ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով արհեստական կոմայի մեջ գտնվող կինն առողջ երեխա է լույս աշխարհ բերել. The Mirror
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Վանկուվեր քաղաքի բնակչուհին երեխա է լույս աշխարհ բերել՝ գտնվելով արհեստական կոմայի մեջ: Այս մասին գրում է The Mirror-ը:
Նշվում է, որ մարտի 24-ին արված Անժելա Պրիմաչենկոյի՝ կորոնավիրուսի ստուգման թեստի պատասխանը դրական է եղել: Հիվանդության ախտանշանների ուժեղացման պայմաններում բժիշկներն ստիպված են եղել հղի կնոջը հոսպիտալացնել և արհեստական կոմայի մեջ պահել:
Թոքերի ինտենսիվ թերապիայի սարքավորմանը միացման պահին Պրիմաչենկոն գտնվել է հղիության 33-րդ շաբաթում: Կոմայի մեջ եղած ժամանակ էլ կինը երեխային լույս աշխարհ է բերել: Նորածին աղջիկը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:









