Քարդաշյանները նոր իրապատում շոու են պատրաստել՝ Քենդալ Ջեների «երկվորյակ եղբոր» մասնակցությամբ

19:11 • 25.05.20

Ամերիկյան հեռուստատեսությունը նոր իրապատում շոու է ցուցադրելու «Քարդաշյան-Ջեներ» ընտանիքի մասին պատմող շոուի հեղինակներից: Այս մասին հայտնում է CNN-ը:

Ինչպես տեղեկացնում է հեռուստաալիքը, նոր հեռուստանախագիծը նորույթով է ներկայանալու երկրպագուներին: Շոուի կենտրոնական դերում նոր կերպար է լինելու: Խոսքը նոր ծագող 24-ամյա հեռուստաաստղի մասին է, որը վերջին տարիների ընթացքում հայտնի է դարձել Instagram-ում նմանակումներ անելով:

Քիրբի Ջեներ անունով հանդես եկող արտիստը նմանակումներում մարմնավորում է Քարդաշյանների կրտսեր քրոջ՝ Քենդալ Ջեների «երկվորյակ» եղբորը: