Երևանում երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին լուրը ոստիկանությունն ուսումնասիրում է
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին։ Լուրերն ուսումնասիրում է ոստիկանությունը։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից։
Հիշեցնենք,որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել էր,որ դիմել է ՀՀ ոստիկանություն՝ պարզելու անչափահասներին սեռական բնույթի գրքերի բաշխման հանգամանքները: «Այդ դրսևորումները պետք է արմատախիլ արվեն, մանկապիղծներն ու այլասերվածները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամ»,-֊գրել է Աբովյանը:










