Քարդաշյանի KKW «բյութի» բրենդը գնահատվել է 1 մլրդ դոլար. Coty-ն գնել է ընկերության բաժնետոմսերի 20%-ը

10:30 • 30.06.20

 

Դիմահարդարման պարագաների արտադրությամբ զբաղվող Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերությունը 200 մլն դոլարով ձեռք է բերել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի KKW «բյութի» բրենդի բաժնետոմսերի 20 տոկոսը:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակում Քարդաշյանի ընկերությունը գնահատվել է մեկ միլիարդ դոլար: Հատկանշական է, որ  2017թ. հիմնված KKW ընկերությունը երկու տարի առաջ գնահատվում էր «ընդամենը» 100 մլն դոլար:

Պարբերականը նկատում է, որ սա Coty-ի համար հեռանկարային ներդրում է, քանի որ 39-ամյա Քարդաշյանի հայտնիությունն ու սոցկայքերում տասնյակ միլիոնավոր հետևորդ ունենալու փաստը կնպաստեն բյութի բրենդի արտադրանքի վաճառքի բարձր ցուցանիշների պահպանմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Coty-ն 596 մլն դոլարով ձեռք էր բերել Քարդաշյանի կրտսեր քրոջ՝ Քայլի Ջեների Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը:

Kim Kardashian Sells 20 Percent Stake in Her KKW Beauty Line for ...Kim Kardashian West's KKW Beauty line sued by Seed Beauty over ...