ՀՀ-ի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը հնարավորության դեպքում տեսական հայտարարություններից անցնելու է գործնական քայլերի. Ռուբեն Մելքոնյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ Tert.am-ը զրուցել է հայ-ադրբեջանական սահմանին եղած լարվածության ամբողջ ընթացքում Թուրքիայի՝ Ադրբեջանին ուղղված անթաքույց և ակտիվ աջակցության մասին: Ըստ նրա՝ այդ աջակցությունը աննախադեպ է, իսկ դրա հիմքում ընկած են երկու պատճառ:
-Պարոն Մելքոնյան, այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում: Եղբայրական Թուրքիան վերջինիս ուղղված բացահայտ և ակտիվորեն աջակցության հայտարարություններով է հանդես գալիս: Թուրքիայի նման ներգրավվածությունը որքանո՞վ է վտանգավոր մեզ համար, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
-Նախ պետք է նկատել, որ Թուրքիան այս տարածաշրջանում ապակառուցողական քաղաքականություն վարող պետություն է, և դա չի սահմանափակվում միայն հայտարարություններով, լոզունգներով: Մենք ամեն օր տեսնում ենք կոնկրետ քայլեր, որոնք թեժացնում են իրավիճակը. Սիրիայում է նման իրավիճակ, Իրաքում, Լիբայում: Պետք է ընկալել, որ Կովկասը նույնպես Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների թիրախում է, և անպայմանորեն Հայաստանի նկատմամբ Թուրքիայի թշնամական քաղաքականությունը հնարավորության դեպքում տեսական հայտարարություններից անցնելու է գործնական քայլերի:
Մեկ այլ հանգամանք է, որ, այո՛, թուրքական ակտիվությունը անգամ անզեն աչքով նկատելի է և տարբերվում է նախորդ համանման դրվագներից: Տավուշի սահմանային հարձակման ժամանակ Թուրքիայի արտգործնոխարարությունը բավական կոշտ հայտարարություն արեց, հաջորդ օրը հայտարարություններ արվեցին արտաքին գործերի նախարարի և այլ պաշտոնյաների շուրթերից: Ընդ որում, դրանք դուրս են գալիս դիվանագիատական շրջանակներից: Օրինակ է արտգործնախարարի հայտարարությունը՝ «թող Հայաստանը խելքը գլուխը հավաքի»:
Այսօր էլ թուրքական քաղաքական, հասարակական շրջանակները, մեդիան աննախադեպ ակտիվություն և հակահայկական հիստերիա են բարձրացրել, ինչը սպառնալիք է մեզ համար:
Հաշվի առնելով տարածաշրջանային այլ իրողություններ՝ մենք պետք է ավելի մեծացնենք զգոնությունը, քանի որ Թուրքիայի վարքագծի մեջ սադրանքները, միջազգային տարբեր չափորոշիչների խախտումները և ծավալապաշտական, հակամարդկային քայլերը ոչ թե բացառություն են, այլ օրինաչափություն:
Ոչ վաղ անցյալի պատմությունը հարուստ է նման բազմաթիվ օրինակներով: Օրինակ է այն, որ Սիրիայի մի հատվածը օկուպացված է Թուրքիայի կողմից և այնտեղ իրականացվել են ցեղասպանական գործողություններ:
Մեկ այլ հարց է Թուրքիայի քողարկված և բաց ակտիվությունը և ներկայացվածությունը Նախիջևանում և այդ տարածքի հետ կապված միջազգային պայմանագրերի բացերը, որոնք հնարավորության դեպքում կարող են թույլ տալ Թուրքիային հայտարարություններից անցնել գործողությունների:
—Ի՞նչ տեսքով կարող է լինել Թուրքիայի՝ Ադրբեջանին ուղղված աջակցությունը՝ ռազմակա՞ն, դիվանագիտակա՞ն....
-Ամենաանմեղ ոլորտը դիվանագիտականն է, որտեղ Թուրքիան Ադրբեջանին կարող է աջակցություն տրամադրել:
Տասյակ տարիներ է արդեն Հայաստանը տնտեսական շրջափակման մեջ է... բայց ավելի վտանգավոր, անկանխատեսելի են Թուրքիայի սադրիչ քայլերն այլ որոլտներում, մասնավորապես՝ ռազմականում: Այս ընթացքում թուրք պաշտոնյաների ակտիվությունը ակնհայտ ցույց է տալիս, որ կա վերևից հրահանգ վարչական ապարատին, որ պետք է Ադրբեջանին ցուցաբերել նման աջակցություն և ակտիվություն:
Չեմ ցանկանում խոսել սարսափներից կամ կոնսպիրոլոգիական մեկնաբանություններ անել, բայց մենք պետք է հիշենք մեր պատմությունը, որ ոչ հեռավոր անցյալի պատմությունում երկու անգամ կանգնել ենք թուրքական ներխուժման վտանգի առաջ՝ 1992, 1994 թվականներին՝ նույն հայ-ադրբեջանական պատերազմի շրջանակներում, երբ Թուրքիան իր զորքը մոտեցրել էր սահմանին և հայտարարում էր, որ կարող է ամեն րոպե ռազմական գործողություններ սկսել:
Ես չեմ կարծում, որ թուրքական ագրեսիվ քաղաքականությունը որևէ փոփոխության է ենթարկվել, եթե փոխվել էլ է, ապա միայն դեպի վատը, միայն դեպի ավելի հակահայկականը:
—Դուք էլ նկատեցիք, որ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին մինչ հիմա այդքան էլ ակտիվ ու աննախադեպ չէր: Ինչո՞վ է հիմա այդ ակտիվությունը պայմանավորված, ի՞նչ շարժառիթ ունի հիմա Թուրքիան դրա համար:
-Այդ ամենի համար ես երկու հիմք եմ տեսնում: Առաջինը՝ թուրքական արտաքին քաղաքականության ավելի ագրեսիվացումն է և դրա շնորհիվ տարբեր տարածաշրջաններում հաջողություններ ձեռք բերելը: Նա տարբեր տեղերում ռազմական գործողություններ է անում և դա հիմնավորում է իր երկրի շահերով, նպատակներով: Այդպես է վարվում Սիրիայում, Իրաքում, Էգեյան ծովում և այլն:
Կարծում եմ՝ Կովկասն էլ տեղավորվում է Թուրքիայի այդ ագրեսիվ քաղաքականության մեջ, և թերևս հիմա տարածաշրջանային և համաշխարհային գործընթացները թույլ են տալիս Թուրքիային ավելացնել իր թիրախներից մեկը:
Թուրքիայի ակտիվության երկրորդ պատճառը կապ ունի հայ- ռուսական հարաբերությունների, Հայաստանում առկա հակառուսական ալիքի հետ, որը իբրև թե ասոցացվում է ինքնիշխանության հետ: Բայց դա ավելի շատ մեծ աղերս ունի մեր անվտանգության հետ, և մենք պետք է այդ նուրբ սահմանը տեսնենք՝ որտեղ ենք մենք պաշտպանում մեր ինքնիշխանությունը, և որտեղ ենք մենք մեր ձեռքով վնասում մեր անվտանգությունը:
Բնական է, որ հայ-ռուսական հարաբերություններում եղած խնդիրները, հակառուսական դիմագիծ ունեցող գործիչների ընդգրկումը իշխանության մեջ, նրանց ոչ վաղ անցյալի քայլերը երևի թե թույլ են տալիս Թուրքիային իր քաղաքականությունն ավելի կոշտացնել:
Բազմիցս եղել են առիթներ ասելու, որ և՛ 1990-ականներին, և՛ հետո, և՛ հիմա Թուրքային զսպողը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են: Իհարկե, մենք մեր հույսը պետք է դնենք մեր պետության, մեր բանակի վրա, բայց նաև պետք է ռեալիստ լինենք և հասկանանք, որ ՆԱՏՕ-ի թիվ 1 բանակն ունեցող Թուրքիայի դեմ պայքարելու համար պետք են անվտանգային այլ հարթակներ և անդամակցություն կազմակերպություններին:
Եթե մենք տեսնում ենք այդ հակառուսականությունը մեզանում, բնականաբար դա Թուրքիայի ուշադրության կենտրոնում էլ է պահվում: Դա չի կարող մեր մտահոգությունը չառաջացնել: Թուրքիայի նման հետևողական ակտիվությունն անհանգստացնող է:
—Թուրքիայի ակտիվության վերաբերյալ անհանգստություն արտահայտվեց նաև ՀՀ իշխանությունների կողմից՝ ամենաբարձր մակարդակով, արտգործանախարության հայտարարությամբ: Ինչպիսի՞ն պետք է լինեն մեր քայլերը թուրք- ադրբեջանական այդ տանդեմի դեմ:
-Այն տեքստը, որը կարդաց վարչապետը կառավարության նիստում և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, կարծում եմ, ստեղծված իրավիճակին համարժեք էին: Բայց պետք է նկատել, որ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում հայկական կողմից Թուրքիային քննադատող, նման բովանդակությամբ կոշտ հայտարարություններ չէին արվում: Այստեղ էլ խնդիր պետք է տեսնել: Ես կարծում եմ, որ թուրքական քաղաքականություն չի փոխվել, և ինչպիսի կոշտ գնահատական էլ լինի մեր կողմից, այդ քաղաքականությունը չի փոխվի:
Ինչ վերաբերում է մեր հակաքայլերին, ապա ես կարծում եմ, բացի այն ամենից, ինչ ամենօրյա ռեժիմով անում է մեր բանակը սահմանին, բացի մեր գեներալիտետի հետևողական քայլերից, մենք ունենք երկու կարևոր հենք. մեկը ՀԱՊԿ-ի հարթակն է, որը միտված է նման իրավիճակներում պաշտպանելու Հայաստանի անվտանգությունը, մյուսը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են, 102-րդ ռազմաբազան:
—Մենք արդեն ունենք երկուսից էլ արձագանքներ, և դրանք չեզոք են:
- Այո՛: Դա ևս կարող է խոսել այդ հարթակների, անվտանգության այդ մեխանիզմների հանդեպ մեր վարած ոչ շատ ճիշտ, անհեռատես, կարճաժամկետ քաղաքականության մասին: Պետք է հասանալ` չի կարող ամեն ինչ լինել միակողմանի: Եթե պետության իշխող ուժի վերնախավում կան ակնհայտ հակառուսներ և մարդիկ, որոնք դեմ են ՀԱՊԿ—ին, ԵԱՏՄ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, ուրեմն ինչ-որ պահի նրանց ուղղված համարժեք պատասխանն էլ չի ուշանա:
Բայց, կարծում եմ, որ մենք պայմանագրային պարտավորվածություններ միմյանց առաջ, և ծայրահեղ իրավիճակներում այդ պարտավորվածությունները պետք է իրականացվեն: Սակայն թե այդ ծայրահեղ իրավիճակը որ պահին ընկալելի կլինի մեր գործընկերների կողմից, հարց է: Գուցե մեզ համար այդ պահը ավելի շուտ լինի, քան նրանց համար, իսկ ամեն րոպեն մեզ համար կարող է ճակատագրական և տարբեր անդառնալի հետևանքներով լինել: Այնպես որ ուզում եմ, որ այս ծանր փուլը մեր պետությունը հաղթահարի, բայց թող այն մի վերջին կոչ լինի, որ մեր պետության անվտանգությունը վեր է ամեն ինչից՝ ներքաղաքական, գրանտային և քաղաքական տարբեր կողմնորոշումներից:
Հռիփսիմե Հովհաննիսյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Մամուլի տեսություն 08:48 • 23/04 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Նկատենք, որ մինչ այս, թե’ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների, թե’ պատվիրակությունների պաշտոնական այցերի օրակարգում Ծիծեռնակաբերդ այցը մշտապես պարտադիր է եղել. հասկանալի է, որ սա հայկական կողմի պարտադիր պահանջն է եղել, որին գործընկերները համաձայնել են:
-
Քաղաքականություն 20:47 • 22/04 Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներին Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից
-
Քաղաքականություն 16:27 • 22/04 Աշխարհաքաղաքականությունը կրկին շրջապտույտ է ապրելու ու Արցախը լինելու է հայկական. Մաքսիմ Վասկով «Հայ ժողովուրդը լքեց իր իսկ պատմական հողերը, ինչն էլ արդեն այնտեղ ռուս խաղաղապահների մնալը դարձրեց անառարկայական»,- ընդգծեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով օկուպացված Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը:
-
Քաղաքականություն 14:55 • 22/04 ՀՀ իշխանությունը ցանկանում է մինչև ռուս-ուկրաինական ճակատում բեկում մտնելը հասցնել լուծել այս հարցը. Աբրահամ Գասպարյանը՝ Տավուշում ստեղծված իրավիճակի մասին Ըստ Գասպարյանի՝ սա հանձնվողական գործընթաց է, որովհետև զիջել տարածք և դիմացն ունենալ միայն ռիսկերի նվազեցման խոստում նշանակում է պարզապես տարածք հանձնել և արդեն մտնում ենք պետական հանցագործության դաշտ:
-
Քաղաքականություն 22:59 • 22/04 Եթե ՀԱՊԿ-ից խաղաղապահներ պիտի գային, պիտի գային ոչ թե որպես Հայաստան-Ադրբեջան սահմանի խաղաղապահ, այլ՝ Հայաստանի դաշնակից․ Փաշինյան ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, մեր հանրությունը մեզ հարցնում է՝ ինչու՞ եք մնում այդ կազմակերպության անդամ, որի պատասխանը ես չունեմ
-
Քաղաքականություն 14:37 • 22/04 Երևանից ազդանշան չի ստացվել Տավուշից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին. Կրեմլ «Մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել այս և, անհրաժեշտության դեպքում, այլ հրատապ հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
-
Գիտություն/տեխնիկա 11:12 • 17/04 Dreame-ն առաջարկում է ռոբոտ փոշեկուլ, որն օգնում է մարդուն տնային գործերում՝ խնայելով նրա ժամանակը Տարիների ընթացքում ռոբոտ փոշեկուլների արդյունաբերության ոլորտում կուտակած փորձը, ինչպես նաև թերությունների ու սխալների ուսումնասիրությունը թույլ են տվել Dreame տեխնոլոգիական ընկերությանը կատարյալ սարք ստեղծել:
-
Իրադարձային 16:29 • 19/04 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am 360 ուսանողից նախաթեստը հաղթահարել է միայն 140-ը։ Քննությունը հաջող անցնելու համար պետք էր 30 բալից հավաքել ամենաքիչը 15 բալ։ Քննությունը ձախողածներին առաջարկել են վճարովի կուրսեր անցնել։
-
Քաղաքականություն 17:16 • 19/04 Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները,
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
Սպորտ
-
08:51 • 23.04.24 Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
-
00:44 • 23.04.24 «Ինտերը»՝ Իտալիայի չեմպիոն, Մխիթարյանը հերթական տիտղոսը նվաճեց
Մամուլի տեսություն
-
09:16 • 23.04.24 Նոյեմբերյանի համայնքապետը գործուղվել է ԱՄՆ․ «Հրապարակ»
Իրադարձային
-
12:53 • 23.04.24 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու
-
12:38 • 23.04.24 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
-
12:30 • 23.04.24 Այսօր և վաղը Երևանում փակ փողոցներ կլինեն
Գիտություն/տեխնիկա
-
16:51 • 18.04.24 Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը
-
10:42 • 17.04.24 Դուրովը պատմել է՝ ինչպես են ինքն ու Ցուկերբերգն իրար խաբել
Ժամանց
-
17:00 • 18.04.24 ՄԻԵԴ-ը մերժել է Կիրկորովի հայցն ընդդեմ Լիտվայի