«Մամ, շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար»․ հավերժ երիտասարդ Նաոմի Քեմփբելը տոնել է 50-ամյակը (լուսանկարներ)
Հանրահայտ սուպերմոդել Նաոմի Քեմփբելը երեկ՝ մայիսի 22-ին, նշել է իր ծննդյան 50-ամյակը․ այդ առիթով մոդելն Instagram-ում իր մանկությունից մի քանի արխիվային լուսանկար է ցուցադրել երկրպագուներին, գրում է Daily Mail-ը։
Որբաթ կեսօրին սուպերմոդելը վաղ մանկությունից լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով մորը՝ Վալերի Մորիսին:
«Մամ, շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար։ Սիրում եմ քեզ»,- լուսանկարը մակագրել է գեղեցկուհին։
Ավելի ուշ նա հրապարակել է ավելի հասուն տարիքի մեկ այլ լուսանկար։
Քեմփբելն Instagram-ում ցուցադրել է նաև իր ընկերներից՝ այդ թվում սուպերմոդել Կառլի Քլոսից ստացած ծննդյան նվերները։
Նաոմի Քեմփբելը 1980-1990-ականների ամենաճանաչելի դեմքերից և ամբողջ աշխարհում առաջին սուպերմոդելներից մեկն է։ Իր մոդելային կարիերայից բացի, նա նաև գրել է նովել, ձայնագրել երաժշտական ալբոմ, մասնակցել որոշ հեռուստաշոուների և նկարահանվել ֆիլմերում։














