«Հիմա ԱԱԾ-ում խորհրդակցության եմ». Արգիշտի Քյարամյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց ԱԱԾ տնօրեն նշանակվելու լուրը
Ես այժմ խորհրդակցության եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանը:
Հարցին, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ինքը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Քյարամյանն ասաց.
«Ես ներողություն եմ խնդրում, հիմա իմ տեղը հարմար չէ, խորհրդարկցության եմ»:
Դիտարկմանը, թե ընդամենը պետք է հաստատի լուրը, կամ հերքի, Քյարամյանն ասաց. «Ներողություն եմ խնդրում, հիմա հարմար չէ, խորհրդակցության եմ»:
Հարցին, թե ԱԱԾ-ում է խորհրդակցության, Քյարամյանն ասաց՝ այո:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է ներկայիս ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանին և Մարտիրոսյանի փոխարեն ԱԱԾ ղեկավարի պաշտոնում նշանակվել է Արգիշտի Քյարամյանը։










