Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները պայքարում են կրակի տարածման դեմ. Shamshyan.com

01:41 • 09.07.20

Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարում դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: