Վենեսուելայում ամերիկյան ինքնաթիռ է խոցվել (լուսանկարներ)

11:49 • 09.07.20

Վենեսուելացի զինվորականները թմրանյութեր տեղափոխող, ապօրինի երկրի օդային սահմանը հատած ամերիկյան ինքնաթիռ են խոցել: Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է Վենեսուելայի զինված ուժերի օպերատիվ ռազմավարական հրամանատարությունը:

Վենեսուելացի զինվորականների կողմից հրապարակված լուսանկարներում երևում է ինքնաթիռի համարը` N339AV:

Flightradar ծառայության տվյալներով` խոսքը Hawker 800 մոդելի մասնավոր ինքնաթիռի մասին է:

Հուլիսի 7-ին այն գրանցված թռիչք էր կատարել դեպի Մեքսիկա:

ИзображениеИзображениеИзображение