Սլովենիայում վանդալները հրկիզել են Մելանյա Թրամփի փայտե արձանը (լուսանկարներ)

08:35 • 09.07.20

Սլովենիայում վանդալները հրկիզել են ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի փայտե արձանը, որը տեղադրված է նրա հայրենի քաղաքից` Սևնիցայից ոչ հեռու: Փայտե արձանը գտնվում է Սավա գետի ափին և ողջունում է քաղաքին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ին։

Հաղորդվում է, որ խեղաթյուրված արձանը հանել են պատվանդանից, կատարվում է դեպքի հետաքննություն:

Նշենք, որ 2019-ին արձանը տեղադրվել էր Սավա գետի ափին՝  Ռոժնո բնակավայրում՝ ԱՄՆ առաջին տիկնոջ հայրենի Սևնիցայի արվարձանում։ Փայտե արձանում Մելանիա Թրամփը կապույտ զգեստով է, որով ներկա էր գտնվել ամուսնու երդմնակալության արարողությանը:

Գաղափարի հեղինակը ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին է։ Նրան է պատկանում միայն քանդակի գաղափարը, իսկ աշխատանքը կատարել է տեղացի քանդակագործ Ալյոշ Ժուպևցը, որը բենզասղոցի օգնությամբ այն կյանքի է կոչել:

Melania Trump statue set on fire in Slovenia | US news | The GuardianMelania Trump statue in Slovenia set on fireU.S. first lady Melania Trump statue set on fire in Slovenia - AOL ...Melania Trump statue torched in SloveniaMelania Trump Statue Set on Fire Full Coverage - Knewz