The Guardian-ը ֆոտոշարքով ներկայացրել է Ճապոնիայում 155 մարդու կյանք խլած ջրհեղեղների ավերիչ հետևանքները (լուսանկարներ)

14:51 • 09.07.20

 

Բրիտանական The Guardian պարբերականը ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է Ճապոնիայում տիրող աղետալի իրավիճակին՝ ցույց տալով ջրհեղեղների ավելիչ հետևանքները:

Երկրի արևմտյան հատվածում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 155-ի, հայտնում է bbc.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ փրկարարները հնարավոր փրկվածների որոնողական աշխատանքներ են իրականացնում, տասնյակ մարդիկ դեռևս անհայտ կորած են համարվում։

Տարերային այս աղետի հետևանքով մոտ 2 միլիոն մարդ է տարհանվել։ Իշխանությունները մարդկանց տեղավորելու նպատակով դպրոցական հրապարակները և մարզադահլիճներն են օգտագործում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ճապոնիայի հարավարևմտյան հատվածում ջրհեղեղները սկսվել են հուլիսի 5-ի վաղ առավոտից: Դրանք հարավ-արևմուտքից սկսել են շարժվել դեպի հյուսիս` մուտք գործելով Սիկոկու կղզի և ճապոնական ամենամեծ Հոնսյու կղզու մի մաս: Մի շարք վայրերում ավերվել են ճանապարհներն ու կամուրջները, ինչը դժվարացնում է աղետի մասշտաբի գնահատումը:

Տարհանվել են հիմնականում Խոսքը Ֆուկուոկա, Կումամոտո, Նագասակի և Օիտա պրեֆեկտուրաների բնակիչները։