Եթե Յուրի Խաչատուրովը չմասանկցի Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձանաժողովի նիստին, ապա դա հետևանքներ կունենա. Անդրանիկ Քոչարյան
Երեկ ԱԺ-ի ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող հանաձնաժողովի նիստին մասանակցել է գնդապետ, ՀՀ ԶՈՒ Հատուկ նշանակության բրիգադի նախկին հրամանատար Ռոման Գաբրիելյանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Նրա մասանակցությունը շատ կարևոր էր հասկանալու համար մինչ ապրիլյան իրադարձությունները և այդ ժամանակահտավծում հատուկ նշանակության ստորաբաժանումների նկարագիրը, թե որքանով են պատրաստ եղել և ինչպես են լուծել մարտական խնդիրը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին արդյոք հանձնաժողովը մասնակցության հրավեր ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին կրկին ուղարկել է, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ոչ, այժմ արդեն մասնակցության նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Յուրի Խաչատուրովը:
«Իր չգալը հետևանք է ունենալու: Եթե Յուրի Խաչատարովը չմասանկցի հանձանաժողվի նիստին, ապա կլինեն հաջորդական քայլեր»,-ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանը նաև նշեց, որ Արցախի ռազամաքաղաքական ղեկավրները ևս հրավիրվելու են հանձանաժողվի նիստին:
Հիշեցնենք՝ նախորդ նիստին արդեն իսկ մասնակցել է ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:










