Պետք է պատասխանատվություն կրեն բոլորը, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը. Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի ուղերձից առաջ նախապատրաստական կադրերի հրապարակման մասին (տեսանյութ)

12:34 • 20.04.20

Պետք է պատասխանատվություն կրեն բոլորը, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը, ինչի արդյունքում էլ ուզում է լիներ տեղի ունեցածը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հանրային հեռուսատընեկրության ուղիղ եթերից առաջ վարչապետի խոսքի նախապատրաստական աշխատանքների կադրերի տարածմանը:

«Տեղի է ունեցել անընդունելի բան, հիմա դա եղել է դիտավորության, թե ոչ պրոֆեսիոնալիզմի, դիլետանտության արդյունք, չի փոխում տեղի ունեցածի գնահատականը։ Ինձ համար դա բացարձակապես անընդունելի է․ եթերից առաջ տալ երկրի առաջին դեմքի նախապատրաստական փուլը»,-ասաց նա:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչու Արցախի Հանրապետությունում ընտրություններից հետո ԲՀԿ-ն որևէ հայտարություն չի արել:

«Դավադրությունների տեսության կողմնակից չեմ, իսկ դուք որտեղից գիտեք, որ պարոն Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին: Ես ձեզ վստահեցնում եմ, որ ԱՀ-ում նախագահական ընտրություննների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը և Արայիկ Հարությունյանն ունեցել են զրույց, և Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ -ը նախագահը, շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահին»,-ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ ինչպես նախակինում, այժմ շարունակելու են օրակարգում պահել Արցախայան հիմնախնդիրը և ԱՀ-ի հետ պահպանելու են սերտ հարաբերությունները:

Պետք է պատասխանատվություն կրեն բոլորը, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը. Նաիրա Զոհրաբյանը՝ վարչապետի ուղերձից առաջ նախապատրաստական կադրերի հրապարակման մասին (տեսանյութ)