Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր ծննդյան տարեդարձն ու այդ կապակցությամբ Հայաստանում արված արխիվային լուսանկար հրապարակել (լուսանկարներ)

10:04 • 16.06.20

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է արել ավագ դստեր՝ Նորթի ծննդյան 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Շնորհավոր 7-րդ տարեդարձդ, իմ առաջնեկ Նորթ: Չեմ կարողանում հավատալ, որ արդեն 7 տարեկան ես: Ուղղակի խենթանալ կարելի է՝ մտածելով, թե որքան արագ է թռչում ժամանակը: Դու այն ամենն ես, ինչի մասին ես երազել եմ և դեռ ավելին»,-գրել է հայազգի աստղը՝ ընդգծելով, որ անսահման է սիրում աղջկան:

Հատկանշական է, որ շնորհավորական գրառմանը կից Քարդաշյանը հրապարակել է անցած տարի Հայաստան կատարած այցի ժամանակ արված գեղեցիկ լուսանկարներից մեկը, որում ինքն ու Նորթը կրում են ավանդական հայկական զարդեր:

Նշենք, որ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ունեն չորս երեխա:

Image may contain: 2 people, shoesThe Kardashians, Armenia, Trip | BaazKim Kardashian and sister Kourtney are joined by all their ...Thank you Armenia for such a memorable trip. Kim Kardashian West ...Kim Kardashian Says She 'Could Do Two More' Kids with Kanye West ...Kanye "wants seven kids" - Kim Kardashian talks baby number fivePsalm West Turns One: Kim Kardashian, Kris Jenner and More Family ...Kim and Kanye with their kids (с изображениями) | Кардашян ...