Amazon-ը ավելի քան 134 հազար դոլար տուգանք կվճարի Ղրիմի, Իրանի և Սիրիայի հարցով պատժամիջոցները խախտելու համար
Աշխարհում խոշորագույն առցանց - խանութը՝ Amazon-ը, 134 523 դոլարի չափով տուգանք կվճարի ամերիկյան իշխանություններին ընկերության կողմից մի շարք պատժամիջոցային ծրագրերի խախտման պատճառով: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով OFAC-ի (Office of Foreign Assets Control, ԱՄՆ ֆինանսների նախարարության բաժին, որը պատասխանատու է պատժամիջոցների ոլորտում իրավակիրառման համար) հայտարարությանը:
OFAC-ում հայտնում են, որ Amazon.com-ը, պատժամիջոցներին հետևող ավտոմատացված համակարգերի թերությունների պատճառով, ապրանք էր մատակարարում և ծառայություն մատուցում այն մարդկանց, շրջանների և երկրների հաճախորդներին, որոնց նկատմամբ գործում էին պատժամիջոցային ծրագրեր, այդ թվում՝ Ղրիմը, Իրանը և Սիրիան:
Amazon.com ծառայությունում նաև ընդունվում և մշակվում էին այն անձանց պատվերները, որոնք գտնվում կամ աշխատում էին Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Սուդանի և Սիրիայի օտարերկրյա առաքելություններում, որոնց համար նույնպես գործում են պատժամիջոցներ:










