Աշխարհում կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ
Կորոնավիրուսի վարակի աշխարհագրությունն անընդհատ փոփոխվում է՝ ընդգրկելով նորանոր պետություններ ու բնակավայրեր։ Վիրուսից վարակված մարդկանց թիվն աշխարհում ամեն րոպե փոփոխվում է։ Որոշ երկրներում վիրուսով նորանոր վարակակիրներ են բացահայտվում, ավելանում են մահացությունների դեպքերը, քիչ չեն նաև վիրուսը հաղթահարած մարդիկ։ Tert.am-ը ներկայացնում է կորոնավիրուսի մասին վերջին թարմացումները՝ ուղիղ հեռարձակմամբ և տեքստային թարմացումներով:
---------------------------------------------------------------------------------------------------------------------------
14:26
Իսպանիայում կորոնավիրուսի զոհերի թիվը 1 օրում աճել է 812-ով, զոհերի ընդհանուր թիվը 7340 է. «ՌԻԱ Նովոստի»
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 812-ով, մահվան դեպքերի ընդհանուր թիվը համավարակի սկզբից գերազանցել է 7000-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը:
Մարտի 30-ի դրությամբ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 85 200 դեպք, վերջին օրվա ընթացքում հաստատված դեպքերի քանակը 6400 է: Համաճարակի սկզբից մինչև այսօր մահացել է 7340 մարդ: Ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը շարունակում է աճել, վերակենդանացման բաժանմունքում է գտնվում շուրջ 5200 մարդ: Առողջացածների թիվը շուրջ 16 800 է:
Այսպիսով՝ մարտի 30-ի դրությամբ ակտիվ դեպքերի քանակն Իսպանիայում 61 000 է:
Համաճարակի սկզբից Մադրիդում գրանցվել է վարակման շուրջ 24 000 դեպք, մահացել է շուրջ 3400 մարդ: Կատալոնիայում վարակման դեպքերը շուրջ 16 200-ն են, մահվան դեպքերը` 1410-ը:
14:18
«Պայքարեք վիրուսի, ոչ թե մեր դեմ». Իրանի արտգործնախարարը համավարակի ֆոնին ԱՄՆ-ի պատժամիջոցներն ահաբեկչություն է որակել
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի դեմ «տնտեսական և բժշկական ահաբեկչություն» է անվանել: Այս մասին նախարարը գրել է «Կոմերսանտ»-ում հրապարակված «Պայքարեք վիրուսի, ոչ թե մեր դեմ» հոդվածում:
Զարիֆի խոսքով՝ այդ քայլերը երկրում հանգեցնում են հումանիտար ճգնաժամի:
«Իրանի ֆինանսական աղբյուրների ապօրինի արգելափակման պատճառով անհնարին է դառնում դեղամիջոցների և բժշկական սարքավորումների հասանելիությունը: Դա հանգեցնում է հումանիտար ճգնաժամի: Բժշկակական սարքավորումներ արտադրող եվրոպական ընկերությունները ամերիկյան սպառնալիքի պատճառով առևտուր չեն անում Իրանի հետ և նրան չեն վաճառում բժշկական ապրանքներ: ԱՄՆ-ի պատժամիջոցները տարածվում են օրինական առևտրի վրա: Միևնույն ժամանակ ամերիկացի պաշտոնյաների նախապայմանները դեղամիջոցների, բժշկական սարքավորումների և հումանիտար ապրանքների վաճառքի վերաբերյալ լուրջ խոչընդոտներ են առաջացնում Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարում: Այսպիսով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ու բժշկական ահաբեկչությունը տարբեր ձևեր է ընդունել»,-գրել է Իրանի արտգործնախարարը:
Զարիֆի խոսքով՝ դա ոչ միայն «ահաբեկչություն է Իրանի նկատմամբ, այլ նաև հանցագործություն մարդկության և միջազգային հանրության դեմ»:
12:56
Թրամփը հույս է հայտնել, որ կորոնավիրուսից հետո ԱՄՆ-ի վերականգնումը կսկսվի հունիսի 1-ից․ The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի հաղթահարումից հետո՝ հունիսի 1-ից կսկսվի ԱՄՆ-ի վերականգնումը, գրում է The Guardian-ը։
«Հույս ունենք, որ հունիսի 1-ից, կամ նախքան այդ, մենք կբռնենք վերականգնման ուղին»,- հայտարարել Է Թրամփը կիրակի Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։
12:13
Կորոնավիրուսից մահացել է I Love Rock 'n' Roll երգի հեղինակ Ալան Մերիլը
Հայտնի I Love Rock 'n' Roll երգի հեղինակներից մեկը՝ Ալան Մերիլը, 69 տարեկանում մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով, այս մասին Facebook սոցկայքի իր էջում է գրել երգչի դուստրը՝ Լորան։
«Այս առավոտ կորոնավիրուսը հորս տարավ։ Ինձ երկու րոպե էին տվել նրան հրաժեշտ տալու համար, որից հետո տարան: Նա խաղաղ տեսք ուներ, և իմ հեռանալու ժամանակ դեռևս հույս կար, որ իր անունը չի հայտնվի նորություններում»,- գրել է նա։
«Այս ամենից գոնե մի լավ բան ստանալու համար խնդրում եմ՝ լուրջ ընդունեք իրավիճակը։ Փողը նշանակություն չունի։ Մարդիկ մահանում են։ Քեզ թվում է, թե քեզ կամ քո ուժեղ ընտանիքի հետ դա տեղի չի ունենա։ Դա տեղի ունեցավ։ Տանը մնացեք եթե ոչ ձեր, ապա ուրիշների համար»,- գրել է Լորան։
Ալան Մերիլը ծնվել է 1951 թվականին Նյու Յորքում։ Լոնդոն է տեղափոխվել 1970–ական թվականներին։ Երաժիշտը I Love Rock 'n' Roll ստեղծագործությունը գրել է 1975 թվականին կիթառահար Ջեյք Հուքերի հետ: Նրանք այդ ժամանակահատվածում հանդես էին գալիս Arrows խմբի կազմում։ 1982 թվականին երգի քավր տարբերակն առաջարկել է երգչուհի Ջոան Ջեթը՝ այն դարձնելով համաշխարհային հիթ։
11:50
Կորոնավիրուսին դիմակայելու համար քաղաքի ունեցած բժշկական միջոցները կբավականացնեն մեկ շաբաթ․ Նյու Յորքի քաղաքապետ. CNN
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական միջոցների պաշարը մեկ շաբաթ կբավականացնի, հայտնում է CNN լրատվականը։
«Այսօրվանից սկսած՝ մենք մեկ շաբաթվա բավականաչափ պահուստ ունենք՝ բացառությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերի։ Շատ շուտով ամենաքիչը մի քանի հարյուր արհեստական շնչառական սարք անհրաժեշտ կլինի»,-հարցազրույցի ժամանակ հայտարարել է քաղաքապետը։
«Մնացած պարագաները կբավականացնեն մինչև մյուս կիրակի։ Ապրիլի 5-ին բոլոր տեսակի միջոցների կարիք կունենանք, հատկապես արհեստական շնչառական սարքերի»,- նշել է նա։
Ներկայում Նյու Յորքը համարվում է ԱՄՆ-ում համավարակի էպիկենտրոնը։ Քաղաքում հիվանդությունից մահացել է 678 մարդ, հայտնաբերվել է վարակման 32 308 դեպք։ Երկրի իշխնությունները հապշտապ քայլեր են ձեռնարկում համավարակի պիկին պատրաստվելու համար: Ըստ կանխատեսումների՝ պիկը տեղի կունենա երեք շաբաթ անց։
ԱՄՆ-ում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 142 735 է։ Երկրում հիվանդությունից մահացել է 2489 մարդ, ապաքինվել՝ 4562-ը։
11:48
«Ինձ համար կարևոր է անկեղծ լինել ձեզ հետ»․ Ջոնսոնը հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Մեծ Բրիտանիայում «դեպի վատն է գնալու»․ The Hill
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին նամակ է հղել՝ հայտնելով, որ յուրաքանչյուր ոք քաջ գիտակցում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «դեպի վատն է գնալու, նախքան լավը գնալը», գրում է The Hill-ը։
Նամակում, որը Ջոնսոնի գրասենյակը հրապարակել է Twitter-ում, Մեծ Բրիտանիայի վարչապետը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար կարևոր է անկեղծ լինել ձեզ հետ, մենք գիտենք, որ ամեն ինչ դեռ ավելի վատ կլինի, նախքան լավ լինելը։ Մենք ճիշտ պատրաստություններ ենք տեսնում, և որքան շատ հետևենք հրահանգներին, այնքան քիչ կյանքեր կզոհենք ու այնքան շուտ կվերադառնանք կյանքի բնականոն հունին»,- գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
«Արտակարգ դրության այս պահին ես կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ մնալ տանը, պաշտպանել ու փրկել կյանքեր», - հավելել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Նա հայտնել էր, որ ներկայում ինքնամեկուսացել է, սակայն կշարունակի առաջնորդել կառավարության պայքարն ընդդեմ վարակի:
Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 19 522 դեպք, որից 1 228-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 135 մարդ։
10:47
Ալբանիայի բնակիչները փողոց դուրս գալու համար պետք է sms հաղորդագրության տեսքով թույլտվություն ստանան. korrespondent.net
Ալբանիայի բնակիչները մարտի 30-ից սկսած փողոց դուրս գալու համար պետք է հաղորդագրության տեսքով թույլտվություն ստանան, գրում է korrespondent.net կայքը՝ հղում տալով Տիրանայում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղ գտած հաղորդագրությանը։
Նշվում է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով Ալբանիայի կառավարությունը քաղաքացիների՝ փողոց դուրս գալու համար պարտադիր թույլտվություն ստանալու ընթացակարգ է մտցնում։
Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի տվյալներն ուղարկել հատուկ համարով, կամ ալբանական անձնագրի առկայության դեպքում հատուկ կայքում հարցաթերթիկ լրացնել։
«Ուշադրություն դարձրե՛ք, որ տնից դուրս գալու թույլտվություն կստանաք պատասխան հաղորդագրության տեսքով (սպասման ժամանակը՝ մինչև 24 ժամ)։ Թույլտվությունը մի ժամ ուժի մեջ կլինի։ Դրա համար կարելի է դիմել միայն 05։00–ից մինչև 13։00-ն փողոցում գտնվելու թույլատրելի ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նոր թույլտվություններ ստանալու համար անհրաժեշտ է ամեն օր հաղորդագրություն ուղարկել։ Հեռախոսում գտնվող հաղորդագրությունն իր հերթին ոստիկանության աշխատակցի համար որպես փաստաթուղթ կծառայի, այդ պատճառով տնից դուրս գալու համար անհրաժեշտ է միայն հեռախոս և անձը հաստատող փաստաթուղթ վերցնել։
Միևնույն ժամանակ 13։00-ից հետո փողոց դուրս գալը խստագույնս արգելվում է, իսկ հեռախոսի մեջ թույլտվության բացակայության դեպքում անձին սպառնում է մոտ 100 դոլարի չափով տուգանք։
Ալբանիայում մարտի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 212 է։ Երկրում հիվանդությունից մահացել է 10 մարդ։
10:35
Կորոնավիրուսով վարակված Պլասիդո Դոմինգոն դուրս է գրվել հիվանդանոցից. CNN
Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որն ավելի վաղ տեղեկացրել էր նոր տեսակի կորոնավիրուսով ախտահարվելու մասին, մարտի 29-ին դուրս է գրվել Մեքսիկայի հիվանդանոցներից մեկից: Այս մասին տեղեկացնում է CNN-ի իսպանալեզու կայքը` հղում անելով մեքսիկական Գերերո նահանգի առողջապահության նախարարության իր աղբյուրին:
Դոմինգոն մարտի 22-ին տեղեկացրել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Ավելի ուշ լրատվամիջոցները, հղում անելով երգչի ներկայացուցչին, տեղեկացրել էին, որ հիվանդության առաջացրած բարդությունների պատճառով 79-ամյա Դոմինգոն տեղափոխվել է Գերերո նահանգի խոշորագույն քաղաքի` Ակապուլկոյի մասնավոր հիվանդանոցներից մեկը:
Նշվում է, որ իսպանացի երգիչն այժմ գտնվում է Ակապուլկոյի իր կեցավայրում: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
10:34
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից. Թրամփ. Newsweek
ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացության գագաթնակետը, հավանաբար, տեղի կունենա երկու շաբաթից: Այս մասին մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է newsweek.com-ը։
«Նախնական կանխատեսումների համաձայն՝ մահացության գագաթնակետը տեղի կունենա երկու շաբաթից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է, որ հաջորդող երկու շաբաթվա ընթացքում բոլորը հստակ հետևեն բժիշկների հանձնարարականներին»,- ընդգծել Է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մինչև ապրիլի 30-ը երկարացնում է «սոցիալական հեռավորության» գործողությունը՝ նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում:
«Որքան ավելի հստակ մենք հետևենք բժիշկների խորհուրդներին, այնքան արագ այդ մղձավանջը կավարտվի»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ կոչ անելով իրենց քայլերով օգնել բժիշկներին։
Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգների իշխանություններն օգնություն են ցուցաբերում Իտալիային կորոնավիրուսի դեմ պայքարում, այդ թվում՝ դրամական:
ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։
10:15
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը 100 000-ի սահմանում պահելը «հաջողված գործ կլինի». CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի խոստովանել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացությունը կարող է հասնել 100 000-ի կամ ավելի բարձր ցուցանիշի: Նա ընդգծել է, որ եթե մահացածների թիվը մնա 100 000 կամ այդ թվից ցածր, ապա ԱՄՆ իշխանությունների գործողությունները կարելի է հաջողված համարել։ Թրամփն այս մասին ասել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է CNN-ը։
«Մտածեք այդ թվի մասին՝ 2,2 մլն մարդ կարող էր զոհվել, եթե մենք ոչինչ չանեինք», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ նշելով նաև, որ որոշ մասնագետների կարծիքով՝ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել։
«Եթե մենք կարողանանք այդ ցուցանիշը ցածր պահել՝ 100 000- 200 000-ի սահմանում, ապա, թեկուզ սարսափելի թիվ է, բայց կնշանակի, որ մենք բոլորս շատ լավ աշխատանք ենք կատարել», - հայտնել է Թրամփը:
Ավելի վաղ ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծիք էր հայտնել, որ երկրում կորոնավիրուսի զոհ կարող է դառնալ 100 հազարից մինչև 200 հազար մարդ: Ընդ որում, նրա խոսքով, վարակվելու են միլիոնավոր մարդիկ։
ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 142 178 դեպք, որից 2 484-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 4 559 մարդ։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի:
09:42
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի. երկրի առողջապահության նախարար
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան ներկայացրել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերջին տվյալները: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:
Քոջայի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 815 նոր դեպք, 23 մարդ մահացել է, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9217-ի, մահվան ելքերով դեպքերի թիվը` 131-ի:
Վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 35 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը հասել է 105-ի:
09:29
Ուկրաինուհին համագյուղացիներից ծնկաչոք ներողություն է խնդրել կորոնավիրուսը տարածելու համար (տեսանյութ)
Արևմտյան Ուկրաինայի Կոլենկովցի գյուղի բնակչուհին տեսաուղերձ է հղել իր համագյուղացիներին` ներողություն խնդրելով նրանցից կորոնավիրուսը տարածելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կինը համավարակի թեժ պահին վերադարձել էր Իտալիայից և չէր ինքնամեկուսացել: Նա ակտիվորեն մասնակցել էր հանրային միջոցառումների և բողոքի ակցիաների: Դրա հետևանքով կորոնավիրուսով են վարակվել նրա երեխաներն ու թոռները, գյուղապետը, 14 համագյուղացիներ նույնպես գտնվում են հիվանդանոցում:
«Ես լսում եմ, որ դուք ցանկանում եք վառել իմ տունը, ֆիզիկապես վերացնել իմ երեխաներին, իմ թոռներին: Ես այսօր եկել եմ, ես բուժվել եմ, բուժվել են իմ երեխաները, մի սպանեք նրանց: Եթե ուզում եք, ինձ սպանեք, եթե դրանից ինչ-որ բան կփոխվի: Ես ձեզնից ներողություն եմ խնդրում»,-ծնկաչոք հայտարարել է կինը:
Կնոջ խոսքով՝ նա ընտանիքի հետ չի կարողանում ոչ մի տեղ դուրս գալ, նրանց մթերքը վերջանում է, ուտում են վերջին մակարոնները: Ուկրաինուհին խոստացել է այլևս երբեք չգնալ Իտալիա:
Ուկրաինայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 475 դեպք, 10 մարդ մահացել է, 6-ը` առողջացել:
09:23
Նեթանյահուի խորհրդականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերել․ Times of Israel
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ուլտրաօրթոդոքսալ համայնքի հարցերով խորհրդական Ռիվկա Փալուխի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հաղորդում Է Times of Israel թերթը։
Պարբերականի տվյալներով՝ Փալուխը որոշել է թեստ հանձնել, երբ կորոնավիրուս է հայտնաբերվել վերջինիս ամուսնու մոտ։ Թեստը դրական պատասխան է ցույց տվել։
Պարբերականը հայտնում է, որ Փալուխը Նեթանյահուի հետ վերջին անգամ շփվել է հինգշաբթի, սակայն հանդիպումն անցկացվել է «անհրաժեշտ հեռավորության պահպանմամբ»։
Ընդհանուր առմամբ, ինքնամեկուսացման մեջ է գտնվում յոթ պատգամավոր։ Սակայն նրանց թիվը կարող է զգալիորեն աճել, երբ պարզվի, թե ում հետ է վերջին շրջանում շփվել Փալուխը, գրում է պարբերականը։
Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսի 4247 հաստատված դեպք, զոհերի թիվը հասել է 15-ի:
08:33
Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի»
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն օրեցօր նվազում է, ներկա պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 2396 մարդ, ընդ որում՝ ընդհանուր վարակվածների 93 տոկոսն ապաքինվել է: Այդ մասին վկայում են ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեի տվյալները, գրում է ria.ru-ն։
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների հաստատված դեպքերի թիվը հասել է 81 470-ի, որոնցից 75 770-ը բուժվել են և դուրս են գրվել հիվանդանոցներից, ինչը կազմում է վարակակիրների ընդհանուր թվի 93 տոկոսը:
Համավարակի սկսվելուց ի վեր ամբողջ Չինաստանում (առանց Հուբեյ նահանգի) գրանցվել է վարակման 13 669 դեպք, որոնցից 118-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 0,86 տոկոս: Համավարակի օջախ Հուբեյ նահանգում գրանցվել է 67 801 վարակման դեպք, 3186-ը՝ մահվան ելքով, մահացությունը կազմել է 4,69 տոկոս:
Ընդ որում, Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 5,09 տոկոս: Ընդհանուր առմամբ, Չինաստանում նոր տեսակի համավարակը 3304 մարդու կյանք է խլել։
Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վարակվածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 33 976-ի, ապաքինվածներինը՝ 151 766-ի:
21:16
Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 700 000-ը. Worldometers
Նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 704 068-ի: Ինչպես հետևում է Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալներից, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 33 219 մարդ:
Այսօրվա դրությամբ՝ ողջ աշխարհում ապաքինվել է 149 219 հիվանդ, ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 519 969 մարդ:
Ամենից շատ վարակակիրներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ն, Իտալիան, Չինաստանը, Իսպանիան, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան:
Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Իտալիան, Իսպանիան, Չինաստանը, Իրանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 177 երկրում:
17:31
Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости
Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:
«Մարտի 28-ի դրությամբ՝ վիրուսով վարակվածների հաստատված դեպքերը 3000-ից քիչ են»,- նշել է Ֆենը: Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի բռնկման օրվանից ի վեր վարակման 82 դեպք է արձանագրվել, 75 856 մարդ ապաքինվել է, մահացել՝ 3300-ը:
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի տարածման դեպքեր են արձանագրվել 177 երկրում և բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից: ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում COVID-19-ով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացել է 31 920 մարդ, վարակվել 680 696-ը:
6:38
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով մահացել է մինչև 1 տարեկան երեխա. РИА Новости
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մանկահասակ երեխայի մահ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ փոքրիկը Չիկագոյից էր և դեռ մեկ տարեկան չկար: Կառավարությունը փաստում է, որ մինչ այժմ գրանցված մահերի 85 տոկոսը կազմում են տարեց մարդիկ, ովքեր ռիսկային գոտում են:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում վարակված է ավելի քան 123 000 մարդ, մահացել է նրանցից 2227-ը:
5:37
Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից. TACC
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոն, ապաքինվել է կորոնավիրուսից: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Ուզում եմ Ձեզ հետ կիսվել վերջին նորություններով. ես ինձ արդեն լավ եմ զգում: Իմ ներկա բժիշկն ու Օտտավայի առողջապահության վարչությունը վստահեցնում են, որ վտանգն արդեն անցել է»,- գրել է նա:
Մարտի 12-ին Թրյուդոն հայտնել էր, որ տանը կմեկուսանա, քանի որ իր կինը վարակվել է կորոնավիրուսով:
Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է հունվարի 15-ին: Այժմ վարակված է ավելի քան 5400 մարդ, նրանցից 60-ը մահացել է, ապաքինվել է 479 մարդ:
02:35
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը. Worldometers
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2020 մարդ: Ըստ իրական ժամանակում թարմացվող վիճակագրական տվյալներ ներկայացնող Worldometers կայքի՝ ԱՄՆ-ում այս պահի դրությամբ կա 121 066 վարակված: Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում առաջին տեղում է:
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է վարակման 16 940 նոր դեպք, մահացել է 324 մարդ: ԱՄՆ-ին համաճարակի տարածման ցուցանիշով հաջորդում է Իտալիան: Երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ վարակն աստիճանաբար նահանջ է ապրում:
01:44
Իսպանիայում խստացվել են կարանտինի պայմանները. РИА Новости
Իսպանիայի կառավարությունը որոշել է խստացնել կարանտինի պայմանները: Այն ընկերությունների աշխատակիցները, որոնք կենսական անհրաժեշտության աշխատանքներ չեն կատարում, երկու շաբաթ պետք է մնան տանը: Այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Փոխանցում է РИА Новости-ն:
«Կառավարությունը նախարարների արտակարգ իրավիճակների խորհրդում որոշում կկայացնի տանը թողնել բոլոր այն մարդկանց, որոնց աշխատանքը կենսական անհրաժեշտություն չունի: Մարտի 30-ից ապրիլի 9-ը նրանց տեղաշարժը ևս կսահմանափակվի, սակայն նրանք կստանան այդ երկու շաբաթվա աշխատավարձը»,- ասել է Սանչեսը:
Նա հավելել է, որ Իսպանիայում այժմ բարդ ժամանակաշրջան է և եթե կարողանան հիմա սահմանափակել մարդկանց տեղաշարժը, կկարողանան հաղթահարել վարակը: Կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակով Իսպանիան երկրորդ տեղում է: Այս ամբողջ ընթացքում մահացել է 5820 մարդ: Վարակված է ավելի քան 72 000 մարդ: Մահացության ցուցանիշով առաջին տեղում Իտալիան է:
00:40
«Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց. Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալություն
Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը, հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը, մշակել է կորոնավիրուսային վարակի համար բուժման սխեմա՝ գործածելով մալարիայի բուժման «մեֆլոխին» դեղամիջոցը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության պաշտոնական կայքը:
«Բարձր ընտրողականությամբ դեղն արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջջային մշակույթում և կանխում է դրա վերարտադրումը, իսկ մեֆլոխինի իմունային ճնշող ազդեցությունը կանխում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային ակտիվացումը»,- ասել է Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
Նշվում է, որ դեղամիջոցի մշակումն իրականացվել է՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության մեթոդական հանձնարարականները՝ նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման, ախտորոշման և բուժման վերաբերյալ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 21:27 • 28/03 Տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20․ դա դրական ազդեցություն կունենա կրթության որակի վրա․ Անդրեասյան Նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ, մասնավորապես՝ տարրական դասարաններում հանվել են անբավարար գնահատականները:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Իրադարձային
-
21:51 • 28.03.24 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)