Ֆլորիդայում կինը, չկարողանալով մտնել հիվանդանոց, ծննդաբերել է մուտքի առաջ՝ ավտանգության աշխատակցի օգնությամբ
Ամերիկաուհին ծննդաբերել է Ֆլորիդայի Tampa Hospital հիվանդանոցի մուտքի առաջ՝ չկարողանալով ներս մտնել:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, ծննդաբերել նրան օգնել է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը, որը հերթապահելիս է եղել մուտքի մոտ, երբ մեքենան կանգնել է հիվանդանոցի առաջ, և մեքենայից իրեն մոտեցած տղամարդն օգնություն է խնդրել՝ ասելով, որ կինը ծննդաբերում է:
Անվտանգության աշխատակից Ֆիլիպ Կալիլը ցանկացել է անվասայլակ մոտեցնել, սակայն արդեն բավականին ուշ է եղել կնոջը տեղաշարժելու համար: Արագ կողմնորոշվելով՝ աշխատակիցը կապ է հաստատել բուժկենտրոնի հետ և հայտնել, որ կինն արդեն ծննդաբերում է:
Աշխատակիցը նշել է, որ երեխան մի քանի րոպեից արդեն լույս աշխարհ էր եկել, սակայն ինչ-որ բան այն չէր: Մայրը՝ Վիեննա Գարնեթը հուշել է, որ պորտալարը փաթաթված է երեխայի պարանոցին: Նա և իրեն օգնող Կալիլն ինքնուրույն ազատել են երեխայի պարանոցը, որից հետո լսվել է նրա առողջ ճիչը: Նշվում է, որ նորածին աղջիկը Վիեննայի և նրա ամուսնու՝ Անդրեի 4-րդ երեխան է:
Հիշելով արտասովոր միջադեպը, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, Կալիլը նշել է, որ արդպես կվարվեր իր համազգեստով ցանկացած աշխատակից: «Այդ օրը պարզապես իմ հերթն էր»,- ասել է նա:









