Գարիկ Սարգսյանը դիմել է ոստիկանություն. Արարատի մարզպետարանը՝ նրա հրահանգով հանքերից խճաքար տեղափոխելու լուրերի մասին
Արարատի մարզպետի հրահանգով խճաքարի տեղափոխման տեղեկությունը հերքելու նպատակով Գարիկ Սարգսյանի հաղորդումը դատախազի կողմից ուղարկվել է ոստիկանության բաժին՝ ստուգողական գործողությունների:
Tert.am-ին հայտնել էին, որ Արարատի մարզի Սևակավանի վարչական տարածքում գտնվող սահմանամերձ սարերում գտնվող հանքերից բեռնատար ավտոմեքենաներով կարմիր խճաքար են տեղափոխում՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի իմացությամբ:
Արարատի մարզպետարանից Tert.am-ին հայտնեցին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկությունը հերքելու նպատակով դիմել է Ոստիկանություն: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզի դատախազի կողմից մարզպետի հաղորդումն ուղարկվել է Արարատի ոստիկանության բաժին՝ ստուգողական գործողությունների:










