Ուկրաինայի առաջին տիկինը վարակվել է կորոնավիրուսով

16:28 • 12.06.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջ` Ելենա Զելենսկայայի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Այս մասին տեղեկացնում է pravda.com.ua-ն` հղում տալով Ուկրաինայի նախագահի գրասենյակին:

Ուկրաինայի առաջին տիկինն իրեն լավ է զգում և հիվանդության ոչ մի ախտանիշ չունի: Զելենսկայան այժմ ամբուլատոր բուժում է անցնում, նա մեկուսացվել է ընտանիքի անդամներից:

Նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա երեխաները նույնպես թեստ են հանձնել, պատասխանները բացասական են եղել:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում և կենցաղում առաջին տիկինը պահպանել է կարանտինի կանոններն ու Առողջապահության նախարարության կարգադրությունները, ինչպես նաև անվտանգության կանոններից ելնելով՝ պարբերաբար թեստ է հանձնել: Հունիսի սկզբին հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել:

Թե որտեղ և երբ է տեղի ունեցել վարակումը, դեռևս անհայտ է, կատարվում է համաճարակաբանական հետաքննություն, Զելենսկայայի հետ շփված բոլոր անձանց զգուշացրել են վարակված լինելու վտանգի մասին, խորհուրդ են տվել ինքնամեկուսանալ և հնարավորության դեպքում թեստավորվել: