ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ (տեսանյութ)  

14:06 • 09.07.20

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործի մասին որոշումը։

Հիշեցնենք, որ կարգապահական վարույթը հարուցվել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

Որոշումը ստորագրված է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի, խորհրդի անդամներ Մակյանի, Մխիթարյանի, Չիչոյանի կողմից: