ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:
Դիմումը մերժվեց 7 կողմ, 0 դեմ ձայնով: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից: Որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան՝ 3 օրվա ընթացքում:
Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունիսի 22-ին դիմել էր ԿԸՀ՝ վերականգնելու համար պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս գալուց հետո իրենց խմբակցության մեկ մանդատը:
Հիշեցնենք նաև, որ Արման Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել էր 2019 թվականի սեպտեմբերի 6-ին:










