Լոս Անջելեսում ՀՅԴ երիտասարդների մասնակցությամբ բողոքի ցույց է անցկացվում՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի (տեսանյութ)

01:47 • 22.07.20

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում՝ Լոս Անջելես քաղաքում, ՀՅԴ երիտասադրական կազմակերպության անդամների մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ երիտասարդական կազմակերպության ֆեյսբուքյան թջից:

Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև: Մասնակիցները դատապարտում են ադրբեջանական ագրեսիան՝ հայկական ազգագրական երգ ու պարի ուղեկցությամբ:

Ակցիայի ընթացքին կարող եք հետևել այստեղ: