Ավելի քան 16 մլն դրամ պարգևատրում՝ 2019 թվականին․ առանձնատուն, հողամաս ու բնակարան. Դավիթ Անանյանի ունեցվածքը

11:52 • 11.06.20

ՊԵԿ նախկյին նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնը դադարեցնելու վերաբերյալ հայտարարագիր է ներկայարցել:

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Ըստ հայտարարագրի՝ համատեղ սեփականության կարգով՝ Դավիթ Անանյանն ունի անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով՝ Արաբկիր վարչական շրջանում, այն ձեռք է բերել 2009թ., ունի հողամաս Արաբկիրում, որը կրկին ձեռք է բերել 2009թ., միանձնյա սեփականությամբ ունի բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ձեռք է բերված եղել 2000թ.:

2019թ. Դավիթ Անանյանն անշարժ գույք ձեռք չի բերել, նա 2019-ին վաճառել է 2004 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք էր բերել 2016-ին: Մեքենան վաճառել է 4 մլն ՀՀ դրամով:

2005թ. Դավիթ Անանյանը ձեռք է բերել 300 հզր դրամի արժեթուղթ: Հանձնված և վերադարձված փոխառություններ Անանյանը չի արել:

Տվյալ տարվա սկզբում առկա՝ ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույք Դավիթ Անանյանը չի ունեցել:

ՊԵԿ նախկին նախագահի դրամական միջոցները տարվա սկզբին կազմել են 2 մլն 100 հզր դրամ, տարվա վերջ՝ 4 մլն 470 հզր դրամ:

Տարվա սկզբին Անանյանն ունեցել է 7 հազար դոլար, տարվա ավարտին՝ 1300, 2000 եվրո տարվա սկզբին, տարվա ավարտին՝ 235 եվրո:

Որպես կանխիկ դրամ՝ Դավիթ Անանյանը հայտարարագրել է 7200 դոլար և 3200 եվրո:

Աշխատանքի վարձատրության դիմաց Դավիթ Անանյանը ստացել է 25 մլն 567 հազար դրամ:

Նշենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով ՊԵԿ նախագահի աշխատավարձի հաշվարկման գործակիցը սահմանված է 12, և նրա աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Այսնիքն՝ 2019-ին՝ Դավիթ Անանյանը ստացել է 9 մլն 524 հզր դրամ: Ստացվում է՝ Դավիթ Անանյանն ավելի քան 16 մլն դրամ պարգևավճար է ստացել:

«Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ից որպես շահաբաժին ստացել է 6 մլն 200 հզր դրամ, Սևծովյան առևտրի և զարգացման բանկից՝ որպես աշխատանքի վարձատրություն Դավիթ Անանյանը ստացել է 10 հզր եվրո, որպես փոխառության դիմաց ստացած եկամուտ՝ ստացել է 313 հզր դրամ:

Ընդհանուր Դավիթ Անանյանն ունի ավելի քան 40 մլն դրամ, 13 հզր 435 եվրո, 8500 դոլար:

Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը ՊԵԿ նախագահի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը: