«Գլխիս վրա մի փոքր քերծվածք է մնացել»․ Քեյթ Բլանշեթը հայտնել է, որ բենզասղոցով աշխատելիս վնասել է գլուխը (լուսանկարներ)

23:42 • 05.06.20

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը Մեծ Բրիտանիայի Սասեքս կոմսության իր առանձնատանը բենզասղոցով աշխատելիս գլխի վնասվածք է ստացել։ Բարեբախտաբար, հայտնի դերասանուհուն հաջողվել է խուսափել կյանքի և առողջության համար անդառնալի հետևանքներից, գրում է Daily Mail-ը:

Միջադեպի մասին 51-ամյա դերասանուհին պատմել է Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի հետ հարցազրույցում։

«Ես լավ եմ։ Վնասվել էի բենզասղոցով աշխատելիս, գիտեմ՝ սարսափելի է հնչում, բայց, իրոք, ամեն ինչ կարգին է։ Միայն գլխիս վրա մի փոքր քերծվածք է մնացել»,- հայտարարել է Բլանշեթը։

Նա նաև նշել է, որ իր կարանտինային կյանքի ընթացքում ոչ մի նշանակալի իրադարձություններ տեղի չեն ունեցել։ Դերասանուհին հավելել է, որ կինոկարիերայում դադար է վերցրել, որպեսզի չորս որդիներից մեկին օգնի պատրաստվել ավարտական քննություններին:

Քեյթ Բլանշեթը «Օսկարի» երկու մրցանակների, BAFTA-ի երեք մրցանակների, «Ոսկե Գլոբուսի» երեք մրցանակների դափնեկիր է:

Candid: The two-time Oscar winner, 51, took a 'little nick to the head' while using the mechanical saw, but fortunately avoided a serious injuryNo biggie! Cate mentioned the incident in passing in a podcast interview with former Australian Prime Minister Julia Gillard (pictured) last weekFamily life: She is married to playwright and director Andrew Upton (pictured), with whom she shares four children, Dashiell, Roman, Ignatius, and Edith. Pictured in London in October 2019Quiet life: Potentially deadly mishaps aside, Cate revealed on A Podcast of One's Own that life in coronavirus lockdown had been mostly uneventful. Pictured with Andrew in March 2014