Ֆեյսբուքի հայկական տիրույթում մեղադրում են Արսեն Թորոսյանին հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելու մեջ
Ֆեյսբուքի հայկական տիրույթում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրում են ոչ միայն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարում թերանալու, այլ նաև իր հայտարարություններով հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելու մեջ:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրել է. «Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում:
Հատկապես հարևան Վրաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ նրա հնչեցրած հայտարարությունները, որը այդ երկրի պաշտոնյաներին ստիպել են կոշտ հակադարձել, կարող է հայ-վրացական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ:
2 փակ սահմանի պայմաններում, Վրաստանին ուղղված այս հայտարարությունները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ից Թորոսյանի հետ անհրաժեշտ զրույց ունեցած կլինեն, սակայն Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի առնելով, կարծում եմ, որ թեման զուտ զրույցով կամ դիտողությամբ չպետք է սահմանափակել:
Կարծում եմ, որ այս պայմաններում ՀՀ ԱԱԾ-ն ևս անելիք ունի: ՀՀ պաշտոնյան հնչեցրել է հայտարարություններ, որոնք կարող են նոր խնդիրներ առաջացնել առանց այդ էլ լարված տարածաշրջանում, լրջորեն վնասել մեր համար առանցքային նշանակություն ունեցող երկրի հետ հարաբերությունները՝ իր հետ բերելով նոր սպառնալիքներ (այս մասով դեռևս փակագծերը չեմ բացի)»:
Tesankyun.am կայքի խմբագիր Ոսկան Սարգսյանը գրել է. «Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։ Արսեն Թորոսյանը փոխանակ իր գործն անի, քիթը հարեւան երկրի գործերի մեջ է մտցրել։
Արսեն Թորոսյանը 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար։ Նա ձախողել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը։ Արսեն Թորոսյանին նախարար թողնելով Նիկոլ Փաշինյանը նրա հետ բաժանելուէ առողջապահության ոլորտում խայտառակ վիճակի համար պատասխանատվությունը»:
Վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գրել է. «Հիմա էլ այս «առողջապահության կազմակերպիչը» միջազգային սկանդալի մեջ ընկավ։ Վարչապետի այս եզակի կադրերին վերջը տարածաշրջանից էլ են լարելու»:
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ևս անդրադարձել է թեմային. «Իշխանությունների ամենօրյա սկանդալային ձախողումների սպասումից հերիք չի մեր շունչը կտրվում է, հերիք չի մշուշոտ ու անհեռանկար ապագայից ընկճախտի ենք դատապարտվել, մի բան էլ նրանց հաջողվում է այս «աննախադեպ» ապրանքը արտահանել ու մեր անմիջական, այս փակ աշխարհում միակ լուսամուտ հանդիսացող հարևան-բարեկամին վիրավորել:
Երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։
Պատասխանը չի ուշացել. «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը նախ այդ գնահատականը բարեկրթորեն համարել է թյուրիմացություն, լրատվամիջոցի սխալ, հետո Ա. Թորոսյանի խոսքը գնահատել ոչ դիվանագիտական հայտարարություն: Բնական է, որ սա վրացական կողմի հավաքական գնահատականն է:
Ուզում ես բղավել ու բղավել՝ -Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող եք այդքան հեռու լինել պետականությունից, ազգային շահից, մասնագիտական արժանապատվությունից ու պարզ մարդկային որակներից: Ինչպե՞ս կարելի է միջպետական սկանդալի գնով քո և քո թիմի ձախողումը արդարացնել՝ հարևան պետության աճպարարությամբ:
Հետևեք ձեր վարքաբանությանն ու խոսույթին, մի քիչ պետություն սովորեք… թեև ուշ է:
Հենց այսպիսի առաջին հայացքից մանրուքներից էլ գոյանում են արտաքին ճակատի գնալով խորաղող ճաքերը: Երկիրն է ափսոս»:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է, որ վրացիներն արձագանքել են Թորոսյանի, իր բնորոշմամբ, անպատասպանատու հայտարարություններին.
««Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը»,-հայտարարել է Արսեն Թորոսյանը։
Եթե իսկապես այդպես է, ապա ի՞նչն է տարբեր մեր երկրներում, որ հարևանների մոտ վարակվածների թիվը 1 մլն շնչի հաշվով 10 անգամ ավելի ցածր է, որ այնտեղ օրեցօր ավելի քիչ թվով վարակվածներ են գրանցվում և ակտիվ վարակակիրների թիվը նվազում է։
Ժողովո՞ւրդը։ Բայց չէի ասի, թե վարքի առումով Հայաստանի ու Վրաստանի բնակչությունը շատ է տարբերվում։ Նույնիսկ կասեի, որ այնտեղ մարդիկ ավելի անկարգապահ են քան մեր մոտ։
Բնական հարց պիտի առաջանար Թորոսյանի մոտ. «Եթե շատ ավելի ուժեղ համակարգով տալիս եմ 10 անգամ ավելի վատ արդյունք, չարժի՞ մի հատ վերլուծել, հասկանալ, թե ինչն ենք սխալ անում ու գուցե նույնիսկ վրացիներից հարցնել»։ Բայց այդ հարցը Արսենի մոտ ոչ միայն չի առաջանում, ավելին, նա արհամարհական տոնով հայտարարում է, որ Վրաստանում իր կոլեգաների աշխատանքի մանրամասներն իր համար այդքան էլ «առաջնահերթ չեն» ու սկսում է փիլիսոփայել, թե իսկ գուցե իրենց թեստերը որակյալ չեն, ի՞նչ իմանանք։ Wow! Իսկ ո՞վ պիտի իմանա, թե ինչն է պատճառը, որ քո «շատ ավելի ուժեղ համակարգը» շատ ավելի վատ է աշխատում, քան հարևանինը։ Ո՞ւմ պարտականությունն է իրավիճակը վերլուծելը և հաջողված փորձը ուսումնասիրելը։
Կարո՞ղ է վերջում պարզվել, որ մեր «շատ ավելի ուժեղ համակարգի» ամենամեծ խնդիրը այդ համակարգի ապիկար, բայց միաժամանակ պոռոտախոս ու ծայրահեղ ինքնահավան նախարարն էր»։
Լրագրող Արշալույս Մղդեսյանը գրել է. «Հայ-վրացական օրակարգում էմոցիոնալ խնդիրների պակաս չկա։ Դրանց թիվն անկապ տեղն ավելացնելն ուղղակի անթույլատրելի ճոխություն է։ Էստեղ պետք է առաջին հերթին առաջնորդվել բժիշկների՝ «մի վնասիր» սկզբունքով, որի արժեքն առողջապահության նախարարն ամենալավը պետք է իմանա»։
Բլոգեր Վահագն Մխոյանը ևս անդրադարձել է թեմային և նշել, որ
Վրաստանում 1 միլիոն մարդու հաշվով 3 զոհ կա. «Եթե Հայաստանի ղեկավարությունը ճգնաժամը կառավարեր նույնպիսի արդյունավետությամբ, ոնց վրացիները, ապա այսօր Հայաստանում զոհերի թիվը պիտի համամասնորեն լիներ 9 հոգի»: Նրա դիտարկմամբ՝ այդ ավել մահերը այս իշխանությունների հանցավոր անգործության հետևանքն են, նրանց Փաշինյանն ու Թորոսյանն են սպանել:
Լրագրող Սյուզան Սիմոնյանն անդրադարձել է Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի պատասխանին՝ ուղղված Արսեն Թորոսյանին. ««Թե ով է հետաքրքրվում, կարևոր չէ, մեզ մոտ կա 728 հաստատված դեպք և վերջ»: Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան այսպես է պատասխանել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ով կասկածներ ունի Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի վիճակագրության հետ կապված, տեղեկացնում է վրացական Interpressnews կայքը:
Լրագրողների հետ զրույցում Էզուգբայան ասել է, որ կորոնավիրուսով վարակվածների տվյալները թաքցնելու իմաստ չկա։ «Մեր բոլոր տվյալները ճիշտ են, ոչինչ թաքցված չէ։ Մեզ մոտ հիվանդները 728-ն են, և եթե ինչ-որ մեկը կասկածում է իմ իմացածի վրա, միևնույն է, առանց իմ ասելու էլ, քանի որ իմ ասածը այնքան էլ կարևոր չէ, տվյալները 728-ն են։ Կա 728 դեպք և վերջ։ Մեզ դրա վերաբերյալ մեկնաբանություններ պետք չեն»,- ասել է Էզուգբայան։
Կայքը նաև նշում է, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանից Հայաստան եկած որոշ քաղաքացիների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ Թորոսյանը, ըստ կայքի, կասկածում է Վրաստանի պաշտոնական վիճակագրության ճշմարտացիության վրա և ցանկանում է իմանալ «իրական վիճակագրությունը»։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նախարարը նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում»:
Հաղորդավար, դերասան Սարգիս Մնոյանը գրել է.«Արսեն Թորոսյանի հետևից պետք է մի քանի հոգի էլ ման գան ու ամեն ասածից հետո բացատրեն, թե ինչ էր նա ուզում ասած լիներ... Ընդ որում՝ մեղավոր են միշտ «հասկանալ չուզողները», որոնք սովորաբար կոնտեքստից կտրում եմ նախարարի գոհարներն ու աղավաղում են՝ սեփական շահերից ելներով։
Իսկ Թորոսյանի ցանկացած խոսքը կասկածի տակ դնողն ավտոմատ կերպոր դառնում է դավադրության տեսություն տարածող»:
«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը գրել է. «Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է ոչ դիվանագիտական։
Վրաստանի հետ հարաբերությունները շարունակաբար փչացնելով մինչև ո՞ւր եք հասնելու»:
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Վարդանյանն էլ նշել է, թե ամաչում է, որ Արսեն Թորոսյանն է իր պետության առողջապահության նախարարը. «Ես ամաչում եմ, որ սա իմ պետության առողջապահության նախարարն է: Ես ամաչում եմ, որ հարևան պետությունից Արսենի հայտարարությունները գնահատում են զարմանալի, ոչ պրոֆեսիոնալ և ոչ ադեկվադ, որը անդրադառնում է ՀՀ-ի վրա»:
Փաստաբան Մարիաննա Առուստամյանը ցիտել է Արսեն Թորոսյանի միտքը, որ Վրաստանի հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից ոչ լավ իմաստով, այսինքն՝ մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը, և նշել ՀՀ-ում ու Վրաստանում կորոնավիրուսի համավարակի ցուցանիշները.
«ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյան 22.05.2020
FYI: Հայաստան՝ 5928 վարակված, 74 մահ
Վրաստան՝ 723 վարակված, 12 մահ»:
Ֆեյսբուքյան օգտատերերից Արամ Աբաջյանը ևս նշել է Վրաստանում և ՀՀ-ում գրանցված ցուցանիշները և դրանց կից ներկայացրել Արսեն Թորոսյանի հայտարարությունը. «Առանց մեկնաբանության:
«Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը»․ Արսեն Թորոսյան:
Հայաստան - գրանցված դեպքերը 5928, 74 մահ:
Վրաստան - գրանցված դեպքերը 723, 12 մահ»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 17:15 • 28.03.24 Պաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. քաղաքագետը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- 14:33 • 28.03.24 Երկրում շատ շենքեր են կառուցվել. մարզպետը` Շուռնուխում 3 տարի չկառուցվող տների մասին
- 12:19 • 28.03.24 Եգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան
- 12:03 • 28.03.24 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող․ Փաշինյան
- 20:49 • 27.03.24 Ռուս-թուրքական մեղրամիսը կարծես ավարտվում է, հարց է՝ Հայաստանը կարո՞ղ է օգտվել․ Ռուբեն Մելքոնյան
- 16:05 • 26.03.24 Բացահայտելով ուժեղ գործատուի գաղտնիքները․ Երևան մոլը` Career city fest 2K24-ին․
- 14:30 • 26.03.24 Փաշինյանը շեն տուն հարս չի եկել, ավեր տուն է հարս եկել․ քաղաքացին՝ Տավուշի գյուղերի մասին
- 13:02 • 26.03.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն լուրջ դեր է խաղում Հայաստանում գիտական ներուժի զարգացման ուղղությամբ
- 20:45 • 25.03.24 Մոսկվայի գործողության գլխավոր նպատակն էր ներքին պայթյուն առաջացնել ՌԴ-ում կրոնական հողի վրա. Հայկ Նահապետյան
- 15:24 • 25.03.24 Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները․ Փաշինյան
- 15:23 • 25.03.24 Առանց վերապահումների աջակցում եմ ՀՀ տարածքային ամբողջականությանը․ Կոբախիձե
- 10:34 • 25.03.24 Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
- 14:55 • 22.03.24 Ակադեմիական քաղաքը մետրո ու տրամվայ է ունենալու, երթուղին կսկսի «Սասունցի Դավիթ» կայարանից․ նախարար
- 20:44 • 21.03.24 4 գյուղ հանձնելը խաթարելու է Տավուշի պաշտպանական գիծը՝ դուռ բացելով Բաքվի հաջորդ հարձակման համար․ Տիգրան Աբրահամյան
- 14:25 • 21.03.24 Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
- 13:25 • 21.03.24 Փողոցային գործողություններ, աշխատանք՝ համակիրների հետ․ օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը․ Սեյրան Օհանյան
- 12:02 • 21.03.24 Փաշինյանի հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ իրավական մեխանիզմները կարող են գործել իշխանափոխությունից հետո. Սիրանուշ Սահակյան
- 20:42 • 20.03.24 Միակ իրավական հիմքը՝ որտեղ է սկսվում Հայաստանը և ավարտվում Ադրբեջանը, Ռուսաստանում է․ Գարիկ Քեռյան
- 17:19 • 20.03.24 Քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա. Փաշինյան
- 15:22 • 20.03.24 30 մլն դոլարի ներդրում. հանքանյութից՝ վերջնական արտադրանք. Երևանի ոսկերչական ֆաբրիկայի ցուցանիշները
- 12:58 • 20.03.24 Քարտեզներ են տպել և ցրել ժողովրդի մեջ և այդպես Խորհրդային Ադրբեջանին տվել անկլավներ. քարտեզագետ
- 12:11 • 20.03.24 Հարմարավետ ու ապահով․ Zover Estates-ի կողմից Ավանում կառուցվող Leveloft թաղամասը շուտով պատրաստ կլինի
- 14:08 • 19.03.24 ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. գլխավոր քարտուղար
- 12:12 • 19.03.24 Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք, հետո ինձ կասեք՝ մենք գյուղացի էինք, բա դու՞ք․ Փաշինյան
- 12:12 • 19.03.24 Պետք է թույլ չտանք պшտերшզմի սկսում․ սահմանազատման գործընթացը մտնում է գործնական փուլ․ Փաշինյան
- 12:11 • 19.03.24 Որ ասում են` Տավուշի գյուղերը ուզում է տա, մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է ղեկավարը․ Փաշինյան
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:21 • 28/03 Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le Figaroի հետ զրույցում հայտարարել է օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյան
-
Քաղաքականություն 13:23 • 28/03 Ադրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունը Ադրբեջանական լրատվամիջոցներում, թելեգրամյան ալիքներում լայնորեն տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ ՀՀում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Քաղաքականություն 11:38 • 28/03 ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին (տեսանյութ) Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:
-
Իրադարձային 09:56 • 28/03 Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Հաղորդվում է, որ Բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա միջպետական ավտոճանապարհի 94-ից 110-րդ կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
-
Ժամանց 15:16 • 28/03 Սաուդյան Արաբիան պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին (լուսանկարներ) Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է արել երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին Այս մասին almonitorcomը՝ նկատելով, որ սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ խի
-
Քաղաքականություն 12:32 • 28/03 Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5ին կայանալիք ՀայաստանԵՄԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքո
-
Քաղաքականություն 14:46 • 28/03 Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հիմա սրանք հակասական չե՞ն: Փաշինյանի որ մի ասածը մեկնաբանենք, նա վաղը կարող է 180 աստիճան փոխված հայտարարություն անի, որը այսօրվա հայտարարությանը հակասի:
-
Իրադարձային 13:53 • 28/03 Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ։ Նա այցելել է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանութ
-
Մամուլի տեսություն 08:44 • 28/03 Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» «Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
-
Մշակույթ 14:51 • 28/03 Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին ամազոնուհիների՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
-
Սպորտ 22:37 • 27/03 Ես չէի ցանկանում հեռանալ, ամեն ինչ շատ արագ կատարվեց, ստիպված էի մի քանի օրվա ընթացքում փոխել կյանքս. Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Ինձ ներկայացրեցին այլ առաջնություն, այլ թիմ, այլ հանդերձարան: Սրանք փոփոխություններ էին, որոնք ես չէի սպասում, ինչի պատճառով հենց սկզբից էլ դժվար էր ինձ համար
-
Իրադարձային 14:15 • 27/03 Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ին աստիճանաբար կբարձրանա, մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին, 30-ի գիշերը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 31-ի գիշերային ժամերին լեռնային գոտիներում ձյան տեսքով, 30-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ։
-
Մամուլի տեսություն 08:17 • 27/03 Զիջելու են արդյոք տարածքներ Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է սահմանազատման հարցը. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է:
-
Մամուլի տեսություն 09:29 • 27/03 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» Պարզվում է` Ալիեւ-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիեւն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռեւանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին։
-
Քաղաքականություն 18:39 • 27/03 Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Զախարովան ասել է, որ անկլավների վերադարձի և փոխանակման հարցերը պետք է լուծվեն երկկողմ հանձնաժողովի շրջանակներում, իսկ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել իր ունեցած եզակի քարտեզներով։
-
Տնտեսություն 12:17 • 27/03 Նոր ավտոմատ համակարգով 23,681 քաղաքացու կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ Ինքնաշխատ համակարգի գործարկումից հետո, սկսած 2014 թվականի հուլիսից բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն չներկայացրած 23 681 ֆիզիկական անձի կվերադարձվի շուրջ 747 մլն դրամ, այդ թվում՝ 47 շահառու կստանա 1 մլն և ավելի դրամ։
-
Իրավունք 22:15 • 27/03 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 %. այն կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում Մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի նաև բոնուսային երկրորդ բաղադրիչը՝ էլեկտրոնային ծանուցման դեպքում ևս 20 տոկոս նվազ կիրառման համակարգը, ինչի մասին կտրվի լրացուցիչ իրազեկում»։
-
Գիտություն/տեխնիկա 16:02 • 27/03 Բրազիլիայում որսորդները սպանել են աշխարհի ամենամեծ օձին (լուսանկարներ, տեսանյութ) 15 հոգուց բաղկացած միջազգային կենսաբանների թիմը Հյուսիսային կանաչ անակոնդային հայտնաբերել էր փետրվարին և համոզված էր, որ սա նոր տեսակ է, քանի որ դրա ԴՆԹ-ն 5,5 տոկոսով տարբերվում էր մյուս անակոնդաների ԴՆԹ-ից:
-
Քաղաքականություն 10:17 • 27/03 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ համաժողովը «ակնհայտորեն միակողմանի և կանխակալ» է որակել ԵՄն և ԱՄՆն կիսելու են պատասխանատվությունը Հայաստանի ցանկացած «ապակայունացնող» չակերտները՝ Tertam գործողության համար այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆն՝ մեկնաբանելով ապրիլի 5ին Բրյուսելում վարչ
-
Քաղաքականություն 15:08 • 27/03 Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել Տիխանովսկայային, որը դահլիճում պաշտպանում էր Հայաստանի շահերը. Ալեն Սիմոնյան Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:
-
Իրադարձային 10:19 • 25/03 Crocus City Hall-ի գործով կալանավորվածներից մեկը փետրվարին լուսանկարներ էր հրապարակել Ստամբուլից Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagramում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersantruնՓետրվարի 23ի
-
Իրավունք 09:03 • 25/03 Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի, նրանցից երկուսն ընդունել են իրենց մեղքը (լուսանկարներ) Նշվում է, որ նրանք կալանքի տակ կմնան մինչև մայիսի 22-ը։ Նրանցից երկուսն ամբողջությամբ ընդունել են իրենց մեղքը, նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
-
Իրադարձային 19:22 • 22/03 Որքանո՞վ են հավաստի Հայաստանում ամենաշատ որոնվող կայքերի մասին Ahrefs-ի աղմուկ հանած տվյալները, ի՞նչ պատկեր են ցույց տալիս մյուս հաշվիչ կայքերը Semrush-ի տվյալներով ոչ մի գեմբլինգ կայք չի գտվում ամենաշատ այցելվող կայքերի ցանկում։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տվյալների վրա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաեւ SEO գործիքների կիրառումը։
-
Սպորտ 09:25 • 26/03 Հայտնի է՝ որ ֆուտբոլիստն է գրավ վճարել Դանի Ալվեշի համար Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքը՝ Դանի Ալվեշը, պարտքերի ու բանկային սառեցված հաշիվների պատճառով այդքան գումար չի ունեցել։ Մեմֆիս Դեպայը բրազիլացի ֆուտբոլիստի հետ ընկերացել է 2021/2022 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում նրանց համատեղ ելույթների ժամանակ։
-
Մամուլի տեսություն 10:52 • 23/03 Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ» «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբել յանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում:
-
Իրադարձային 11:44 • 22/03 Հունգարիայի վարչապետը չի բացառել, որ Արևմուտքը 2-3 ամսից կորոշի զnրք ուղարկել Ուկրաինա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ելույթ ունենալով Radio Kossuthի եթերում, չի բացառել, որ 23 ամսից արևմտյան զորքերը կլինեն Ուկրաինայում, քանի որ հակամարտության նախկին զարգացումումները ցույց են տալիս, որ սկզբում անհավ
-
Իրադարձային 13:10 • 23/03 «Կրոկուս»-ի գործով ձերբակալվածներից չորսը հայտնաբերվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 մարդու այդ թվում՝ 4 ահաբեկիչների ձերբակալության մասին, որոնք անմիջական մասնակցություն են ահաբեկչությանը։
-
Իրավունք 10:16 • 26/03 Սանկտ Պետերբուրգի բնակչին օդանավակայանում ձերբակալել են Crocus-ի վերաբերյալ գրառումների համար. նա պատրաստվում էր Հայաստան մեկնել Սանկտ Պետերբուրգի բնակիչ, հայտնի դեկորատոր Նիկոլայ Կոնաշենոկին ձերբակալել են «Պուլկովո» օդանավակայանում, որտեղից մտադիր էր Հայաստան թռչել Մոսկվայով։ Այս ամսին գրում է kommersantruնԱվելի վաղ Նիկոլայ Կո
Սպորտ
-
16:24 • 28.03.24 Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Մշակույթ
-
12:36 • 27.03.24 Եվա Մենդեսը պատմել է՝ հանուն ում է հրաժարվել կինոկարիերայից
Գիտություն/տեխնիկա
-
11:05 • 27.03.24 Mercedes-Benz-ը թարմացրել է G-Class-ը (լուսանկարներ)