ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել Ադրբեջանով անցնող միջազգային ընկերությունների նավթամուղների և գազամուղների անվտանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում. Արծրուն Հովհաննիսյան

20:09 • 19.07.20

Նախօրեին ՀՀ վարչապետ Նկոլ Փաշինյանը շատ հստակ նշեց, որ Ադրբեջանի կրած պարտությունից հետո նոր քարոզչական թեզ է արտաքին լսարանին ուղղված: ՀՀ զիված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն:

Այս մասին Տավուշում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի փորձագետները նշում են, որ Հայաստանը ցանկանում է հարվածել իրենց ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին:

Հովհաննիսյանի խոսքով՝ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է:

«Մենք ասում ենք, որ այս տարածաշրջանով անցող նավթամուղներն ու գազամուղները միջազգային ընկերություններին են պատկանում, թող վերջիններս վստահ լինեն, որ ՀՀ-ն տարածաշրջանում անվտանգություն ապահովող է և ոչ թե սպառող: Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի լավ կարող է ապահովել դրանց անվանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում»:

ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել Ադրբեջանով անցնող միջազգային ընկերությունների նավթամուղների և գազամուղների անվտանգությունը, քան որևէ այլ մեկն այս տարածաշրջանում. Արծրուն Հովհաննիսյան