Եթե ադրբեջանական զորավարժությունները սպառնալիք լինեն Հայաստանի և Արցախի անվտանգությանը, առանց վարանելու կանխարգելիչ միջոցներ կձեռնարկվեն. Գաբրիել Բալայան
Այս ծավալի զորավարժությունն առանց պլանավորելու ես կարծում եմ հնարավոր չէր անել, ես չեմ բացահայտի մենք ունեցե՞լ ենք, թե ոչ տեղեկատվություն, որ զորավարժություն են անցկացնելու, իրականում որովհետև դա էլ շատ հետաքրքիր կլինի հակառակորդի համար, այն չհայտարարված էր. այս մասին լրագրողների հետ զրույյցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին:
«Կան միջազգային պարտավորություններ, երբ Ադրբեջանի Հանրապետությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համապատասխան պայմանագրերին միացած երկիր, պարտավորություններ ունի, որոնք պետք է իրականացնի: Բայց մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին: Այդ զորավարրժությունը որևիցե լարվածություն հայկական սահամնների՝ ոչ Հայաստանի Հանրապետության, ոչ էլ Արցախի Հանրապետության համար չի առաջացրել»,- ասաց նա:
Բալայանի խոսքով՝ եթե զգան, որ ՀՀ կամ ԱՀ անվտանգությունը նրանց գործողությունների կամ զորավարժությունների արդյունքում սպառնլիք կլինի, անմիջական և կանխարգելիչ միջոցներ տեղում կձեռնարկվեն առանց վարանելու: «Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դրա մասին քաջատեղյակ է, քանի որ մնենք նախօրոք դրա մասին հայտարարել ենք: Նորից եմ ասում՝ անհանգստանալու կարիք չկա, այդ գործելաոճը քանի տարի է արդեն գնում է, և մենք դրան պատրաստ ենք, որոշակի փոփոխութուն մեր մարտական պարտականության կրման վրա չկա, իհարկե, զգոնությունն ավելի բարձացրել ենք, բայց որևիցե արտակարգ միջոցառում որպես այդպիսին չենք ձեռնարկել, որովհետև մենք ամեն ինչ միշտ սպասում ենք հակառակորդից»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ այս պահի դրությամբ այդ զորավարժություններից վտանգ չկա, եթե վտանգ կլինի անմիջապես անհարժեշտ գործողություններ ձեռք կառնվեն:










