Բրազիլիայում հանցագործն ուղիղ եթերում դանակով սպառնացել է CNN-ի լրագրողին՝ պահանջելով իրեն հանձնել արժեքավոր իրերը (լուսանկարներ)

14:32 • 09.07.20

CNN հեռուստաալիքի բրազիլական ծառայության լրագրող Բրունա Մասեդոն Սան Պաուլոի Բանդեյրաս կամրջից ուղիղ ռեպորտաժ է վարել ջրի մակարդակի բարձրացման մասին, երբ նրան է մոտեցել մի տղամարդ և, դանակով սպառնալով, պահանջել վերջինիս ունեցած արժեքավոր իրերը, գրում է Daily Mail-ը։

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է՝ ինչպես է գլխարկով տղամարդը մոտենում ուղիղ եթերի ռեժիմով աշխատող նկարահանող խմբին։

Կադրերում երևում է, որ սկզբում հաղորդավարուհին չհասկանալով՝ ինչ է կատարվում, փորձել է ողջունել իրեն մոտեցած տղամարդուն, սակայն վախեցած ընկրկել է, երբ տղամարդը դանակով սպառնացել է՝ պահանջելով վերջինիս արժեքավոր իրերը: Դրան ի պատասխան Մասեդոն կողոպտիչին տվել է իր երկու հեռախոսներից մեկը։

Այնուհետև տեսախցիկը թեքվել է փողոցի կողմը։

Լրագրողուհին չի տուժել։ Հանցագործի մասին տեղեկություն չկա։ Հայտնի չէ նաև՝ արդյոք նա ձերբակալվել է, թե ոչ։

CNN Brazil correspondent Bruna Macedo was in the middle of a live broadcast Saturday in São Paulo when a man mugged her and took her two cellphonesThe man (left) spent several minutes in the background before he walked up to Bruna Macedo  (right), a reporter with CNN Brazil, and threatened her wife a knife before he ran off with her two cellphones Saturday in São PauloCNN Brazil's Bruna Macedo was  on live TV reporting on the rising river levels in São Paulo on Saturday morning when a man approached her and forced her at knifepoint to give up two cellphones