«Դժվար է արտահայտել իմ ուրախությունը»․ Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր Մալալա Յուսուֆզայն ավարտել է Օքսֆորդի համալսարանում ուսումը (լուսանկարներ)

13:17 • 20.06.20

Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայն ավարտել է Օքսֆորդի համալսարանում ուսումը և գիտական աստիճան ստացել։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ում։

«Դժվար է արտահայտել իմ ուրախությունն ու երախտագիտությունն Օքսֆորդի փիլիսոփայության, քաղաքականության և տնտեսագիտության իմ աստիճանը ստանալուց հետ»,- գրել է Խաղաղության նոբելյան մրցանակի 22-ամյա դափնեկիրը:

«Ես չգիտեմ, թե ինչ է ինձ սպասվում։ Իսկ ներկայում՝ Netflix, կարդալ և քնել»,- հավելել է Յուսուֆզայը, որը համալսարանն ավարտելու կապակցությամբ ընտանիքի հետ փոքրիկ հավաքույթից լուսանկարներ է հրապարակել։

Instagram-ում Յուսուֆզայը նաև տեղեկացրել է, որ «ներկայում գործազուրկ է», և հետևորդներին խնդրել է առաջարկել՝ ինչ դիտել Netflix-ում։

Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը մրցանակի է արժանացել հայրենիքում տիրող դաժան խտրականության պայմաններում իր առողջությունն ու կյանքը վտանգի ենթարկելով մարդու իրավունքների պաշտպանության և հատկապես՝ կանանց ու երեխաների կրթության գործը կազմակերպելու համար: Նրա պայքարը միջազգային արձագանք է ստացել, և, ինչպես նշել է Պակիստանի նակին վարչապետ Շահիդ Խաքան Աբասին, նա դարձել է հայրենի երկրի ամենանշանավոր քաղաքացին:

2012 թվականի հոկտեմբերի 9-ին նրա հանդեպ մահափորձ է կատարվել․ թալիբ մի հրաձիգ ինքնաձիգից կրակ է բացել նրա ուղղությամբ, սակայն Յուսուֆզայի կյանքը հաջողվել է փրկել։

Malala Yousafzai who survived gun attack celebrates Oxford ...Malala Yousafzai celebrates graduating Oxford 8 years after being ...