Թրամփը հայտարարել է, որ աջակցում է ռասիզմի դեմ պայքարին, բայց չի ցանկանում վերաշարադրել պատմությունը

17:00 • 11.07.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է ամերիկյան հասարակության մեջ ռասիզմի դեմ բողոքի խաղաղ ակցիաներին, սակայն դեմ է ԱՄՆ պատմության վերաշարադրմանը: Այս մասին նա հայտարարել է The Washington Post թերթի և Fox հեռուստաալիքի մեկնաբան Մարկ Թիսենի հետ հարցազրույցում։

Մեկնաբանելով երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի ցույցերը՝ Թրամփը հավաստիացրել է, որ բողոքի խաղաղ ցույցերի դեմ ոչինչ չունի: 

«Խաղաղ ցույցեր ռասայական արդարության դե՞մ։ Միանշանակ։ Ես աջակցում եմ խաղաղ ցույցերին»,- հայտնել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ում ընթացող ցույցերը խաղաղ չեն և երկրում գլուխ են բարձրացրել «ծայրահեղ ձախակողմյան մոլագարները», «անարխիստները» և «սադրիչները»։ 

«Ես հաստատակամորեն պաշտպանում եմ անցյալը: Դա մեր պատմության մի մասն է»,- ընդգծել Է Սպիտակ տան ղեկավարը:

Թրամփը հայտարարել է, որ աջակցում է ռասիզմի դեմ պայքարին, բայց չի ցանկանում վերաշարադրել պատմությունը