Արմեն Գևորգյան. Ապրելով փակ ժամանակների տրամաբանության մեջ
Tert.am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը: Հեղինակն անդրադառնում է երկիրը համավարակով պայմանավորված իրավիճակից դուրս բերելու մի շարք քայլերի, որոնք, ըստ նրա, հնարավոր է նախաձեռնալ ամենակարճ ժամկետներում: Հոդվածը կարող եք կարդալ ստորև:
Կենտրոնանալով երկիրը լոքդաունից հանելու և տնտեսությունն աստիճանաբար աշխուժացնելու հարցի քննարկման վրա, ինչն իհարկե կարևոր է՝ մենք մի էական գործոն ենք տեսադաշտից դուրս թողնում․ մենք կարող ենք աստիճանաբար աշխուժացնել մեր տնտեսությունը, բայց դա «կես-միջոց» է լինելու մինչ այն պահը, երբ մնացյալ աշխարհը մեզ համար բացվի։ Մինչ այդ պահը մենք պետք է վարժվենք «սեփական հյութի մեջ» եփվելուն։
Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում։ Տեսեք. մարդկանց մի զգալի մասը չի կարողացել դուրս գալ երկրից՝ սեզոնային աշխատանքի, հատկապես՝ ՌԴ, և, ամենայն հավանականությամբ, այս տարի այդ հարցը դժվար թե կարգավորվի։ Գլոբալ մակարդակով կարանտինից դուրս գալը կարող է այնքան ձգվել, որ զբոսաշրջային հոսքերը մեզ մոտ կարողանան վերականգնվել հաջորդ գարնանը միայն, իսկ դա նշանակում է հյուրանոցների թերհագեցում, ծառայությունների ոլորտի փոքր ծավալ։ Ռուսաստանից տրանսֆերտների հավանական կրճատումը, ինչպես նաև աշխատատեղերի կրճատումն ու աշխատավարձերի հնարավոր իջեցումը՝ տնտեսության տարբեր հատվածներում, բնակչության մոտ պահանջարկի ընդհանուր անկում կգրանցեն։
Եւ այսպես, ի՞նչ է անհրաժեշտ անել՝ նմանատիպ ռիսկերի չեզոքացման և տնտեսական հարաբերություննների ակտիվացման համար․
Առաջին․ Հնարավորինս շատ փող ներարկել տնտեսություն՝ ուղիղ կերպով ֆինանսավորելով բնակչությանը։ Ի՞նչ է սա նշանակում
- երկրի տարբեր համայնքներում հասարակական աշխատանքների մեծ ծրագրերի նախապատրաստում և իրականացում՝ հատկապես այն վայրերում, որտեղից մեծ քանակությամբ մարդիկ չեն կարողացել դուրս գալ սեզոնային աշխատանքի։ 2010-2012 թվականներին՝ տնտեսական մեծ անկման շրջանում, մեր տնտեսության մեջ նախաձեռնվեցին, այսպես կոչված, «Հրատապ ծրագրերը», որոնցով 40 միլիարդ դրամ ծախսվեց ակտուալ և կարևոր խնդիրների լուծման վրա։ Նման ծրագրերը կարող են ուղղված լինել համայնքների բարեկարգմանը, կուտակված օպերատիվ հարցերի լուծմանը (բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում, մանկապարտեզների նորոգում, ոռոգման համակարգերի բարելավում, համայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգում և այլն)։ Դրանք կլուծեն բնակչության զբաղվածության հարցը և կապահովեն եկամուտ։
- զբաղվածության ապահովման մեկ այլ պոտենցիալ ուղղություն կարող է և պետք է լինեն Կառավարության կողմից նախաձեռնվող կապիտալ շինարարության ծրագրերը՝ ճանապարհների, կամուրջների, թունելների և այլ ենթակառուցվածքների վերանորոգում և վերակառուցում, նորերի կառուցում, դպրոցների և հիվանդանոցների հիմնանորոգում, ոռոգման համակարգերի վերակառուցում. նման նախագծերի մասին ես վերջերս գրել եմ մանրամասն։ Դրանց մի մասը պետք էր սկսել դեռևս երեկ, բայց իշխանությունը, ցավոք, կենտրոնացած է ամենևին ոչ կոնստրուկտիվ գաղափարների վրա։
ԱՄՆ-ում Մեծ դեպրեսիայի տարիներին նման աշխատանքների շնորհիվ կառուցվել են հազարավոր կմ նոր ճանապարհներ, հարյուրավոր դպրոցներ, հիվանդանոցներ։ Հեռու չգնանք. ուզում եմ հիշեցնել Հայաստանի կառավարության մի նախաձեռնության մասին. 2008-ի համաշխարհային ճգնաժամի պայմաններում կառավարությունը, հասկանալով ձմռան ամիսներին կապիտալ աշխատանքների կազմակերպման ողջ բարդությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնեց երկրի բոլոր հիմնական ոռոգման ջրանցքների կապիտալ նորոգում։ Ջրատարները ամռան և աշնան ամիսներին իրականացնում են իրենց հիմնական գործառույթը, և դրանց հիմնանորոգումը հնարավոր չէր։ Մյուս կողմից՝ ձմռանը դա հնարավորություն տվեց զգալի գումարներ ներարկել երկրի տնտեսության մեջ։ Համաշխարհային բանկի կողմից այս ծրագիրն այդ ժամանակ համարվեց աշխարհում լավագույններից մեկը։ Բացի այդ, 2009 թվականին իշխանություններն աղետի գոտում բնակարանաշինության մեծ ծրագիր իրականացրին՝ մոտ 300 միլիոն դոլարի չափով։ Հազարավոր մարդիկ ապահովվեցին աշխատանքով, իսկ հարյուրավոր ընտանիքներ՝ նոր բնակարաններով։
Այսօրվա կառավարիչները պետք է սկսեն որսալ այդ կարևոր տրամաբանությունը. հակաճգնաժամային ծրագրերը պետք է համարժեք լինեն եղած մարտահրավերներին, բայց միաժամանակ նաև՝ լուծեն հեռանկարային խնդիրներ։ Կարելի է, գուցե, թերություններ փնտրել իրականացված ծրագրերում, սակայն դա որևէ կերպ չի նսեմացնում դրանց ծավալները, օպերատիվությունը և ռացիոնալությունը։
- անհրաժեշտ է խթանել ներքին տուրիզմը, Արցախը՝ ներառյալ։ Քանի դեռ չի կարգավորվել օտարերկրյա զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան, մենք պետք է ներքին ռեսուրսներով օժանդակենք մեր զբոսաշրջային ոլորտին։ Օրինակ՝ կարող ենք առաջարկել հանգստի նոր փաթեթներ պետական ծառայողների, բուժաշխատողների, կրթական համակարգի, զինվորականության համար, և այդ փաթեթները պետք է սուբսիդավորվեն պետության կողմից։ Նման փաթեթների մեկնարկը տրվել է նախորդ իշխանությունների կողմից, և հիմա կարելի է թե՛ դրանց ծավալները մեծացնել, թե՛ դարձնել ավելի գրավիչ։ Պետք է հստակ պայմաններ դնել այդ փաթեթների աշխարհագրության վրա, որպեսզի բոլոր մարզերը կարողանան հավասարաչափ օգտվել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ՝ մարզերից դեպի Երևան, որպեսզի երևանյան հյուրանոցները ևս ստանան որոշակի հագեցվածություն։
Այս գաղափարը հիմնավորվում է նաև նրանով, որ այս տարի շատ փոքր է լինելու Հայաստանից արտագնա տուրիզմի ծավալը։ Ամենայն հավանականությամբ՝ փակ են լինելու միջերկրածովյան ուղղությունները, թուրքական ծովափերը և հիմնական վրացական ափը։ Գրագետ և օպերատիվ կառավարման դեպքում՝ սա բացառիկ հնարավորություններ կարող է ստեղծել ամբողջ երկրով մեկ փոքր տուրիզմի խթանման և զարգացման համար։ Բացի այդ, դա եզակի հնարավորություն է շատ տեղացիների համար՝ նորովի հայտնագործելու իրենց սեփական երկիրը՝ Հայաստանն ու Արցախը։ Սրանով պետք է սկսել զբաղվել հենց այսօրվանից։
- ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ այս շրջանում որոշել են ֆինանսական աջակցություն տրամադրել միանգամից ողջ բնակչությանը։ Շատերին սա առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, քանի որ այդ օգնությունից տեսականորեն կարող են օգտվել նաև ապահով ընտանիքները, բայց այս մոտեցումն իրականում երկու կարևոր տեսանկյուն է ապահովում. ստեղծում է մթնոլորտ՝ հիմնված բարոյականության և պետական շահի գիտակցման կարևորության վրա, երբ կարիք չունեցողները հրաժարվում են այդ օգնությունից, մյուս կողմից՝ չի ստեղծվում այն վիճակը, երբ օգնությունը պարզապես չի հասնում իսկապես դրա կարիքն ունեցողին, ինչի խնդիրը մենք այսօր ունենք։ Հրաժարվողների ցուցակը, ի դեպ, կարելի է բաց հանրային ռեսուրս դարձնել։
Երկրորդ․ Ինչպես մեծացնել Հայաստանում գյուղմթերքի արտադրությունը
Ակնհայտ է, որ խոշոր սոցիալական լարվածություն է ձևավորվելու մարզերում, որտեղ հիմնական ապրուստի միջոցը գյուղատնտեսությունն է։ Հետևաբար՝ այստեղ պետք կիրառվեն խելամիտ լուծումներ, որոնք կարող են լինել ոչ ստանդարտ, նույնիսկ՝ ժամանակավոր, բայց որոնց էֆեկտը մեծ կլինի։ Օրինակ՝ հայտնի է, որ մեծ ծավալի գյուղնշանակության հողեր երկրում չեն մշակվում, չեն օգտագործվում այն պատճառով, որ չկան դրանց սեփականատերերը։ Պետք է գտնել մեխանիզմ, որի շնորհիվ այսօր այդ գյուղական համայնքներում ապրող մարդիկ կկարողանան այդ հողերի հաշվին օգուտ ստանալ և պետությանն ապահովել մթերքով։
Օրինակ՝ կարելի է ընդունել օրենք նման հողատարածքները ժամանակավորապես, անհատույց կերպով համայնքին հատկացնելու մասին, համայնքն էլ իր հերթին այն կփոխանցի գյուղացիներին՝ օգտագործման համար։ Նման պարագայում կարելի է սահմանել հստակ չափորոշիչներ՝ կոնկրետ վայրում մշակել կոնկրետ մշակաբույսեր։ Հողը կշարունակի մնալ տիրոջ սեփականությունը, բայց կսկսի օգուտ բերել պետությանը։ Պետությունն անգամ կարող է վարձակալության սիմվոլիկ գումար փոխանցել նոմինալ սեփականատիրոջը։ Կրկնեմ՝ սա այս պահին միայն գաղափար է, որը կարիք ունի մանրակրկիտ մշակման։
Այս համատեքստում պետությունը կարող է մշակել նաև ֆերմերներից գյուղմթերքի պետական գնումների ծրագիր, օրինակ՝ պետական պահուստի համար։ Մինչ աշուն նախապատրաստել հստակ առաջարկներ՝ ֆերմերային տնտեսությունների ուղիղ սուբսիդավորման համար, հիմնականում՝ առավել բարդ տարածաշրջաններում՝ սերմնացուի, վառելիքի, պարարտանյութի մասով։
Պետք են ոչ ստանդարտ լուծումներ, որպեսզի հնարավոր լինի առավելագույն թվով մարդկանց ներառել գյուղատնտեսական աշխատանքներում։
Մեկ այլ կարևոր դիտանկյուն. գյուղատնտեսությունը Հայաստանում ոչ ամենուր է եկամտաբեր, բայց այսօր այն բազմաթիվ ընտանիքների համար օբյեկտիվորեն հանդիսանում է եկամտի միակ աղբյուրը, և պետությունը սա պետք է հաշվի առնի։
Այս բոլոր միջոցառումները պետք է ուղղված լինեն երկու ռազմավարական խնդրի լուծմանը. առաջինը՝ ապահովել աշխատանքով և այդ կերպ լուծել հարյուր-հազարավոր մարդկանց ապրուստի խնդիրը, և երկրորդը՝ երկիրն առավելագույնս ապահովել գյուղմթերքով՝ թուլացնելով ներմուծվող պարենից կախվածությունը։ Գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրերը գուցեև կարող են թեթևացնել գյուղացու ֆինանսական բեռը, սակայն որևէ կերպ չեն խթանում գյուղմթերքի արտադրության ընդլայնումը։ Այստեղ արժե մեջբերել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլիի զգուշացումը՝ «անհապաղ ընդունել սննդի անվտանգության ապահովման միջոցառումներ՝ խուսափելու համար զանգվածային սովից»։ Սա զգուշացում է նաև մեզ։
Երրորդ․ Բնակչության զբաղվածության տեսանկյունից տնտեսության ո՞ր ճյուղերի վրա է պետք առավելագույն ուշադրություն դարձնել
- թեթև արդյունաբերություն․ առավելագույնս ընդլայնել տեքստիլի, կարի արտադրությունը։ Հասկանալ, թե ինչպես արագ և ռացիոնալ ձևով կոշիկի արտադրությունը դարձնել Հայաստանում առաջատարներից մեկը։ Մենք ժամանակին լավ դպրոց ենք ունեցել, իսկ վերջին տարիներին այդ ոլորտում եղել են դրական տեղաշարժեր, բայց կառավարությունն այսօր պետք է սկսի ինտենսիվ խթանել ոլորտի զարգացումը։
- ոսկերչություն, ադամանդի վերամշակում։ Այս ճյուղը ժամանակին զարգացման մեծ տեմպ էր հավաքել, հետո աստիճանաբար կորցրեց գրավչությունը։ Այն կարող է կարճ փուլում ապահովել մեծ թվով աշխատատեղեր։ Պետք է արագ պայմանավորվել հումքի մատակարարների հետ (այստեղ հիմնական գործընկերը լինելու է Ռուսաստանը) և վերականգնել հին կապերը, աշխատանքի խողովակները։ Պետք է կազմել պետական ծրագիր՝ մասնագետների վերապատրաստման համար։ Համաճարակով պայմանավորված՝ այս ոլորտում աշխարհով մեկ ճգնաժամ է, բայց իրավիճակը միանշանակ վերականգնվելու է, և պետք է պատրաստ լինել այդ վերականգնմանը։
- ծրագրավորում և տեղեկատվական տեխնոլոգիաներ․ սա շատ կարևոր է երիտասարդ մասնագետների համար։
Չորրորդ․ Երբ իմ նախորդ հոդվածում ես վկայակոչում էի Հարավային Կորեայի հաջողված օրինակը, ոմանք կենտրոնացան այդ ահռելի հաջողված փորձի միայն մեկ դրույթի վրա՝ ընտանեկան բիզնես-կոնգլոմերատների։ Ուզում եմ ճշգրտում մտցնել.
Կորեայում տնտեսության աճն ու հաջողությունները ձեռք են բերվել մարդկանց շնորհիվ։ Ահռելի ջանքեր և ռեսուրսներ են ներդրվել մարդկային ներուժի զարգացման համար, այդ թվում՝ կրթական և առողջապահական համակարգերի միջոցով, որպեսզի այդ հետամնաց, ագրարային երկիրը վերածվի զարգացած ինդուստրիալ պետության։ Այս առումով ուզում եմ կրկնել այն, ինչ միշտ պնդել եմ. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային գերազանցության կենտրոն կրթության և առողջապահության ոլորտներում։ Բայց դրա համար անհրաժեշտ է գաղափարներ գեներացնելու ընդունակ որակյալ թիմ, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ունակ կլինեն ապահովել ծրագրերի իրականացումը և, վերջապես, պետք է կարողանալ ներգրավել ճիշտ գործընկերների։
Առկա «նորհայաստանյան» մթնոլորտում կարող է միտումնավոր կերպով անտեսվել փաստն առ այն, որ այսօրվա երիտասարդության նախընտրած կրթական կենտրոնները՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, ԹՈՒՄՈ, Հայ-ռուսական սլավոնական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, Դիլիջանի միջազգային դպրոց, Այբ, Քվանտ և այլն, իրականություն են դարձել մեր պատմության նախորդ, այսօր հանրության մի մասի կողմից հակասական ընկալվող պատմական ժամանակներում։
Հինգերորդ․ Սահմանափակումներ մտցնել գործունեության որոշ տեսակների վրա, որոնք չեն խթանում ընդհանուր աշխատունակությունը և այլասերում են աշխատանքային ու մարդկային առողջ մթնոլորտը։ Այդպիսիք են, օրինակ, օնլայն ազարտային խաղերն ու տոտալիզատորները՝ հաշվի առնելով, որ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, մեր երկիրը բնակչության մեկ շնչին ընկնող խաղադրույքների քանակով ողջ աշխարհում առաջատարների մեջ է։ Այդ գումարները պետք է մնան ընտանիքում և ներքին սպառողական պահանջարկը խթանեն։ Անհանգստացնում են ալկոհոլի օգտագործման աճող ցուցանիշները։
Միջազգային հետազոտությունները վկայում են Հայաստանում ագրեսիվության գործակցի՝ խիստ բարձր լինելու մասին (Գելլափ, 2019): Ի՞նչ եք կարծում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ վերջերս խրախուսված արշավը նպաստո՞ւմ է երկրում հանդուրժողականության և խաղաղության մթնոլորտի հաստատմանը։ Ամեն ինչ մի կողմ, բայց տարրական գիտակցում էր պետք այն բանի, որ դա ազդում է հասարակ հավատացյալ մարդկանց զգացմունքների վրա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ սփյուռքում, որոնք շատ ավելի շատ են, քան՝ չարախոսներն ու քննադատները։ Այս ամենը տնտեսական զարգացման և կայունության համար ստեղծում է բացասական նախապայմաններ՝ որևէ կերպ չնպաստելով դրական սպասումների ձևավորմանը ինչպես բնակչության, այնպես էլ արտաքին գործընկերների մոտ։
Հետևելով վերջին օրերին մեր հասարակության ներսում ծավալվող քննարկմանը՝ գալիս եմ այն եզրակացությանը, որ երկրում դեպրեսիվ տրամադրությունների աճի մասին նախորդ տարեվերջին արած իմ դիտարկումները, ցավոք, սկսում են արդարանալ։ Սա խիստ դեստրուկտիվ և ապակայունացնող, խիստ վտանգավոր գործընթաց է։
Քանի դեռ աշխարհը փակ է, երկրներն ինքնամեկուսացած են, և Հայաստանը, բառիս բուն իմաստով, ցամաքով, օդով փակված է, մենք իրոք նման ենք նավի, որը չգիտե, թե երբ է հասնելու ցամաք։ Մենք պետք է ապրենք այդ մեծ նավի հոգեբանությամբ, երբ պարզապես պետք է արգելվեն արհեստական լարվածությունը, կոնֆլիկտայնությունը, բարիկադավորումը։ Մենք պետք է գրագետ կառավարենք նավի վրա ունեցած մեր սահմանափակ ռեսուրսները, իսկ այդ ռեսուրսների թվում է նաև մարդկային փոխօգնության, հանդուրժողական պահվածքի և դրական սպասումների պոտենցիալը, որի կարևորությունը ճգնաժամային իրավիճակներում երբեք չարժե թերագնահատել։ Սա առաջին հերթին պետք է հասկանա և այդ տրամաբանությամբ շարժվի իշխանությունը, որովհետև կառավարման ղեկը և հետևանքների պատասխանատվությունն իրենն են։
Ամփոփելով. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր առաջարկներ, մեկնաբանություններ և անգամ առարկություններ են հայտնել վերջին շրջանում իմ կողմից հրապարակվող հոդվածների շուրջ։ Սա նշանակում է, որ անգամ այսօրվա Հայաստանի հակասական մթնոլորտում հնարավոր է ունենալ հետաքրքիր և բովանդակային քննարկում։ Ենթադրում եմ, որ դրա պատճառն առաջին հերթին թեմաներն են, որոնք հուզում են բոլորին, և առարկայական, գործընկերային խոսակցության բնույթը, որը շարունակելու եմ իմ հաջորդ հրապարակումներում։
Ինձ ոմանք հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես այս առաջարկները հրապարակայնացնում։ Պատասխանում եմ հստակ․ ես կարող եմ տարանջատել պետության շահը ցանկացած իշխանության շահից, վերջինս միշտ ժամանակավոր է։ Հայաստանում շատ քիչ են մարդիկ, որոնք տիրապետում են երկրի ռազմավարական խնդիրներին և պատկերացնում են դրանց հնարավոր լուծումները։ Դուք գուցե զարմանաք, բայց Հայաստանում կան մարդիկ, որոնց թե՛ մինչև համաճարակը, թե՛ առավել ևս համաճարակի փուլում խորհրդատվական աջակցության համար դիմում են այլ պետությունների կառավարություններին և միջազգային խոշոր կազմակերպություններին։ Նրանք բոլորը, վստահ եմ, պատրաստ են առանց որևէ անձնական շահի ներգրավվել Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու գործում։
Եւ վերջինը: Կորեական մոդելի օրինակը բերելուց հետո ոմանք զարգացրին մի տեսություն, թե ես գործարք եմ առաջարկում այսօրվա իշխանություններին։ Պարզունակ տեսություն է, և զարմանալի չէ, քանի որ գալիս է նրանցից, ովքեր իրենք են միշտ գործարք առաջարկել ուրիշներին: Եթե երկրի համար դժվար պահին օգնելու բնական ձգտումն այդքան դժվար է հասկանալ, ապա մենք գտնվում ենք պարզապես տարբեր հարթություններում։
Հ․Գ․ Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ՌԴ արտգործնախարար Լավրովը մի շարք հայտարարություններ արեց, որոնք, մեղմ ասած, փոթորկեցին Հայաստանի հանրությանը։ Իմ վերջին հոդվածում ես խոսել եմ այն պոտենցիալ ռիսկերի մասին, որոնք կարող են տեղ գտնել հայ-ռուսական հարաբերություններում։ Ցավոք, դրանք դառնում են ակնհայտ։ Ստիպված եմ արձանագրել, որ գործող իշխանությունների որոշ քայլեր ստեղծում են մի իրավիճակ, երբ նրանք ոչ միայն կորցնում են իրենց աջակիցներին երկրի ներսում, այլև վանում են ավանդական արտաքին դաշնակիցներին Հայաստանից։ Որպես սրա տրամաբանական և ցավալի հանգրվան՝ մենք կարող ենք մնալ մենակ՝ բոլոր ներքին և արտաքին մարտահրավերների առջև։
Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Քաղաքականություն 14:28 • 19/04 Մի՛ շտապեք թաղել հույսը. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն արձագանքել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ իրեն ուղղված բաց նամակին՝ ընդգծելով, որ չէր կարող չպատասխանել դրան:
-
Իրադարձային 10:05 • 19/04 Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել։
-
Քաղաքականություն 17:24 • 19/04 Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
-
Քաղաքականություն 12:55 • 19/04 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունն արձագանքել է ադրբեջանական լրտավամիջոցների պանդմանն առ այն, որ ապրիլի հինգին Բրյուսելում կայացած ՀՀԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել Որոշ
-
Իրավունք 14:50 • 19/04 ՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։
-
Իրադարձային 11:12 • 19/04 Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը ՄԱԳԱՏԷ հայտնել է, որ Իսրայելի հարվածների ժամանակ Իրանի միջուկային օբյեկտները չեն տուժել։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կողմերին կոչ է արել ծայրահեղ զսպվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
09:15 • 19.04.24 Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
-
23:32 • 18.04.24 Կեպան Ռեալին օգնել է Սիթիի հետ 11 մետրանոց հարվածաշարում
Մամուլի տեսություն
-
09:10 • 19.04.24 Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին․ «Հրապարակ»
-
08:43 • 19.04.24 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»