«Ես բաժանվեցի հանուն երեխաներիս բարօրության, և դա ճիշտ որոշում էր»․ Անջելինա Ջոլին խոսել է Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության պատճառի մասին (լուսանկարներ)

11:55 • 20.06.20

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Vogue Հնդկաստան ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է հայտնի դերասան Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության պատճառը, գրում է Daily Mail-ը։

Նրա խոսքով՝ ինքն այդ քայլին դիմել է հանուն իր երեխաների բարօրության։ Դերասանուհին այդ որոշումը ճիշտ է որակել։

«Ես բաժանվեցի հանուն երեխաներիս բարօրության։ Դա ճիշտ որոշում էր։ Ոմանք օգտվեցին իմ լռությունից, և երեխաներս ԶԼՄ-ներում իրենց մասին ստահոդ հոդվածներ են ընթերցում, բայց ես միշտ հիշեցնում եմ, որ նրանք գիտեն ճշմարտությունը և պետք է իրենց սեփական գլխով մտածեն»,- ասել է Ջոլին՝ հավելելով, որ իր երեխաները «շատ համարձակ և ուժեղ երիտասարդներ են»։

Հոլիվուդի աստղի խոսքով՝ իրենց տանը «որդեգրում» և «մանկատուն» բառերը «դրական խոսքեր» են։

«Իմ որդեգիր երեխաների հետ ես չեմ կարող խոսել հղիության ընթացքի մասին, բայց շատ մանրամասն և սիրով պատմում եմ նրանց գտնելու համար անցած ուղու մասին և թե ինչ զգացողություններ եմ ունեցել նրանց առաջին անգամ տեսնելիս»,-բացատրել է դերասանուհին։

Նա նաև ընդգծել է, որ իր ոչ կենսաբանական երեխաները երբեք չպետք է «կորցնեն կապն իրենց մշակույթի և ակունքների հետ»։

Ջոլիի խոսքով՝ պետք է պատվել այդ ակունքները, սովորել և թույլ չտալ, որ մոռանան դրանց մասին։

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին։ Զույգը վեց երեխա ունի, նրանցից երեքը՝ որդեգիր: Երկու տարի անց Ջոլին ամուսնալուծության փաստաթղթեր է ներկայացրել։ Զույգը բաժանվել է 2019 թվականի ապրիլին։

Family first: Angelina Jolie revealed her decision was made for the 'wellbeing' of her family to Vogue on Friday; 2012Busy mom: Before giving birth to her three youngest children Shiloh, 12, and twins Knox and Vivienne, 11, Jolie became a mom to Maddox, 18, Pax, 16 and Zahara, 15, through adoption; pictured in 2019Heritage: She also stressed her belief that non-biological children should never 'lose touch with where they came from' (seen in 2017)