածների թիվն ավելացել է 157-ով: Վարակվածներ կան երկրի 58 շրջաններում:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
13:55
Թուրքմենստանում մարդկանց ձերբակալում են կորոնավիրուսի մասին խոսելու համար. «Ազատություն» ռադիոկայան
Թուրքմենստանի քաղաքացիներին արգելում են խոսել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի մասին: Մայրաքաղաք Աշխաբադի փողոցներում կորոնավիրուսի մասին խոսակցությունները կարող են ձերբակալությամբ ավարտվել: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայությունը:
Շատ դեպքերում մարդկանց ձերբակալում են քաղաքացիական հագուստով անձինք, իսկ թե ինչ է սպասվում բերման ենթարկվածներին անհայտ է: Ենթադրաբար իշխանությունները նման մեթոդով պայքարում են խուճապի տարածման դեմ:
Միևնույն ժամանակ ներկայում Թուրքմենստանի շատ բնակիչների անհանգստացնում է աշխատանքի բացակայությունը, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող սահմանափակիչ քայլերի հետևանքով շատ մարդիկ առանց եկամուտ են մնացել: Երկրում փակվում են ժամանցի վայրերն ու մասնավոր ձեռնարկությունները: Պետական հիմնարկների աշխատակիցներին ուղարկում են չվճարվող արձակուրդի:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
13:24
«Շենգենյան գոտին վերացման վտանգի առաջ է». Մակրոնը կորոնավիրուսի ֆոնին նախազգուշացրել է ԵՄ ղեկավարներին. Reuters
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական միության երկրների ղեկավարներին նախազգուշացրել է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում համերաշխություն չդրսևորելու դեպքում կորոնավիրուսի համավարակը կարող է խարխլել Միության հիմնասյուները, որոնցից է օրինակ ոչ սահմանային գոտին, գրում է Reuters գործակալությունը։
Ըստ քաջատեղյակ դիվանագիտական աղբյուրի՝ Մակրոնն այս մասին ասել է ԵՄ 26 պետությունների ղեկավարների հետ տեսահանդիպման ժամանակ:
«Եվրոպական ծրագիրը վտանգի տակ է: Այժմ առերեսվել ենք Շենգենի վերացման սպառնալիքին»,- նշել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ հանդիպմանը քննարկվել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված գործողությունների համակարգման հարցերը, ինչպես նաև համավարակի տնտեսական հետևանքները:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 704-ի, որից 24 123-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 127 297 մարդ։
13:05
Բժիշկը կորոնավիրուսով վարակված Լև Լեշչենկոյի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն է հայտնել
Մոսկվայի քաղաքային №40 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկը տեղեկություն է հայտնել կորոնավիրուսով վարակված երգիչ Լև Լեշչենկոյի առողջական վիճակի մասին։ Մասնագետը նախ հաստատել է, որ երգչի մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստը դրական պատասխան է տվել: Նա այս մասին գրել է Facebook սոցկայքի իր էջում։
Գլխավոր բժշկի խոսքով՝ Լեշչենկոն դեռևս մի քանի օր առաջ է ընդունվել ստացիոնար բուժման՝ թոքաբորբի կլինիկական և ռենտոլոգիական պատկերով։ Հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ արտիստը վարակված է կորոնավիրուսով։
Բժիշկը նշել է նաև, որ հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրերին նրա վիճակը վատացել է, և վերջինս շնչարգելության հետևանքով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Այսօրվա դրությամբ հիվանդի վիճակը կայուն է, և նա հավելյալ թթվածնի կարիք չունի»,- գրել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Նշվում է, որ Լեշչենկոն տվյալ հրապարակման և իր մասին տեղեկություն տարածելու պաշտոնական թույլտվություն է տվել։
12:51
«Մնա տանը. երանի ես էլ կարողանայի». Իդլիբի փախստական երեխաները կորոնավիրուսի ֆոնին միացել են համաշխարհային չելենջին. Haberler (լուսանկարներ)
Սիրիայում արդեն 9 տարի շարունակվող պատերազմի հետևանքով փախստական դարձած երեխաները միացել են կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում անցկացվող «Մնա տանը» չելենջին: Այս մասին տեղեկացնում է haberler.com կայքը:
Սիրիայի Իդլիբ նահանգի երեխաներն այս տարածքում շարունակվող անընդհատ բախումների հետևանքով ստիպված են եղել լքել իրենց տները և այժմ ապրում են փախստականների ճամբարներում:
Չնայած դրան, 5-6 տարեկան երեխաները ստվարաթղթի վրա անգլերեն գրել են՝ «Stay Home!!! I wish I can» (Մնա տանը. երանի ես էլ կարողանայի) և դարձել համաշխարհային չելենջի մասնակից:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ Սիրիայում 2014-2019 թվականներին քաղաքացիական պատերազմի զոհ է դարձել ավելի քան 5000 երեխա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխարհում մոտ երկու միլիարդ մարդ իրենց երկրների կառավարություններից տանը մնալու հրահանգ է ստացել: Այդ քայլն իրականացվում է համավարակի տարածումը հնարավորինս կանխելու համար:
12:21
Արգենտինայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին 6 ամսով կսառեցվեն տան վարձակալման վճարները. The Guardian
Արգենտինայում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում տնտեսական անկման պայմաններում որոշում է կայացվել օգնել ընտանիքներին՝ սառեցնելով վեց ամսվա ընթացքում նրանց՝ վարձակալներին վճարելիք վարձերը։
Որոշումը շուտով կստորագրի Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը, գրում է The Guardian պարբերականը:
Իշխանությունները միևնույն ժամանակ պայքարում են պարտադիր կարանտինային ռեժիմը խախտողների դեմ․ ձեռնարկված միջոցառումների հետևանքով երկրում տուգանվել է մոտ 6000 մարդ, երկրի հյուսիսային հատվածում ոստիկանությունը դիմել է ծայրահեղ միջոցների՝ իրավախախտներին դրսում վանդակների մեջ փակելով։
Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու հետևանքով երկրում ձերբակալվել է ավելի քան 700 մարդ։
Արգենտինայում գրանցվել է վարակման 589 դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով։ Երկրում հիվանդությունից ապաքինվել է 72 հոգի։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 704-ի, որից 24 123-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 127 297 մարդ։
11:41
Ամերիկացի բժիշկները տեսանյութով ցույց են տվել՝ ինչպես է կորոնավիրուսն ազդում թոքերի վրա. Daily Mail
ԱՄՆ Ջորջ Վաշինգտոն համալսարանի հիվանդանոցի մասնագետները տեսանյութով ցուցադրել են, թե ինչպես է COVID-19 վարակն ազդում մարդու թոքերի վրա, գրում է Daily Mail պարբերականը։
Տեսանյութում ցուցադրվում են 59 տարեկան տղամարդու թոքեր, որոնք մի քանի օրվա ընթացքում պատվել են վարակով ։ Հիվանդության ագրեսիվ բնույթի հետևանքով հիվանդին ստիպված են եղել արհեստական շնչառական սարքին միացնել։
Բժիշկները չեն բացառում, որ թոքային հյուսվածքների նման ախտահարման հետևանքով հնարավոր է, որ հիվանդն ամբողջությամբ չկազդուրվի հետագայում։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների համաշխարհային փորձարկումների մասին։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
11:20
Ֆրանսիայում կարանտինի ժամանակ զգալի աճել են ընտանեկան բռնության դեպքերը. Ֆրանսիայի ՆԳՆ
Ֆրանսիայում ներընտանեկան բռնության դեպքերը զգալի աճել են կորոնավիրուսի տարածման դեմ սահմանափակող քայլերի ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին:
Ներկայում Ֆրանսիայում աճել է ընտանեկան այնպիսի վեճերի թիվը, երբ իրավապահների միջամտության հարկ է եղել: Վերջին շաբաթվա ընթացքում նման դեպքերն աճել են 32%-ով:
«Այդ ամենը տեղի է ունեցել մարդկանց տեղաշարժման սահմանափակման խիստ քայլերի ֆոնին»,-հայտարարել է Կաստաները:
Մարտի 17-ից Ֆրանսիայում երկու շաբաթով փակվել են սրճարանները, ռեստորանները, կինոթատրոններն ու ոչ մթերային խանութները:
Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը հասել է 29 155-ի, մահացել է 1696 մարդ:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 536 327-ի, որից 24 116-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 127 282 մարդ։
11:04
ԱՄՆ-ում կինը մտել է առևտրի կենտրոն և միտումնավոր հազացել մթերքի վրա. խանութն ավելի քան 35 000 դոլարի ապրանք է դեն նետել (լուսանկարներ)
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի դատախազությունը քննում է մի գործ, ըստ որի՝ մի կին խանութում միտումնավոր հազացել է թարմ մթերքի վրա: Այս մասին հայտնի է դառնում առևտրի ցանցի՝ ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումից։
Դեպքը տեղի է ունեցել Հանովեր քաղաքի խանութներից մեկում, որի տնօրինության խոսքով՝ միջադեպի հետևանքով խանութին հասցված վնասը գերազանվում է 35 հազար դոլարը։
«Մենեջերը մեզ տեղակացրել է, որ մի կին մտել է խանութ և սկսել միտումնավոր հազալ թարմ մթերքի, ինչպես նաև այլ առանձին բաժիններում հացի, մսի և մթերային այլ ապրանքներ վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտնի է, որ խանութի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի հետևանքով անվտանգության կանոնների պահպանման շրջանակներում ստիպված են եղել դեն նետել ապրանքները, որոնց վրա, հնարավոր է՝ կնոջ թուքը հայտնված լիներ։ Բացի այդ, աշխատակիցները ստիպված են հավելյալ ախտահանում իրականացնել բոլոր այն հատվածներում, որտեղով անցել է կինը:
«Մենք ստուգում ենք՝ արդյոք ապահովագրությունն այս վնասը կհատուցի, սակայն բոլոր դեպքերում մյուս տարի ստիպված կլինենք բարձրացնել ապրանքների գները»,- պարզաբանել են խանութից։
Իրավախախտին բռնել են խանութի աշխատակիցները, այնուհետև փոխանցել նրան ոստիկանությանը։ Նախատեսվում է, որ կնոջից COVID-19 առկայությունը ստուգող թեստ կվերցնեն։
Ջոն Հոփկինսի անվան համալսարանի տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առնվազն 70 000 դեպք, որից 1070-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 619 մարդ։ Փենսիլվանիա նահանգում գրանցվել է վարակման 1687 դեպք, որից 16-ը՝ մահվան ելքով։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 124 349 մարդ։
10:45
GMU-ի պրոֆեսորը գնահատել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու հեռանկարները. «ՌԻԱ Նովոստի».
Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումը 100 տոկոսանոց հաջողության շանսեր ունի, բայց թե երբ կլինեն արդյունքները, դեռևս անհայտ է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ԱՄՆ համակարգային կենսաբանության դպրոցի (GMU) պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան:
«Շանսերը, որ ինչ-որ պատվաստանյութ կստեղծվի և այն արդյունավետ կլինի, 100% է: Հարցը միայն այն է, թե երբ պատվաստանյութը կլինի, ինչ ժամանակային հեռանկարում՝ կարճաժամկետ, միջնաժամկեը, թե երկարաժամկետ: Պատվաստանյութերը հսկայական քանակությամբ են լինում: Հիմնական տեսակները 5-ն են, իսկ դրանք հսկայական քանակությամբ տարատեսակներ ունեն, և անընդհատ նորերն են հայտնվում»,-ասել է Բարանովան:
Նա նշել է նաև, որ հիմա աշխարհի բոլոր երկրները, որոնք ունեն պատվաստանյութ ստեղծելու հնարավորություն, աշխատում են այդ ուղղությամբ:
«Աշխատում են ոչ թե մեկ պատվաստանյութ, այլ տասնյակ տարբեր պատվաստանյութեր պատրաստելու ուղղությամբ: Չի կարելի ինչ-որ մի դեղամիջոց գտնել, որը նման է պատվաստանյութի ու տալ մարդկանց: Պետք է իմանալ, որ այն գործում է և չունի ուժեղ կողմնակի ազդեցություն: Պատվաստանյութերի դեպքում դա այնքան էլ կողմնակի ազդեցություն չէ, դա խաղ է իմունիտետի հետ, որը պետք է շատ հստակ անցկացվի: Դուք չեք կարող մարդուն այնպիսի պատվաստանյութ տալ, որից հետո նրա մոտ կանցնի թոքաբորբը, բայց սարսափելի լուծ կսկսվի»,-նշել է կենսաբանը:
Նա հիշեցրել է, որ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն դոկտոր Անտոնիո Ֆաուչին պատվաստանյութ պատրաստելու ժամանակահատված էր նշել 12-18 ամիսը:
«Ինձ թվում էր, որ 8 ամսում կարելի է հաջողել, բայց նա ավելի փորձառու է և գիտի ինչքան ժամանակ կպահանջվի փորձարկումների համար: Կրկնում եմ, փորձարկելու են ոչ թե մեկ, այլ տասնյակ տարբեր պատվաստանյութեր»,-եզրափակել է իր խոսքը Բարանովան:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 124 349 մարդ։
10:12
Վրաստանում ավելանում է կորոնավիրուսից ապաքինվածների թիվը. Worldometers
Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսից ապաքինվել է 11 հիվանդ: Այս մասին հայտնի է դառնում worldometers.info կայքից։
Նշվում է, որ ներկայում կարանտինի գոտում է 4 427 մարդ, որից՝ 257 բժիշկների վերահսկողության տակ։
Այսօրվա դրությամբ Վրաստանում COVID-19-ով վարակվել է 79 մարդ, ակտիվ վիրուսակիրների թիվը 68 է:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 124 349 մարդ։
10:08
Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 75-ի. Թուրքիայի առողջապահության նախարար
Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 75-ի, վարակման ընդհանուր դեպքերի քանակը հասել է 3629-ի: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Առողջապահության նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, երկրում անցկացվել է 7286 թեստ, ինչի արդյունքում գրանցվել է վարակման 196 նոր դեպք:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 124 349 մարդ։
10:05
ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում գործազուրկների թիվը 211 000-ից հասել է 3,28 մլն-ի. Bloomberg
Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին ԱՄՆ իշխանությունների կողմից կիրառված արգելքների և սահմանափակումների հետևանքով զգալի տուժել է երկրի տնտեսական վիճակը: Երկրում կտրուկ ավելացել է գործազուրկների, աշխատանք փնտրող մարդկանց քանակը, գրում է Bloomberg-ը:
Մեկ շաբաթվա ընթացքում` մարտի 16-21-ը, գործազրկության նպաստի համար դիմել է շուրջ 3,28 միլիոն մարդ, որը ռեկորդային ցուցանիշ է ըստ աշխատանքի նախարարության` 1967 թվականից հրապարակվող հաշվետվությունների:
Աղբյուրը մանրամասնում է, որ գործազրկության համար նպաստ ստանալու համար դիմածների թիվը կարճ ժամանակահատվածում 211 000-ից հասել է 3,28 միլիոնի:
Նշվում է, որ հաջորդ շաբաթներին այդ թիվը կարող է ավելանալ, տնտեսագետները կանխատեսել են, որ այն կարող է հասնել 4,4 միլիոնի:
09:45
Չինաստանում 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 55 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի»
Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը վերջին օրվա ընթացքում ավելացել է 55-ով և հասել 81 340-ի, համավարակի էպիկենտրոն Հուբեյ նահանգում վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովին:
55 վարակվածից 54-ը Չինաստան է եկել այլ երկրներից, 17 դեպք գրանցվել է Շանհայում, 4-ական` Պեկինում և Տյանցզինում, 12-ը` Գուանուն նահանգում, 3-ական` Ներքին Մոնղոլիա շրջանում և Ֆուցզյան նահանգում, 2-ական` Շանդուն և Յունան նահանգներում, 1-ական` Լյոանին, Ցյանսու, Սիչուան և Ցյանսի նահանգներում: Ներկայում այլ երկրներից եկած կորոնավիրուսով հիվանդների թիվը Չինաստանում 595 է:
Վարակման միակ տեղական դեպքը գրանցվել է Չժեցզյան նահանգում:
Մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ, բոլորն էլ Հուբեյ նահանգում: Հիվանդանոցներից դուրս է գրվել 537 մարդ:
«Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից տեղեկություն է ստացել նոր կորոնավիրուսով վարակման 81 340 դեպքի մասին, ներկայում հիվանդ է 3460 մարդ (1030-ը գտնվում է ծանր վիճակում), 74 588 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից, 3292 մարդ մահացել է»,-ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532 263-ի, որից 24 090-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 124 349 մարդ։
01:10
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով շրջանցեց Չինաստանին. Worldometers
ԱՄՆ-ն կորոնավիրուսով վարակվածների թվով շրջանցեց Չինաստանին: Ըստ իրական ժամանակում թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող Worldometers կայքի՝ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ կա 81,943 վարակված: Մահացել է 117 մարդ: Միայն մեկ օրում ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 13,732 վարակման դեպք:
Չինաստանում վարակվածների թիվը հասնում է 81,285-ի, սակայն այս երկրում համաճարակը նահանջ է ապրում: Մեկ օրում գրանցվել է վարակման 67 դեպք: Ընդհանուր առմամբ՝ մահացել է 3287 մարդ:
Երրորդ տեղում Իտալիան է, որը ևս կարող է շրջանցել ԱՄՆ-ին: Վերջին տվյալներով՝ այստեղ վարակված է 80,589 մարդ: Բարձր է մահացությունը, որն ընդհանուր կազմում է 8215 մարդ: Մեկ օրում գրանցվել է վարակման 6203 նոր դեպք:
00։01
Ֆրանսիայում մեկ օրում 365 մարդ է մահացել կորոնավիրուսից. ТАСС
Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 360 մարդ է մահացել կորոնավիրուսից. մահացության ընդհանուր ցուցանիշը հասել է 1696-ի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին հինգշաբթի տեղեկացրել է երկրի Առողջապահության հարցերով վարչության գլխավոր տնօրեն Ժերոմ Սալոմոնը:
«Երեկոյի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը Ֆրանսիայում հասել են 29 155-ի: Մահացածների թիվն ավելացել է 365-ով, որոնցից մեկը 16-ամյա աղջիկ է: Այդպիսով, երկրում մահվան դեպքերի ցուցանիշը հասել է 1696-ի»,- ասել է Սալոմոնը:
Վերջինս նշել է, որ ներկա պահին 14 000 մարդ հոսպիտալացված է, որոնցից 4000-ի վիճակը գնահատվում է որպես ծանր:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 525 387-ի, մահացածներինը՝ 23 637-ի։
03/27/2020
22։41
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 8000-ը. ТАСС
Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 662 մարդ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը, մահացության ցուցանիշը երկրում հասել է 8215-ի:
Վարակվածների թիվն ավելացել է մոտ 4500-ով՝ հասնելով 80 539-ի: Վարակման նոր դեպքերից 2500-ը գրանցվել են Լոմբարդիա մարզում: Վարակակիրների թիվը ներկա պահին կազմում է 62 013 մարդ:
Գործակալությունից նշել են, որ վարակման դեպքերի ցուցանիշը եռօրյա նվազումից հետո կրկին զգալիորեն մեծացել է: Միևնույն ժամանակ նշվում է, որ մահվան ելքով դեպքերի թիվը նվազում է 4 օր շարունակ:
20:41
Կորոնավիրուսով վարակակիրների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 500 000-ը. Worldometers
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը ողջ աշխարհում հատել են 500 000-ի շեմը: Ըստ իրական ժամանակում թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող worldometers կայքի՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 500 542 մարդ:
Հիվանդությունից մահացության ցուցանիշը հասել է 22 334-ի: Վարակվածներից 121 214-ն ապաքինվել են: Ներկա պահին վարակակիր է 356 994-ը:
Ամենից շատ վարակման դեպքեր գրանցվել են Չինաստանում (81 285), որտեղ մեկ շաբաթ է, ինչ վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել:
Ամենից շատ մահացության դեպքեր գրանցվել են Իտալիայում՝ 7503 մարդ, վարակված է ավելի քան 74 000-ը: Իտալիայի հաջորդում է ևս մեկ եվրոպական երկիր՝ Իսպանիան, որտեղ մահացության ցուցանիշը հասել է 4145-ի, վարակվածներինը՝ 56 197-ի:
Վարակակիրների թվով առաջատար երկրներից են նաև ԱՄՆ (74 422), Գերմանիան (41 519), Իրանը (29 406), Ֆրանսիան (25 233), Շվեյցարիան (11 712):
20։27
Ղազախստանում բժիշկներն արձանագրել են նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է երկրի տեղեկատվության և հասարակական զարգացման նախարար Դաուրեն Աբաևը:
«Ցավոք, այսօր կորոնավիրուսից Ղազախստանի քաղաքացի է մահացել: Խորին ցավակցություն ենք հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ Նուր Սուլթան քաղաքի առողջապահության վարչությունը մարտի 27-ին տեղեկություն կհաղորդի մահացած կնոջ մասին: Վերջինս հիշեցրել է, որ մարտի 28-ից երեք քաղաքներում՝ Նոր Սուլթանում, Ալմաթիում և Շիմքենթում նոր սահմանափակումներ ուժի մեջ կմտնեն: Երկրում կորոնավիրուսով վարակման 109 դեպք է արձանագրվել:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Քաղաքականություն
-
16:45 • 19.04.24 Ալիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
-
16:18 • 19.04.24 Ալիևն ապրիլի 22-ին կժամանի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու. Կրեմլ
Տնտեսություն
-
13:45 • 19.04.24 Լարսը փակ է բեռնատարների համար
-
09:20 • 18.04.24 Ֆրանսիան դարձել է ռուսական գազի հիմնական գնորդը ԵՄ երկրների շարքում
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Իրադարձային
-
16:31 • 19.04.24 Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN