Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչը գնացել է արոտավայր և չի վերադարձել․ փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները

11:24 • 09.07.20

Հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։