Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը չկարողացավ հաստատել իշխանությունների կողմից հնչեցրած միֆերը. պահեստազորի գնդապետ (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը չկարողացավ հաստատել իշխանությունների կողմից հնչեցրած միֆերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ազտամարտիկների հարցերով հանձնախմբի ղեկավար պահեստազորի գնդապետ, ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի նախկին տեղակալ Արտաշես Մխիթարյանը:
«Ոչ մասնագիտական հանձնաժողովին պետք եկավ մի տարի ժամանակ, որպեսզի գան այն եզրահանգմանը, որ ՊԲ-ն ապրիլյան պատերազմի ժամանակ ո՛չ սպառզինության, ո՛չ սննդի, ո՛չ էլ վառելիքի խնդիր չի ունեցել: 2016 թ-ի ապրիլին զինվորական ծառայության մեջ եմ եղել, այդ ամեն ինչը շատ լավ գիտեի, համոզված էի, որ իրենք չեն կարողանա հաստատել իրենց հնչեցրած նախկին կարծիքները: Եվ հենց դրա համար էլ ՀՅԴ մասնագիտական հանձնախմբի կողմից հայտարություն եղավ, որ խորհրդարանի քննիչ հանձնաժողով ձևավորելը անմիմաստ է»,-ասաց նա:
Արտաշես Մխիթարյանը կարևորեց այն, որ հանձնաժողով էին ներկայացել նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաններ, ըստ նրա ՝ Լևոն Մնացականյանը փակել էր նաև բուն ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թվի հետ կապված շահարկումները:
Ըստ նրա՝ մի շարք միֆեր պարզապես հօդս ցնդեցին, այդ թվում դավադրությունների մասին միֆերը: Նա ընդգծեց, որ զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել են և պետք է վստահեին զինվորին, սպային, քանի որ կանգեցվել էր հակառակորդի լայնածավալ հարձակումը, հակառակորդը հետ էր շպրտվել:
Արտաշես Մխիթարյանն ասաց, որ շատ լավ հասկանում է պատճառը, թե ինչու Յուրի Խաչատորովը չի ընդունել հանձնաժողով ներկայանալու հրավերը: «ՀՀ իշխանությունները պահի տակ որոշումներ են ընդունում առանց խորամուխ լինելու հարցի էության մեջ ու իրենց ընդունած որոշման ձեռը կրակն են ընկնում»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։










