Կառավարությունը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին թույլատրեց «Կասկադ-էներգո» ՍՊԸ-ի հետ ավելի քան 8,8 մլն ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիր կնքել

12:36 • 09.07.20

Կառավարությունը թույլատրեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը «Լիճք» 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու նպատակով «Կասկադ-էներգո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 8 միլիոն 857 հազար 600 ԱՄՆ դոլար արժեքով պայմանագրի կնքումը: Նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ կառավարության կողմից հավակնության է արժանացել «Մասրիկ 1» արևային ենթակայանի կառուցումը»,-ասաց նա նախադեպ համարեց, որ «Լիճք»-ի շինարարությունը պետք է իրականացվի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական հնարավորությունների հաշվին:

Այսպիսով` ենթակայանի վերակառուցման ընդհանուր արժեքի շուրջ 70 %-ը կազմում է փոխարինման ենթակա սարքեր-սարքավորումների արժեքը: Ծրագրով նախատեսվում է էլեկտրամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացում, հաղորդման առկա հզորությունների ավելացում:

Վարչապետը ևս պարզաբանեց, թե ինչով է պայմանավորված հրատապությունը. «Խնդիրն այն է, որ նախկինում ձևավորված պայմանագրային բազայի համաձայն` այն պահին, երբ «Մասրիկ» կայանը սկսի էլեկտրաէներգիան արտադրել, ՀՀ-ն պարտավոր է այդ էլեկտրաէներգիան ձեռք բերել, բայց եթե նույնիսկ ձեռք չբերի, պարտավոր է վճարել: Հետևաբար հրատապության պատճառն այն է, որ մենք պետք է սինքրոնացնենք «Մասրիկի» կայանի և «Լիճք» ենթակայանի շահագործման ժամկետները, որ ՀՀ-ն վնասներ չկրի»: