Ռուսաստանում տարեց կինը կորոնավիրուսից ապաքինվել ու ծննդյան 100-ամյակի օրը դուրս է գրվել հիվանդանոցից (լուսանկար)
Ռուսաստանում 100-ամյա կինը կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից, հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում տալով Ռուսաստանի կենսաբժշկական դաշնային գործակալության Ուղեղի և նյարդատեխնոլոգիայի կենտրոնի մամուլի ծառայությանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ տարեց կինը հիվանդանոցում պլանային բուժում ստանալու ընթացքում հիվանդասենյակի հարևանուհուց է վարակվել կորոնավիրուսով։
Հայտնի է, որ կինը մայիսի 13-ին՝ իր ծննդյան 100-ամյակի օրն է դուրս գրվել հիվանդանոցից։
Ռուսաստանում համավարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման 252 245 դեպք, հիվանդությունից ապաքինվել է 53 530, մահացել՝ 2 305 մարդ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, որից 298 201-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Իսպանիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը, Չինաստանը:










