Կորոնավիրուս է հայտնաբերվել քաղաքապետարանի աղբահանության հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի աշխատակցի մոտ

22:44 • 08.04.20

Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ադմինիստրատիվ բաժնի մեկ աշխատակից։

Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից։ Վերջինս նաև տեղեկացրեց, որ քաղաքացու շփման շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։