Ինչո՞ւ է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից հեռացվել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ արտահերթ նիստի անցկացման մասին հաղորդագրությունը. ՀԱՊԿ մամուլի խոսնակի պարզաբանումը

17:46 • 13.07.20

ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստը հետաձգվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը՝ պարզաբանելով, թե ինչու է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից հեռացվել  ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստի մասին հաղորդագրությունը:

«ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի նիստը հետաձգվել է՝ կապված կազմակերպության անդամ երկրների հետ նիստի անցկացման ձևաչափի ընտրության վերաբերյալ անհրաժեշտ լրացուցիչ  խորհրդակցությունների անցկացման հետ, որը վերաբերելու է հայ-ադրբեջանական սահմանում տեղ ունեցողին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀԱՊԿ պաշտոնական կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, ըստ որի, հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության  պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է նախաձեռնել: Ավելի ուշ հաղորդագրությունը կայքից հանվել է:

Հռիփսիմե Հովհաննիսյան