L'oreal-ն իր դիմահարդարման պարագաների նկարագրությունից կհեռացնի «սպիտակեցնող» և «գունաբացող» բառերը

05:49 • 27.06.20

Ֆրանսիական L'oreal ընկերությունն իր դիմահարդարման պարագաների նկարագրությունից կհեռացնի «սպիտակ/սպիտակեցնող» և «լուսավոր/գունաբացող» բառերը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչի հայտարարությունը:

«L'Oreal Group-ը հասկանում է արդարացված մտահոգությունը այն բառերի կապակցությամբ, որոնք օգտագործվում են արտադրանքը նկարագրելու համար և որոշում է կայացրել ամբողջ արտադրանքից հեռացնել սպիտակ/սպիտակեցնող, լուսավոր/գունաբացող բառերը»,- արտասահմանյան ԶԼՄ-ները մեջբերել են ընկերության հայտարարությունը:

Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Unilever ընկերությունը։ Իսկ ամերիկյան Johnson & Johnson ընկերությունն ընդհանրապես դադարեցրել է քսուքների վաճառքը, որոնք օգնում են մաշկի տոնն ավելի «սպիտակ դարձնել»։