Վենեսուելայի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ սպանվել է 17 բանտարկյալ

04:08 • 02.05.20

Վենեսուելայի Գուանարե քաղաքի քրեակատարողական հիմնարկներից մեկում տեղի ունեցած խռովությունների ժամանակ սպանվել է 17 բանտարկյալ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Նշվում է, որ կալանավորների մի խումբ հատել է բանտի թույլատրելի սահմանն ու բախվել երկրի ազգային գվարդիայի ուժերին: Բացի զոհերից, 9 մարդ վիրավորվել է: Նրանցից մեկն իրավապահ մարմնի ներկայացուցիչ է: Խռովարարները նռնակ են նետել, որից էլ ոստիկանը վնասվածք է ստացել:

Իշխանության ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել խռովարարների խմբի ղեկավարի հետ, որի մականունն Օլիվո է: Նրանց միջև համաձայնություն է ձեռք բերվել, և կալանավորները վերադարձել են խցեր:

Վենեսուելայի բանտերից մեկում անկարգությունների ժամանակ սպանվել է 17 բանտարկյալ