2,5 հազար դոլար վարսահարդարների և 7,5 հազար դոլար կեղծամների համար․ The Sun պարբերականը բացահայտել է, թե ամսական որքան գումար են ծախսում Քարդաշյան քույրերը

23:29 • 12.06.20

The Sun պարբերականի լրագրողները պարզել են, թե որքան են ծախսում Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղերը։ 

Ինչպես գրում է աղբյուրը, ծախսերի առումով ամենաշռայլը Քիմ Քարդաշյանն է, որն ամսական 162 հազար դոլար է ծախսում։ Այդ գումարի մեծ մասը իրապատում շոուի աստղը վճարում է իր մարզիչ Մելիսսա Ալկանտարեին։ Ըստ հաղորդման՝ նա Քիմի հետ մարզվում է շաբաթական վեց օր՝ երկու ժամով։

Բացի այդ, պարբերականը բացահայտել է, որ 39-ամյա Քիմը ամսական 1,8-ից մինչև 2,5 հազար դոլար վճարում է անձնական վարսահարդարներին և դիմահարդարներին: Յուրաքանչյուր 10 օրը մեկ Քիմը 500 դոլար է վճարում մատնահարդարման և ոտնահարդարման ծառայությունների համար։

Kim with her make up artist Mario

Քլոյե Քարդաշյանը ամսական ծախսում է 142 հազար դոլար։ Գումարի մեծ մասը, ինչպես Քիմի դեպքում, Քլոյեն վճարում է անձնական մարզիչին։

Գրեթե 1000 դոլար աստղը վճարում է մաշկի խնամքի համար, 2500 դոլար՝ դիմահարդարներին, իսկ 1800 դոլարը՝ վարսահարդարներին։

Khloe recently stunned fans with her new look

Kylie Cosmetics ընկերության հիմնադիր-ղեկավար Քայլի Ջեները ամսական 140 հազար դոլար է ծախսում․ նա ավելի քան 7,5 հազար դոլար է վճարում իր կեղծամների համար։

Իսկ նրա պլաստիկ վիրահատություններն արդեն իսկ արժեցել են 3,8 հազար դոլար։

Kylie often does her own make up

Քորթնի Քարադաշյանը՝ հայտնի քույրերից ամենամեծը, համեմատաբար ավելի համես է իր ծախսերում, գրում է աղբյուրը։ 41-ամյա աստղը մաշկի և մազերի խնամքի համար գումար չի խնայում։ Նա նաև մեծ գումարներ է վճարում անձնական մարզիչին։

Kourtney uses Andrew Fitz Simonds to do her hair like her sister

Քենդալ Ջեները ամեն ամիս ծախսում է մոտ 25 հազար դոլար։ 24-ամյա Քենդալը մարզումների վեցշաբաթյա ծրագրի համար 15 հազար դոլար է վճարում անհատական մարզիչին։ Սանրվածքի վրա մոդելը ծախսում է գրեթե 1000 դոլար։

Kendall keeps her beauty regime simple when she 's not working