Շերոն Սթոունը զվարճացրել է հետևորդներին տարօրինակ պարային շարժումներով (տեսանյութ)

22:20 • 04.05.20

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունը զվարճացրել է իր հետևորդներին ծիծաղաշարժ տեսանյութով, որը հրապարակել է իր ինստգրամյան էջում:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, հրապարակված հոլովակում դերասանուհին զվարճալի և տարօրինակ պարային շարժումներ է անում Ջեյմս Բրաունի Get Up Offa That Thing երգի հնչյունների ներքո:

Այդպես նա հարգել է փոփ երաժշտության ասպարեզում ազդեցիկ կատարող, «պարոն Ջեյմս Բրաունի» հիշատակը, որը մայիսի 3-ին կդառնար 87 տարեկան:

Հետևորդները նշել են, որ դերասանուհին իսկապես ծիծաղեցրել է իրենց: Տեսանյութն ավելի քան 184 հազար դիտում է ունեցել։

 

 
 
 
View this post on Instagram

Happy Birthday to the late great Mr. James Brown! #BirthdayDance #GetUp

A post shared by Sharon Stone (@sharonstone) on