ԿԳՄՍ նախարարը չունի ՀՑԹԻ-ի և տնօրենի կողմից տրամադրված նյութերի կորստի մասին որևէ վավերացված փաստաթուղթ, քանի որ ներկայումս շարունակվում է հաշվառման գործընթացը. Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն Հարություն Մարությանի առաջարկով՝ հիմնական ֆոնդերում եղած գրքերը, մամուլը, նյութերը պետք է հանվեն և տեղափոխվեն ստեղծվելիք գրադարան։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը բարձրացրել էր նյութերի պահպանման անվտանգության հարցը, քանի որ դրանք կարող են դուրս բերվել թանգարանից։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են»։
«Վստահեցնում եմ, որ այդ նյութերի կորստի որևէ վտանգ չկա։ Գրադարանի ստեղծման արդյունքում այդ նյութերը հասանելի կլինեն հետազոտողներին: Ասեմ, որ նախկինում, երբ ֆոնդերը փակ էին, որոշ նյութեր կորել են, կամ այս պահին դրանց մասին տեղեկությունը չի գտնվում: Ուստի, եթե որևէ բան կորի, ապա դա կարող է լինել թե՛ բաց, թե՛ փակ ֆոնդի դեպքում: Ամեն դեպքում, մենք ապահովելու ենք այդ ֆոնդերի անվտանգությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։
Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ, ով ասում է, որ ԿԳՄՍ նախարարը չունի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և տնօրենի կողմից տրամադրված նյութերի կորստի մասին որևէ վավերացված փաստաթուղթ, քանի որ ներկայումս շարունակվում է հաշվառման գործընթացը:
«Չհաստատված, բանավոր ինչ-որ ենթադրության վրա ԱԺ բարձր ամբիոնից նախարարի շուրթերով նման անպատասխանատու հայտարարությունները դատապարտելի են։ Ես ցավում եմ նախարարի համար, ցավում եմ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի և վտանգավոր գործելաոճի համար»,- ասաց նա։
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը նաև բարձրացնում է հարցը, թե ո՞վ է պատասխանատու կորսված նյութերի համար, եթե այդպիսիք կան։ Հայկ Դեմոյանը նշում է, որ ներկայիս տնօրեն Հարություն Մարությանը հրաժարվել է ընտրվելուց հետո հաշվապահական և ֆոնդային միավորների ընդունում-հանձնում ձեռնարկելու՝ իր առաջարկից։
«Թանգարանի պարագայում ֆոնդերի առկայությունը, բացակայություն, կորուստը պետք է արձանագրվեր հենց սկզբից, դա հենց Հարություն Մարությանի անվտանգությունից ելնելով էի առաջարկել։ Բայց նա երևի տարվել էր հրճվանքով, որ ես այլևս չեմ լինի, իր խոսքերով՝ չեմ խանգարի իրեն, և հրաժարվեց դա անել։ Հիմա, եթե ենթադրենք՝ կա կորուստ, ով է տվյալ դեպքում պատասխան տալու։ Եղել են 4 ժամանակավոր պաշտոնակատար՝ 2017-ից սկսած։ Կարծում եմ՝ կորստի դեպքում առաջին պատասխանատուն Հարություն Մարությանն է»,- ասաց Հայկ Դեմոյանը։
Նա ենթադրում է, որ կորուստ է համարվել նվիրատուներին հենց իրենց փոխանցած նյութերը ժամանակավոր վերադարձնելու փաստը։ Հայկ Դեմոյանի խոսքով՝ 2016-ին և 2017-ին նվիրատուները խնդրել են իրենց նվիրաբերած որոշ ֆոնդային արժեքավոր նյութեր ժամանակավոր վերադարձնել իրենց երկրներ, տվյալ դեպքում՝ Ֆրանսիա և Նորվեգիա՝ ցուցադրություն կազմակերպելու համար։
«Ենթադրում եմ, որ նախարարին դա է փոխանցվել, ինչը կրկնակի սարսափելի է, որովհետև այս դեպքում հարվածի տակ են դրել նախարարին։ Այս մարդիկ եղել են Հարություն Մարությանի մոտ, առաջինի դեպքում իմ մասնակցությամբ, ծանոթացել եմ, ասել եմ, որ նյութերի մի մասը նվիրատուի մոտ է։ Հասկանում եք, չէ՞, նվիրատուն է տվել, մենք ուղղակի ժամանակավոր հետ ենք տվել։ Եվ նա տեղյակ է եղել, որ դրանք կորսված չեն, մենք գիտենք, թե դրանք որտեղ են։ Քանի որ Ֆրանսիա այցելություն չի եղել և հնարավորություն չի եղել բերել, դրանք այնտեղ են։ Նույնը նաև Նորվեգիա տարված նյութերի պարագայում է։ Դրանք դեռ թանգարան չեն վերադարձվել, բայց դա կորուստ չէ»,- ասաց Հայկ Դեմոյանը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրադարան ստեղծելու՝ Հարություն Մարությանի առաջարկին, Հայկ Դեմոյանը նշեց, որ դա ժամանակատար և անիմաստ աշխատանք է։
«Տվյալ դեպքում, եթե կա Աստվածաշունչ, որը 1915-ին գաղթականների հետ հասել է մեզ, հիմա դա գրադարանի՞ միավոր է, թե՞ ֆոնդային միավոր։ Այսպիսի բազմաթիվ խնդիրներ են առաջանալու։ Սկզբնաղբյուրային գրադարանը ինչպե՞ս ենք բաժանում՝ դա ֆոնդայի՞ն միավոր է, թե՞ գրադրանի միավոր։ Սա էր պատճառը, որ ես չուզեցի արհեստական խնդիրներ ստեղծել։ Երբ նախարարը կրկնում է Հարություն Մարությանի խոսքերը, թե գրադարան ստեղծելով՝ հեշտացնում ենք հետազոտողների աշխատանքը, դա ուղղակի ծիծաղ է առաջացնում՝ ոչ պրոֆեսիոնալ մատուցման, հանրության մոլորեցնելու փորձով»,- ասաց նա։
Նախկին տնօրենը վստահեցնում է, որ թանգարան-ինստիտուտում առկա գրականությունը նախկինում էլ անհասանելի չի եղել․ «Գրքերը դրված են իրենց տեղում, եթե նույնիսկ առանձնանա գրադարանը, գրքերը մնալու են նույն տեղում։ Ցանկացած մեկը, որ գալիս էր գրականություն ուզելու, գիրքը, ցանկացած ֆոնդային միավոր հասանելի էր դառնում հաշված րոպեների ընթացքում։ Սա հանրությանը գիտակցաբար մոլորեցնելու փորձ է»։
Անդրադառնալով նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից արված արտահայտությանը, որում նա, խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերի մասին, օգտագործել էր «փակ ֆոնդեր» արտահայտությանը, Հայկ Դեմոյանն ասաց, որ դրանով նախարարը մեծ նվեր մատուցեց թուրք ժխտողականներին, «փակ ֆոնդ» հասկացությունն ամենասոսկալի սխալն էր նրա կողմից։ Ըստ նրա՝ Արայիկ Հարությունյանի կողմից նման չմշակված հայտարարությունը վտանգավոր էր թե՛ հաստատության, թե՛ ՀՀ շահերի և վարկանիշի առումով:
«Երբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պարագայում օգտագործվում է «փակ ֆոնդ» հասկացությունը, դա ամենամեծ նվերն է թուրք ժխտողականներին։ Նրանք միշտ մեղադրում են մեզ փակ արխիվներ ունենալու մեջ և նախարարի շուրթերով երեկ մեծ նվեր մատուցվեց նրանց։ Թանգարանում չկա «փակ ֆոնդեր» հասկացություն, կա անձեռնամխելի ֆոնդ, որը բացարձակապես այլ է։ Փակը նշանակում է անհասանելի, որ որևէ մեկին չենք տալիս, իսկ անձեռնամխելին դա փխրուն, մեկ օրինակով, խիստ հազվագյուտ նյութերն են, որ ցանկացած թանգարանում կա, բայց դա նույնպես հասանելի է։ Ոչ թե առձեռն է տրվում, այլ պատճենած կամ ժամանակավորապես տրամադրվում է հետազոտողին ինչ-որ պայմաններով»,- նշեց Հայկ Դեմոյանը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Հայրենադարձների կողմից հիմնված ՀԿ-ները՝ արցախցիներին կողքին․ Repat Armenia-ն համախմբել է բոլորին

Օրենքն ընդունելու դեպքում՝ ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը վերահաստատեց, որ լեգիտիմ չէ․ Արծվիկ Մինասյան

Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյան

Փաշինյանը շրջում է մարզերում, որ հասկանա, թե որքան ձայն կունենան արտահերթի դեպքում․ Երվանդ Թարվերդյան

Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու․ Վրթանեսյան

Իշխանությունը չի ապահովել երկրի անվտանգությունը, ստիպված ժողովուրդն է դա անում. Թումանյան

Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին․ Հովհաննես Իշխանյան

Ես այդպես էլ բանակում այդ 5-րդ շարասյունը չիմացա, իսկ հակառակորդը Ջերմուկում ամրանում է․ Տիրան Խաչատրյան

Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է. Էդգար Ղազարյանը՝ «Հայաքվե»-ի մասին

Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան

Պայքարը սկսել ենք 18 հոգով, հաջորդ փուլի համար 50-100 հոգի է պետք 2-3 օրով․ Միքայել Նահապետյան

Անշարժ գույքի շուկայում գների նվազում տեղի չի ունենա․ Կադաստրի կոմիտեի ղեկավար

Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան

Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան

Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան

Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան

Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան․ Վահան Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին

Տղայական խոսակցություններով ու մատ թափ տալո՞վ են արտահանումը խթանում․ Թադևոս Ավետիսյան

Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)

Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան

«Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան

ՀՀ-ում ճանապարհ հսկելու դեպքում ռուսական «ФСБ»-ն կարող է գործակցել Թուրքիայի հետ, ինչպես Աղդամում․ Արթուր Խաչիկյան

Մեր բերած միլիարդների զենքը, որ «մետաղի ջարդոն» էին ասում, հաջողությամբ հանձնեցին Բաքվին. Սարգսյան

Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը

Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան

ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. Սերժ Սարգսյան

Թիրախավորվել է ՀՀ-ն, մեր պետությունն ու պետականությունը․ Սերժ Սարգսյան

ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք տալ մեր գերիներին վերադարձնելու համար. Փաշինյան

Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան

Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան

Բարձր առաջադիմությամբ ՀՀ քաղաքացիները Ակադեմիական քաղաքում կսովորեն անվճար. Փաշինյան

Մեքենան պետք է վաճառենք տանք պետությանը․ ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց

Պարեկները խախտում չեն արել․ փոխնախարարը՝ Կապանի միջադեպի մասին

Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730․000-ը․ Նիկոլ Փաշինյան

«Էլեկտրական հոսանքն անորակ է»․ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց

Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից․ Հայկ Դեմոյան

Երևանում կայացավ «Էմոցիոնալ կապիտալ. ինչպես էմոցիաները վերածել եկամտի» Իրինա Խակամադայի մաստեր կլասը

Մեծ հաշվով արդեն դարձել ենք Ուկրաինա, բայց չունենք Ուկրաինայի ռեսուրսը և ստրատեգիական խորքը. Վահե Հովհաննիսյան

Փաշինյանը շտապում է պայմանագիր ստորագրել, դա իր իշխանության պահպանման թուղթն է․ Քրիստինե Վարդանյան
-
12:39 • 05.12.23 Հայրենադարձների կողմից հիմնված ՀԿ-ները՝ արցախցիներին կողքին․ Repat Armenia-ն համախմբել է բոլորին
-
11:01 • 05.12.23 Օրենքն ընդունելու դեպքում՝ ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին
-
10:59 • 05.12.23 «Քաղաքացիական պայմանագիր»-ը վերահաստատեց, որ լեգիտիմ չէ․ Արծվիկ Մինասյան
-
10:37 • 05.12.23 Ձեր կուսակիցների պահվածքը հայկական պառլամենտարիզմը ոչնչացնելուն ուղղված քայլ էր․ Արթուր Խաչատրյան
-
20:53 • 04.12.23 Փաշինյանը շրջում է մարզերում, որ հասկանա, թե որքան ձայն կունենան արտահերթի դեպքում․ Երվանդ Թարվերդյան
-
14:42 • 04.12.23 Խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, Ադրբեջանի առջև նոր նվաճումների դռներ է բացելու․ Վրթանեսյան
-
13:53 • 04.12.23 Իշխանությունը չի ապահովել երկրի անվտանգությունը, ստիպված ժողովուրդն է դա անում. Թումանյան
-
13:43 • 04.12.23 Պետք է հեռացնել այն մարդկանց, ովքեր խոչընդոտում են Արցախի համար պայքարին․ Հովհաննես Իշխանյան
-
13:23 • 04.12.23 Ես այդպես էլ բանակում այդ 5-րդ շարասյունը չիմացա, իսկ հակառակորդը Ջերմուկում ամրանում է․ Տիրան Խաչատրյան
-
13:21 • 04.12.23 Առաջին դեպքն է, որ օրենքի նախագծի հեղինակը 58,000 քաղաքացի է. Էդգար Ղազարյանը՝ «Հայաքվե»-ի մասին
-
13:02 • 04.12.23 Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
-
20:39 • 01.12.23 Պայքարը սկսել ենք 18 հոգով, հաջորդ փուլի համար 50-100 հոգի է պետք 2-3 օրով․ Միքայել Նահապետյան
-
13:49 • 30.11.23 Անշարժ գույքի շուկայում գների նվազում տեղի չի ունենա․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
-
13:08 • 30.11.23 Համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացիներին երթևեկել ՀՀ պետհամարանիշներով․ Նիկոլ Փաշինյան
-
20:56 • 29.11.23 Եվրոպան չի շտապում մեծ ֆինանսական փաթեթներ առաջարկել ՀՀ-ին, 1-2 ամիս հետո ՀՀ-ն կարող է նորից արագ պտտվել դեպի Ռուսաստան․ Վարդան Արամյան
-
17:10 • 29.11.23 Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում․ Գագիկ Մելքոնյան
-
16:48 • 29.11.23 Արցախի հարցը չի լուծվել և ոչ մի ժամանակահատվածում չի կարող լուծված լինել․ Սամվել Բաբայան
-
16:47 • 29.11.23 Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան․ Վահան Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
-
16:36 • 29.11.23 Տղայական խոսակցություններով ու մատ թափ տալո՞վ են արտահանումը խթանում․ Թադևոս Ավետիսյան
-
16:38 • 27.11.23 Դիզայներ Ալյոնա Կոննովայի զգեստները՝ Հայաստանում․ MOMENT of WHITE հարսանեկան նորաձևության բրենդը նոր շունչ է բերել հայկական նորաձևության աշխարհ (լուսանկարներ, տեսանյութ)
-
16:37 • 27.11.23 Ռուսաստա՛ն, քո ի՞նչ գործն է՝ ՀՀ-ն որ ուղղությամբ է ուզում գնալ․ Հակոբ Ասլանյան
-
11:02 • 27.11.23 «Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթը սկսեք, Աջափնյակի կայարանի շինարարությունը մյուս տարի կսկսենք. Ավինյան
-
20:59 • 24.11.23 ՀՀ-ում ճանապարհ հսկելու դեպքում ռուսական «ФСБ»-ն կարող է գործակցել Թուրքիայի հետ, ինչպես Աղդամում․ Արթուր Խաչիկյան
-
19:23 • 24.11.23 Մեր բերած միլիարդների զենքը, որ «մետաղի ջարդոն» էին ասում, հաջողությամբ հանձնեցին Բաքվին. Սարգսյան
-
19:22 • 24.11.23 Ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը
-
19:21 • 24.11.23 Պարտադրված խաղաղության պայմանագիրը նույն կապիտուլյացիան է. Սերժ Սարգսյան
-
19:20 • 24.11.23 ՀԱՊԿ-ը մեր դաշնակիցն է, որի հետ պետք է աշխատել ուղեղով, ոչ թե լեզվով. Սերժ Սարգսյան
-
19:19 • 24.11.23 Թիրախավորվել է ՀՀ-ն, մեր պետությունն ու պետականությունը․ Սերժ Սարգսյան
-
17:13 • 24.11.23 ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին պատրաստ ենք տալ մեր գերիներին վերադարձնելու համար. Փաշինյան
-
17:08 • 24.11.23 Այսօրվա դրությամբ արցախցիների վերադարձը Ստեփանակերտ իրատեսական չէ․ Նիկոլ Փաշինյան
-
14:29 • 24.11.23 Դեռ պարզ չէ՝ Ադրբեջանը վերահաստատո՞ւմ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, թե ոչ․ Փաշինյան
-
13:53 • 24.11.23 Բարձր առաջադիմությամբ ՀՀ քաղաքացիները Ակադեմիական քաղաքում կսովորեն անվճար. Փաշինյան
-
16:11 • 23.11.23 Մեքենան պետք է վաճառենք տանք պետությանը․ ավտոներկրողների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
-
15:18 • 23.11.23 Պարեկները խախտում չեն արել․ փոխնախարարը՝ Կապանի միջադեպի մասին
-
14:15 • 23.11.23 Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք, գերազանցել ենք 730․000-ը․ Նիկոլ Փաշինյան
-
14:10 • 23.11.23 «Էլեկտրական հոսանքն անորակ է»․ կառավարության նիստի ժամանակ լույսն անջատվեց
-
20:53 • 22.11.23 Հայաստանում կա «խորքային պետություն», կառավարվում է հարևան, հյուսիսի և արևմուտքի ուժային կենտրոններից․ Հայկ Դեմոյան
-
15:30 • 21.11.23 Երևանում կայացավ «Էմոցիոնալ կապիտալ. ինչպես էմոցիաները վերածել եկամտի» Իրինա Խակամադայի մաստեր կլասը
-
20:56 • 20.11.23 Մեծ հաշվով արդեն դարձել ենք Ուկրաինա, բայց չունենք Ուկրաինայի ռեսուրսը և ստրատեգիական խորքը. Վահե Հովհաննիսյան
-
20:22 • 18.11.23 Փաշինյանը շտապում է պայմանագիր ստորագրել, դա իր իշխանության պահպանման թուղթն է․ Քրիստինե Վարդանյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:08 • 04/12 Ստամբուլում ատամնաբուժարանի հավաքարարը ներկայացել է որպես բժիշկ ու հեռացրել պացիենտի առջևի ատամները Ստամբուլի կլինիկաներից մեկում հավաքարարը ներկայացել է որպես ատամնաբույժ ու հեռացրել պացիենտի ատամները, ինչի հետևանքով տղամարդը ավելի քան մեկ ամիս սաստիկ ցավերի մեջ է եղել Ըստ Ստամբուլի քաղաքացիական դատարան ներկայացված
-
10:41 • 05/12 Պանրի բաղադրությանը չհամապատասխանող պանիր վաճառելու համար ընկերությունը տուգանվել է շուրջ 32 միլիոն դրամով «Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։
-
Իրադարձային 18:52 • 04/12 Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։
-
Քաղաքականություն 10:56 • 05/12 Օրենքն ընդունելու դեպքում՝ ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ) Դուք էլ եք հասկանում չէ, որ հիմա իշխանություն լինելը ամենամեծ «խաչն» է, որը այսօրվա իշխանությունը տանում է, ու որևէ մեկը այստեղ կառչած չէ դրանից
-
Գիտություն/տեխնիկա 12:34 • 04/12 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»։
-
Ժամանց 15:08 • 04/12 Ստամբուլում ատամնաբուժարանի հավաքարարը ներկայացել է որպես բժիշկ ու հեռացրել պացիենտի առջևի ատամները Ստամբուլի կլինիկաներից մեկում հավաքարարը ներկայացել է որպես ատամնաբույժ ու հեռացրել պացիենտի ատամները, ինչի հետևանքով տղամարդը ավելի քան մեկ ամիս սաստիկ ցավերի մեջ է եղել Ըստ Ստամբուլի քաղաքացիական դատարան ներկայացված
-
Իրադարձային 12:04 • 04/12 Թուրքիայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 1043ի սահմանումԹու
-
Իրադարձային 12:41 • 04/12 Քաղաքապետարանի աշխատակիցները տոնածառ են գողացել, ոստիկանները որոնում են տոնածառը Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նշված արարքը կատարել են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Դավիթ Հ.-ն, 24-ամյա Խաչատուր Մ.-ն և 22-ամյա Վարդան Գ.-ն:
-
Քաղաքականություն 10:24 • 04/12 Եթե Պուտինին չկանգնեցնենք Ուկրաինայում, նա նորից ու նորից կվերադառնա. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայում չկանգնեցնեն, նա կվերադառնա՝ ավելին ստանալու նպատակով։ Նա այս մասին գրել է The Sunում հրապարակ
-
Իրադարձային 11:51 • 04/12 «Bastion տիպի 24 զրահամեքենա է առաքվում Հայաստան, ևս 26-ը հետո կառաքվի»․ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ Փաստաթղթում նաև ասվում է, որ Հայաստանը վերջերս GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ ձեռք բերելու պատվեր է ստորագրել և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 հրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
-
Ժամանց 13:00 • 03/12 40 տարով փոքր պրոդյուսերի հետ հանդիպող Շերը կանանց խորհուրդ է տվել «կյանքում գոնե մեկ անգամ ժամադրվել իրենցից երիտասարդ տղամարդու հետ» Հայտնի երգչուհի Շերը, որը սիրային հարաբերությունների մեջ է իրենից 40 տարով փոքր տղամարդու հետ, խորհրդով է կիսվել կանանց հետ 77ամյա աստղի կարծիքով՝ բոլոր կանայք պետք է կյանքում առնվազն մեկ անգամ ժամադրվեն իրենցից երիտաս
-
Իրադարձային 14:11 • 03/12 Չենք կարող հավերժ էյֆորիայի մեջ ստել մեր ժողովրդին. Զելենսկին կվճարի իր սխալների համար. Կլիչկոն հաստատել է, որ իրավիճակը «փակուղային» է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ճշմարտությունն է ասել, երբ The Economistին տված հարցազրույցում նա Ռուսաստանի հետ պատերազմում առկա իրավիճակը որակել է որպես փակուղի։ Նման գնահատական է տվել Կիև
-
Գիտություն/տեխնիկա 12:34 • 04/12 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»։
-
Իրադարձային 12:39 • 29/11 Կոչ ենք անում Իսրայելին արդար լուծում ապահովել Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող «Հայկական պարտեզների» շուրջ կոնֆլիկտին. Զախարովա Ռուսաստանը չափազանց մտահոգված է այն տեղեկության առնչությամբ, որ Երուսաղեմում հաճախակի են դարձել սադրանքները տեղի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 17:42 • 01/12 Պուտինն իր խոսքի տերն է, բայց կարող է «սառել» նրանց նկատմամբ, ովքեր չեն պահում իրենց խոստումները. Նազարբաևը կիսվել է հուշերով Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին նկարագրել է որպես խոսքի և գործի մարդ, որը միշտ բարեխղճորեն կատարում է իր խոստումները, բայցև կարող է «սառել» նրանց նկատ
-
Իրավունք 17:53 • 28/11 Շուրջ 7,000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Իրավունք
-
17:20 • 04.12.23 Մոսկվայում դատարանը 30,000 ռուբլով տուգանել է Գարրի Կասպարովին
Սպորտ
-
23:08 • 04.12.23 Հոգնել եմ իմ ակումբից, այլևս չեմ ուզում ՄՅՈւ-ի խաղերը դիտել․ Նևիլ
Մամուլի տեսություն
-
09:52 • 05.12.23 Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»