«Ժողովուրդը կռիվ-ղալմաղալ է անում, իմացանք, թե հերթը վերջացել է, ճղեցիք, գցեցինք ցուցակը». ՃՈ հաշվառման-քննական բաժնում հերթեր են (տեսանյութ)

14:46 • 18.05.20

Երևանի տրանսպորտային միջոցների տեխզննման կայանում հերթեր են: Քաղաքացիներից մեկը նշեց, որ այս իրավիճակն է ստեղծվել, քանի որ իրենց հերթերը կամ չեղարկվել են, կամ հետ ընկել:

«Ասում են՝ երրորդ ցուցակը վերջացել է, բայց երրորդ ցուցակի վերջում՝ ութսուներորդը ես եմ, բայց ճղել, գցել են ասում են՝ հերթդ չորրորդ ցուցակում: Ո՞նց կլինի: Ի՞նչ իմանամ՝ ինչի են ճղել, ասում են՝ ժողովուրդը կռիվ-ղալմաղալ է անում, իմացանք, թե հերթը վերջացել է, ճղեցիք, գցեցինք ցուցակը: Ես սպասում եմ, որ մտնեմ: Ժամը 9:00-ից սպասում եմ»,-ասաց քաղաքացին:

Քաղաքացին նշեց, որ իրենք են հերթերի ցուցակը գրել, որպեսզի վիճաբանություն չլինի, սակայն ավելի է ամեն ինչ խառնվել:

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ՝ անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն: