«Գրականության» և «Հայոց լեզվի» նախագծերն ամբողջությամբ մերժելի են և խոտելի, դրանցում աղճատվում է լեզվի դերը. ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կարծիքը՝ ծրագրերի և չափորոշիչների մասին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի գիտական խորհրդուրը հրապարկել է իր կարծիքը «Հայոց լեզու 7-12-րդ դասարաններ» և «Գրականություն 7-12-րդ դասարաններ» հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի մասին: Կարծիքը ներկայացնում ենք ստորև.
«Օրեր առաջ ԶԼՄ-ների տարբեր հարթակներում ծավալվեցին հանրային քննարկումներ վերոնշյալ ծրագրերի և չափորոշիչների շուրջ: Արտահայտվեցին շատ ու շատ մտավորականներ, այդ թվում՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ: Ֆեյսբուքյան տիրույթներում հեղինակային խումբը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես տեղեկացրին, որ կատարվում են փոփոխություններ հրապարակ նետված սևագրության մեջ (խմբի անդամների բնորոշումն է), և շուտով հանրության դատին կներկայացվեն նոր՝ փոփոխված և լրամշակված չափորոշիչ ու ծրագիր: Սակայն, ինչպես և սպասելի էր 9-ամսյա ժամկետում միայն սևագրություն կազմելու հմտություն ունեցող խմբից, հրամցվեց երկրորդ` լրամշակված սևագրությունը՝ միայն մասնակիորեն փոփոխված «Գրականության» ծրագրով: Արդեն իսկ բացահայտ է, որ հեղինակային խումբը հարկադիր համառությամբ կա՛մ ցանկություն չունի, կա՛մ ի զորու չէ ընդառաջ գնալու հանրության զգալի մեծամասնության պահանջին: Ավելին՝ առանց բազմակողմ մասնագիտական քննարկումների, օտար չափորոշիչների ապաշնորհ թարգմանությամբ ստացվածծրագրի տեղայնացումից ծնված անտեղի ոգևորությամբ ակնհայտորեն փորձ է արվում հայագիտության մեջ անուրանալի վաստակ ունեցող գիտնական մտավորականներին «դասդասելու» հնի և նորի կեղծ սահմանաբաժաններում:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը ձեռնպահ է մնալու հարցի այդօրինակ քննարկումներից: Հաշվի առնելով նախագծում իբրև թե կատարված բովանդակային փոփոխությունները՝ հայ բանասիրության ֆակուլտետը հայտնում է իր խոր մտահոգությունը այս ծրագրերի և չափորոշիչների վերաբերյալ, իր անվստահությունն է հայտնում աշխատանքային խմբին և անվերապահմերժում ծրագրերը հիմնավոր պատճառներով, որոնց մի մաս՝ ստորև:
Ա)Գրականության նախագիծը ամբողջությամբ մերժելի է հետևյալ պատճառներով.
1. Ավելի քան մեկ դար՝ սկսած Հայաստանի առաջին հանրապետության շրջանից (1918-1920) մինչև օրս, Հայաստանի հանրակրթական դպրոցում եղել է «Հայ գրականություն»։ Միջին դասարաններում աշակերտներին դասավանդվել է «Գրականություն» առարկա, որն իբրև բնագրեր ներառել է նաև համաշխարհային գրականության նմուշներ։ Իսկ բարձր դասարաններում (նախկինում՝ 9-10-րդ, վերջին շրջանում՝ 10-12-րդ) դասավանդվող առարկան կոչվել է «Հայ գրականություն», որն ընդգրկել է միայն հայ դասական գրականության կարևոր հեղինակներին և նրանց ընտիր գործերը։
Ներկա նախագծով նախատեսված է առարկայի անվանումից հանել «հայ» բառը և համապատասխանաբար անցնել նաև համաշխարհային գրականության երկեր։ Դրանով կրճատվում են հայ գրականությանը հատկացվող ծավալն ու ժամաքանակը, նվազում է ուսուցման խորության աստիճանը, և հայ գրականությունը տարրալուծվում է ոչ լիարժեք համաշխարհային գրականության մեջ. եվրոպական ու ամերիկյան մի քանի գրողների երկերի ներառումը ծրագիր, առանց Արևելքի և ռուս գրականության, չի կարող ներկայացվել իբրև համաշխարհային գրականություն: Այս ծրագրով ու չափորոշիչներով փաստորեն վերանում է «Հայ գրականություն» առարկան՝ իբրև դպրոցական կրթության նպատակային բաղադրիչ, որով նվազեցվում, աղճատվում է կրթության ազգային բովանդակությունը, ինչը հակասում է պատերազմող երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը և ընդհանուր ռազմավարությանը: Մինչդեռ հայ դպրոցն իրավունք չունի առանց ազգային նկարագրի «աշխարհաքաղաքացիներ» դաստիարակելու, ինչն առաջարկվում է հրամցվող ծրագրով ու չափորոշիչներով:
2. Առանց պատճառաբանության և հիմնավորման արմատապես փոխվել է հանրակրթական դպրոցում գրականության դասավանդման մեթոդաբանությունը. ժամանակագրական մեթոդը փոխարինվել էգրականության սեռաժանրային ուսուցմամբ, որն անընդունելի է:
3. 7-12-րդ դասարաններում ամբողջ հինգ տարի աշակերտները նույն գործն են անելու, հայ և արտասահմանյան գրականությունը վերլուծելու են բանաստեղծության, դրամատուրգիայի և արձակ երկերի համադրությամբ կամ հակադրությամբ, լեզվի, ոճի, պատկերի, բառապաշարի և տեքստային այլ հատկանիշների բացահայտմամբ: Այսինքն՝ չնչին տարբերությամբ, ըստ գրական երկի տված հնարավորության, դուրս չեն գալու նույն շրջանակներից:
4. Այս փոփոխությունն արդեն իսկ հնարավորություն չի տալիս ծրագրերում ներառելու հայ հին ու միջնադարյան գրականությունը, որը չի ենթարկվում վերոնշյալ սեռաժանրային բաժանմանը: Ուստի այն հայտարարությունը, թե այդ հարցն արդեն շտկվել է, անհնար է սույն համակարգի պայմաններում:
5. Ժամանակագրական մեթոդը թույլ է տալիս պահպանելու ազգային հիշողությունը, որն արտահայտվում է և՛ պատմության, և՛ գրականության մեջ, մինչդեռ առաջարկվող համակարգը խառնում է ժամանակներն ու ազգությունները: Կամա թե ակամա դա վերացնում է նաև հնագույն քաղաքակրթություն ունեցող ազգերի և նորերի տարբերությունը՝ չեզոքացնելով հների ներդրումը համաշխարհային մշակույթի պատմության մեջ: 5-րդ դարի մեր պատմագրության բարձր արժեքը մեծապես պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է հենց 5-րդ և ոչ թե 15-րդ դարում, երբ ժամանակակից ազգերից ու պետություններից շատերը դեռևս չկային:
6. Արմատապես սխալ է ոմանց այն հայտարարությունը, թե այդպիսով իբր դպրոցն ուզում են դարձնել բանասիրության ֆակուլտետ:Դպրոցական և բուհական ծրագրերն ունեն ուսուցման խորության բոլորովին տարբեր աստիճաններ: Մի՞թե պարզ չէ, որ բուհական ծրագիրը ենթադրում է 5-րդ դ. մատենագրության և միջնադարի տաղերգության ավելի խոր՝ մասնագիտական յուրացում՝ նախապես միասնաբար դրսևորված պատմագրության և գեղարվեստական պատկերավորման յուրահատկությունների տարբերակումով:
7. Ամենակարևորը. նոր չափորոշիչները հնարավորություն չեն տալիս որևէ գրողի մասին ամբողջական պատկերացում ստեղծելու: Օրինակ՝ Թումանյանի «Փարվանան» և «Թմկաբերդի առումը» նախատեսված է անցնել 8-րդ դասարանում, «Սասունցի Դավիթ» պոեմը՝ 9-րդում, 10-րդում՝ «Անուշը», 11-րդում՝ քառյակները: Այդպես նաև մյուս գրողները: Որևէ գրող չի ներկայանում իր ամբողջական դիմանկարով:
8. Այս շիլաշփոթն ունի մեկ հիմնավորում՝ դաստիարակել ինքնուրույն մտածող, ինքն իրեն ճանաչող, վերլուծող, տրամաբանող, ընդհանուր առմամբ սոցիալապես ակտիվ անհատ: Դա, անշուշտ, լավ է, բայց ինչո՞ւ այս եղանակով:
9. Չափորոշիչները կազմված են անորոշ ու ճապաղ՝ դասարանից դասարան կրկնվող սահմանումներով։ Նկատվում են գրականագիտական տերմինների անպատեհ կիրառություններ («տեքստը տեքստում», «միջտեքստայնություն», «նարատոր» և այլն), որոնք ծրագիրը մոտեցնում են գրականագիտության բուհական դասընթացներին։
10. Շատ թերի, խառնիխուռն ու անորակ են հայ և համաշխարհային գրականությունից վերցված ցանկերը։ Բացակայում են դրանց ընտրության սկզբունքները։ Ակնհայտ է, որ երկերն ընտրված են ոչ թե մասնագիտական բազմակողմ գնահատման արդյունքում, այլ ընդամենը հանձնառու խմբի նախասիրությամբ, պահի տպավորությամբ և ՀՀ քաղաքացու փոխարեն աշխարհաքաղաքացի կերտելու անիմաստ նպատակադրումով:
11. Դրական է ժամանակակից գրողների և գրականության՝ ծրագրերում ներառելու խնդիրը: Դրական է աշակերտներին կենդանի գրականության հետ կապելու, ժամանակի գրողներին ճանաչելու իմաստով: Բայց սա թերևս ամենաբարդ խնդիրն է երկու իմաստով: Նախ՝ նոր գրողներին ծրագրերում ներառելու համար պետք է կրճատել դասականներին, ինչը վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու: Բայց պետք է նոր եկողները արժանի լինեն հների տեղը կամ առնվազն նրանց կողքին տեղ գրավելու: Ապա՝ նոր գրողներին ներառելու համար պետք է հաշվի առնել գրողների միության, գրականագետների կարծիքը և, անշուշտ, նրանց ստեղծած գրական արժեքը: Նոր անուններին կարելի է ծանոթանալ միջին դպրոցում, գրական խմբակներում, արտադասարանական ընթերցանության միջոցով:
12. Ծրագրում չնչին չափով է ներկայացված հայ դասական գրականության կարևորագույն մի հատվածը՝ սփյուռքահայ գրականությունը, որը ծանր հարված է մեր ժողովրդի և հայրենիք-սփյուռք միասնության գաղափարին։
13. Ուսուցչին տրվում է անկառավարելի ազատություն. նա իր ցանկությամբ կարող է ընտրել և մատուցել հայ և արտասահմանյան գրողների երկերը։ Իսկ եթե ուսուցիչն ու աշակերտը իրենց ճաշակով ընտրեն միայն արտասահմանյան գրողների՞ն, և հայ գրողներն ու նրանց լավագույն երկերը դո՞ւրս մնան: Այս դեպքում ինչպե՞ս են կազմակերպվելու գիտելիքի ստուգումները ավարտական դասարաններում, ազատ տրված գիտելիքի ո՞ր շրջանակն է լինելու պարտադիր ստուգելի:
14. Հանձնախմբի անդամները, իբրև իրենց «բարեփոխումների» հիմնական փաստարկ, բերում են այն հիմնավորումը, որ նոր չափորոշիչներով երեխան ոչ թե պետք է կարդա հանրահայտ վերլուծությունները, սովորի և հետո կրկնի դրանք, այլ կարողանա կատարել ինքնուրույն վերլուծություններ: Շատ հետաքրքիր է՝ ինչու պետք է ինքնուրույն վերլուծության հմտությունը կիրառվի հենց գրականության վրա. ի՞նչ է, գրականությունը այդքան հեշտ կամ սուբյեկտիվ ոլո՞րտ է: Այդ դեպքում չէր լինի գիտություն գրականության մասին՝գրականագիտություն: Դա նույնն է, որ հայոց պատմության դրվագները թույլ տանք ինքնուրույն վերլուծել ու մեկնաբանել կամայականորեն: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Ճիշտ հակառակը, գրականության ուսուցումը պետք է դնել գիտական լուրջ հիմքերի վրա, աշակերտին ուղղորդել, բացատրել այս կամ այն գրողի կատարած դերը մեր ազգային գրականության և գեղարվեստական մտածողության զարգացման մեջ: Ինչպե՞ս պետք է երեխան իմանա, թե ինչպիսի կարևոր դեր է կատարել Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» մեր նոր գրականության ձևավորման և զարգացման գործում, ինչպե՞ս է ազդել հետագա շրջանի հայ գրողների ամենատարբեր սերունդների վրա, եթե դասագիրքը նրան չուղղորդի: Ինչու չէ, նաև անուրանալի ճշմարտություններ պետք է հաղորդել, որոնք աշակերտը նախ պիտի սովորի, հետո ինքնուրույն մեկնաբանի:
15. Դեռևս Աստվածաշնչից եկող միտք է, որ օգտագործում է նաև Հրանտ Մաթևոսյանը, թե նախ՝ պարտվում են մշակույթները, հետո՝ միայն պետությունները: Առաջարկվող նախագիծ-ծրագիրը պարտության տանող ծրագիր է: Այն, ինչ կարող է թույլ տալ հզոր պետությունը, ասենք ԱՄՆ-ն, որի կրթական ծրագրերի ազդեցությունն առկա է այս ծրագրում, չի կարող թույլ տալ փոքրաքանակ (ոչ փոքր, թող սխալ չհասկացվի) ժողովուրդը, որի համար մշակույթը և առաջին հերթին կրթությունն ունեն ռազմավարական, ազգապահպան նշանակություն: Ըստ այսմ՝ հայ դասականների զգալի մասին ծրագրերից դուրս մղելը, հայ գրականության «հայ» բառի վերացումը մեծապես վնասում են ազգի շահերին:
Բ)Հայոց լեզվի նախագիծը խոտելի է հետևյալ պատճառներով.
1. Անհիմն է նախագծի արդիականության հիմնավորումը (բառագործածության անճշտությունները չենք քննարկում): «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակրթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն»: Լեզուն բացարձակ արժեք է և անկախ մասնագիտությունների հարգի կամ վերացող լինելուց` գոյություն է ունենալու:
2. Նախագծում գիտությամբ կամ անգիտությամբ աղճատվել է լեզվի դերը: Լեզուն ոչ միայն մտածողության միջոց է, այլև ու նախ և առաջ ազգային մտածողության ձևավորման միջոց, ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչ, ազգային-հայրենասիրական նկարագիր կերտելու գործիք. նախագծում ոչ մի կերպ արտահայտված չէ այս գաղափարը, մինչդեռ հենց դա պետք է դրված լիներ չափորոշիչների հիմքում. ՀՀ հանրակրթական դպրոցում հայոց լեզուն պետք է ուսուցանվի այս ելակետով և այս հիմունքով։
3. Եռաչափ կրթական համակարգի ներդրում ասվածը կասկածելի «նորույթ» է: Ավելացվել է հասկացություն հասկացակարգը: Նախկին գիտելիք-հմտություն ձևաչափից անցում է կատարվում հասկացություն-գիտելիք-հմտություն/ կարողություն ձևաչափին: Իսկ մի՞թե ցանկացած գիտելիքի մատուցում, ճանաչում, յուրացում չի սկսվում հասկացությունների մեկնաբանությունից:
4. Հայոց լեզվի և հայ գրականության ուսումնառության հայեցակարգերը նույն չափանիշներով և նույն հիմնավորումներով ներկայացնելը անընդունելի է. Հայոց լեզուն և Հայ գրականությունը տարբեր առարկաներ են (և ուսումնասիրվում են տարբեր գիտակարգերում), հետևաբար որոշակիորեն տարբեր են նաև դրանց ուսուցման նպատակներն ու մեթոդները։ Հայոց լեզուն պետք է նկարագրվի և ներկայացվի որպես առանձին առարկա։ Մինչդեռ ակնհայտ է, որ հայոց լեզվի և գրականության նախագծերը կազմվել են գրեթե նույն սկզբունքներով և որոշ ընդհանրություններ ունեն անգամ բնագիտական առարկաների նախագծերի հետ: Հասկանալի է, որ կիրառվել են միջազգային կրթական ծրագրերին հարմարեցնելու ինչ-ինչ գործիքներ, սակայն դրանք գործածվել են սխալ և անպատեհ: Ընդհանրություններով հանդերձ՝ սրանք էապես տարբեր առարկաներ են, և չափորոշիչներն էլ պետք է շատ հստակ տարբերվեն ոչ միայն բովանդակությամբ, այլև վերջնարդյունքների և նպատակների սահմանումներով: Խոտելի է նախագծի ելակետային միտքը, թե «հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է»։
5. Նշվում է, որ աշակերտը ուսուցչի հետ միասնաբար պետք է կազմի դասի պլանավորումը՝ առաջնորդվելով իր հետաքրքրություններով: Խիստ վիճելի պահանջ է: 12-17 տարեկան երեխաների հետաքրքրության շրջանակը, արժեքային համակարգի ընկալումներն ու պատկերացումները դժվար թե համընկնեն ծրագրային պահանջներին. այդ տարիքում և դեռևս նոր գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին աշակերտը հաստատապես չի կարող ըստ ամենայնի ճանաչել և արժևորել, օրինակ, քերականության կամ ոճաբանության կարևորությունը: Սա հանրակրթական ծրագիր է, և ուղղորդողները նախ և առաջ չափորոշիչներն են, դասագիրքը, ուսուցիչը:
6.Աղքատիկ է ծրագրի լեզվական-բովանդակային մասը. նախագիծը չի ենթադրում հայոց լեզվի վերաբերյալ բավարար գիտելիքների մատուցում։ Վերջնական նպատակը՝ գրավոր և բանավոր հաղորդակցմանը ըստ ամենայնի տիրապետելը, եթե համարենք «ազնիվ», միևնույնն է, և՛ գրագետ հաղորդակցվելու, և՛ ազդեցիկ խոսք կառուցելու, և՛ ստեղծագործական միտքը զարգացնելու համար սովորողին նախ և առաջ պետք է մատուցել լեզվական անհրաժեշտ բավարար գիտելիքներ։ Հետո միայն ստացած գիտելիքները պետք է վերածել կարողության ու հմտության։ Ծրագիրը այս խնդիրը լուծում է մասամբ։
7. Պակասում են կամ թերի են ներկայացված մի շարք թեմաներ.
· Լեզվի հնչյունական համակարգը նեղ իմաստով միայն ուղղագրությունը և ուղղախոսությունը չէ։ Նախորդ տարիներին (մինչև 7-րդ դասարան) ուսուցանվող նյութը բավարար չէ։ Հնչյուն, շեշտ, վանկ, տառադարձություն, հնչյունափոխություն թեմաները հանգամանորեն պետք է ներկայացված լինեն նաև միջին դպրոցում, ապա առավել խորությամբ՝ ավագ դպրոցում։ Հնչյունափոխական իրողությունների ուսուցումը անչափ կարևոր է գրագետ, բարեհունչ և գեղեցիկ խոսք կառուցելու, ճիշտ խոսելու համար։
· Տարտամ ու անորոշ նկարագրություն ունի լեզվի կարևոր բաժիններից մեկը՝ բառագիտությունը։ Նախագծում տեղ է գտել արտառոց մի ձևակերպում, ըստ որի՝ լեզվի երեք մակարդակներից մեկը ոչ թե բառագիտությունն է, այլ բառակազմությունը («Լեզվական համակարգ՝ հայերենի հնչյունական, բառակազմական, քերականական համակարգեր»)։ Եվ, ըստ այդմ, 5-6 տարիների ուսումնառության ծրագրում բառագիտությունը (իմաստաբանություն, բառակազմություն, բառապաշար, դարձվածաբանություն, բառարանագրություն) ներկայացված է ցաքուցրիվ ու հատվածական։
· Ծրագիրը չի նախատեսում բայի սեռի ուսուցում. մինչդեռ նյութը չափազանց կարևոր է՝ բայական համակարգը և բայի գործառական հնարավորությունները հասկանալու, շարահյուսական կառույցներում կողմնորոշվելու և ճիշտ ու արտահայտիչ, նպատակային խոսք կազմելու համար։
· Քիչ ժամաքանակ է հատկացված անկանոն և պակասավոր բայերի ուսուցմանը, ընդամենը՝ 6 ժամ։ Մինչդեռ սա բայական համակարգի առանցքային թեմաներից է (նախորդ ծրագրից հանիրավի վտարված էր). դրա իմացությամբ նույնիսկ կարելի է չափել մարդու գրագիտությունը։ Թեմայի մասին նախ պետք է ընդհանուր գիտելիք տրվի միջին դպրոցում, ապա թեման առավել մանրամասն պետք է ուսուցանվի ավագ դպրոցում։
· Պահպանված չէ թեմաների ուսուցման համամասնությունը, հաշվի չեն առնվել թեմայի կարևորությունն ու բարդությունը, օրինակ՝ կապին և շաղկապին տրվում է ընդամենը 4-5-ական ժամ, մակբային՝ 8 ժամ, անկանոն և պակասավոր բայերին՝ 6 ժամ (7-րդ դ.), պատկերավորման և արտահայտչական միջոցներին՝ 4 ժամ (11-րդ դ.)։ Մինչդեռ անհարկի ուռճացված է որոշ թեմաներին տրվող ժամաքանակը. հատուկ և հասարակ, անձնանիշ և իրանիշ գոյականներ՝ 10 ժամ (7-րդ դ.), մեջբերվող ուղղակի խոսք՝ 28 ժամ (9-րդ դ.), ուղղագրություն՝ 18 ժամ (10-րդ դ.) և այլն։
· Ձախողված է ոճագիտության մատուցումը (ըստ նախագծի՝ «ՈՃԵՐ»): Ծրագրի այս հատվածը կազմված է առանձնահատուկ անիմացությամբ: Անընդունելի է գործառական ոճերը միմյանցից հեռացնելու ծրագրային «որոշումը»: Դրանք, տարբերություններով հանդերձ, ունեն զգալի ընդհանրություններ, հետևաբար պետք է ուսուցանվեն հաջորդական միասնությամբ։
8.Այն ճշմարտությունը, որ մեզանում ավագ դպրոցը ժամավաճառության օջախ է (և որ օր առաջ պիտի հրաժարվել դրանից), հաստատվում է նաև այս նախագծով. երեք տարի շարունակ՝ 10-11-12-րդ դասարաններում, նույն կամ գրեթե նույն բովանդակությամբ և սաստիկ համառությամբ կրկնվում է հայոց լեզվի բովանդակային նյութը։ Ըստ որում, շեշտադրվում են միայն որոշակի թեմաներ՝ ուղղագրություն, ուղղախոսություն, «ոճեր»՝ այն էլ խիստ պարզունակ պահանջներով՝ ճանաչել և տարբերակել գործառական ոճերը, Ճանաչել բառերի ձևաիմաստային տեսակները, դարձվածքները, իմանալ և տարբերակել խոսքի մասերը ըստ խոսքիմասային առանձնահատկությունների, խոսքի մասերը դասակարգել ըստ օրինաչափությունների՞՞ և նման բաներ։ Եվ այդ բոլորը՝ առանց համակարգության, առանց զարգացման միտումների։
9. Հատուկ պետք է ընդգծել և շեշտադրել գործնական աշխատանքների կարևորությունը և դերը։ Ծրագիրը «կենտրոնացել է» տեքստ ու փաստաթուղթ կազմելու և էսսե (գրական՞՞ տեքստ) գրելու գործի վրա, բայց դա բնավ էլ ստեղծագործական միտքը մշակելու ուղիղ ճանապարհը չէ, մանավանդ երբ չեն բացատրվում շարադրանք կազմելու հնարներն ու ձևերը: Սա նաև նյութը սերտողաբար յուրացնել տալու թաքնված ճանապարհ է, քանի որ, ըստ հեղինակային խմբի պարզաբանումների, որոշակի դասարաններում աշակերտը ուսուցչի օգնությամբ կկազմի «գրական տեքստեր» ընտրված հեղինակների երկերի վերաբերյալ: Իսկ ավարտական դասարանում գիտելիքի ստուգումը ենթադրում է արդեն մշակված և պատրաստի «գրական տեքստերի» անգիր շարադրանք:
10. Միջառարկայական կապերի մատուցումը՝ հաճախ ուղղակիորեն պատճենված արևմտյան նմանատիպ փաստաթղթերից, ավելի շատ ձևական բնույթ է կրում։ Դա առավել հստակ երևում է նաև վերջնարդյունքների, երբեմն գործնական առաջադրանքների ձևակերպումներում: Հատկապես վերջիններում ակնհայտ են նաև մասնագիտական լուրջ թերացումներ և բացթողումներ:
11. Գիտելիքների ստուգման այն ձևը, որը հրամցվում է 12-րդ դասարանում, սկզբունքորեն անընդունելի է. շարադրանքի միջոցով ստուգումը հանգեցնելու է կամայականությունների և սուբյեկտիվ գործելաոճի:
12. Այս փաստաթուղթը, մեղմ ասած, գրագետ շարադրանքի տիպար օրինակ չէ (9 ամիսը քիչ ժամանակ չէր փաստարկված և գրագետ շարադրանք ունենալու համար). նրանում առկա են բազմաթիվ սխալ ձևակերպումներ, անճիշտ դատողություններ, սխալ բառագործածություններ, տերմինների շփոթ, վրիպակներ։ Բավարարվենք մեկ-երկու օրինակով. «Չափորոշչային պահանջները ձևավորվում են՝ հաշվի առնելով սովորողի անհատական առանձնահատկությունները….» (պահանջնե՞րն են ինչ-որ բան հաշվի առնում); «Տեխնիկայի՞՞ և գիտության սրընթաց զարգացումը….»; «….ուսումնասիրվում է հայոց լեզվի քերականությունը՝՞՞ ձևաբանություն և շարահյուսություն բաժիններով՝ շեշտադրելով՞՞….» (քերականությո՞ւնն է ինչ-որ բան շեշտադրում); «….Հայոց լեզվի ուսումնառության՞՞ համար սահմանվել են հետևյալ հիմնական՞՞ և ենթահասկացությունները՞՞»; «լեզվաքերականություն՞՞» և այլն, և այլն:
Ցավալի է, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրությանը ներկայանում է այսօրինակ փաստաթղթով»»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր

Ստարտափ Արմենիա հիմնադրամի և SoftConstruct ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Ոչ ոք չի զարմանա, եթե փաստի առաջ կանգնենք, որ ՀՀ իշխանությունը Սյունիքի մարզով միջանցք է տրամադրում Ադրբեջանին. Աննա Կարապետյան

Քաղաքացիները պատշգամբից ողջունում են Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներին

Ընտրություններ չեն կարող կազմակերպվել ոստիկանական պետությունում. Վազգեն Մանուկյան

Նիկոլի մնալով արտահերթ ընտրությունների գնալը նույն է, ինչ նրան ևս 5 տարով դարձնենք վարչապետ. Նարեկ Սամսոնյան

Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների

Հնարավոր չէ լինեն արտահերթ ընտրություններ, եթե կազմակերպիչը Նիկոլն է. Կարեն Վրթանեսյան

Չդադարող պարտությունը պետք է կանգ առնի, նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության մնալու դեպքում. Կարեն Բեքարյան

Նիկոլի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է, միակ ելքը նրա չլինելն է իշխանության մեջ. Արմեն Մինասյան

3 տարի շարունակ երկրում արհեստական աղմուկ է, որի նպատակը ուշադրության շեղումն էր «գողությունից», որը տեղի ունեցավ Արցախի հարցում. Սամվել Ֆարմանյան

Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել որևէ քաղաքական գործընթացի կազմակերպումից. Ռուբեն Մելիքյան

Պահանջում ենք ցույց տալ՝ երբ եք հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. Արա Զոհրաբյանը՝ Արմեն Սարգսյանին

Նիկոլի ժամանակ բացառում եմ որևէ ընտրություն, պատերազմ կեղծածը կարծում եք ընտրություն չի՞ կեղծի. Նարեկ Մալյան

Նիկոլը չի կարող ընտրություններ կազմակերպել, ամենաայլանդակ ձևով կեղծելու է դրանք. Միհրան Հակոբյան

Մեր առջև կենսական խնդիր է դրված, կամ բանակ ենք ունենալու, կամ դավաճան իշխանություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Օնիկ Գասպարյանի հանդեպ իշխանության լակոտական տրյուկը չի աշխատելու». Ռուբեն Մխիթարյան

Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ. քիչ անց կսկսի ընդդիմադիրների հանրահավաքը. ուղիղ

Այսօր կպահանջենք ՀՀ նախագահի հետ հանդիպում, մերժման դեպքում երթով կգնանք իր կեցության վայրը. Արա Զոհրաբյան

Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈՒ-ն. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան

Բանակի սպայակազմը սեփական պետության կողմից լքված, անպատշպան վիճակում է. Ռուբեն Մելքոնյան

Օրվա իշխանությունը ցանկանում է գլխատել ԶՈՒ-ի ամբողջ հրամկազմը. ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան

«Երկրի թիվ 1 զինվորականին աշխատանքից ազատելը փլավ ուտել չէ, դա իր թերթոնը կամ դուքյանը չէ». Արման Սաղաթելյան

Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատողը հայ ազգի թշնամին է. զինվորական

Սասուն Միքայելյանի և Փաշինյանի բանակը ֆեյքերն են, սորոսները, ապազգային տարրերը. Իգոր Սարգսյան

Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. ուղիղ

Ավտովթար` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ

Առճակատումը լուծում չէ, արտահերթ ընտրություններն են պատային իրավիճակից ելքը. Կարեն Սիմոնյան

Հեղափոխությունից հետո եկա Հայաստան, բայց պատերազմից հետո հիասթափվել եմ Փաշինյանից. քաղաքացի

Սյունիք Փաշինյանի տապալված այցից հետո իշխանության հրահանգով ճանապարհային ոստիկանները սյունեցիներին տեռորի են ենթարկում, համայնքների սուբսիդավորումն էլ կտրել են. Վահե Հակոբյան

«Մենք՝ ադրբեջանցիներս, նույնպես սատարում ենք Փաշինյանին». ու՞ր է գնում ՀՀ արտաքին քաղաքականությունը

Վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան

Դատարանն արձանագրել է Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի տոտալ բացակայութունը. պաշտպան

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց կալանքից

Իշխանությունը փորձում է չեզոքացնել այն մարդկանց, ովքեր փորձում են բացահայտել դավաճանական գործողությունները. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, որը կեղծ ինֆորմացիա էր տալիս, թե Գ. Սողոմոնյանը, որը տալիս էր ճշմարիտ տեղեկություն. Նարեկ Մալյան

Իրավիճակի տիրապետումը զրո է, փոխարենը՝ իշխանության մոտ լավ է ստացվում լրագրողին հրելը, կոպտելը. Կարեն Բեքարյան

Իշխանությունը լուծում է մեկ խնդիր՝ մեկուսացնել և լռեցնել Արա Սաղաթելյանին. Արմեն Մինասյան

Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին. Արթուր Վանեցյան

Հրապարակվում է Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի որոշումը․ ուղիղ միացում դատարանի բակից
-
21:52 • 06.03.21 Ստարտափ Արմենիա հիմնադրամի և SoftConstruct ընկերության միջև կնքվեց համագործակցության հուշագիր
-
18:55 • 06.03.21 Ոչ ոք չի զարմանա, եթե փաստի առաջ կանգնենք, որ ՀՀ իշխանությունը Սյունիքի մարզով միջանցք է տրամադրում Ադրբեջանին. Աննա Կարապետյան
-
18:16 • 06.03.21 Քաղաքացիները պատշգամբից ողջունում են Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներին
-
17:43 • 06.03.21 Ընտրություններ չեն կարող կազմակերպվել ոստիկանական պետությունում. Վազգեն Մանուկյան
-
17:40 • 06.03.21 Նիկոլի մնալով արտահերթ ընտրությունների գնալը նույն է, ինչ նրան ևս 5 տարով դարձնենք վարչապետ. Նարեկ Սամսոնյան
-
17:37 • 06.03.21 Ադրբեջանցիները ՌԴ Տոմսկ քաղաքում ծեծել են հայ երիտասարդների
-
17:26 • 06.03.21 Հնարավոր չէ լինեն արտահերթ ընտրություններ, եթե կազմակերպիչը Նիկոլն է. Կարեն Վրթանեսյան
-
17:13 • 06.03.21 Չդադարող պարտությունը պետք է կանգ առնի, նոր պատերազմի վտանգ ունենք այս իշխանության մնալու դեպքում. Կարեն Բեքարյան
-
16:55 • 06.03.21 Նիկոլի ներկայությամբ այս երկիրը կործանվելու է, միակ ելքը նրա չլինելն է իշխանության մեջ. Արմեն Մինասյան
-
16:44 • 06.03.21 3 տարի շարունակ երկրում արհեստական աղմուկ է, որի նպատակը ուշադրության շեղումն էր «գողությունից», որը տեղի ունեցավ Արցախի հարցում. Սամվել Ֆարմանյան
-
16:35 • 06.03.21 Ներկայիս իշխանություններին պետք է կմ-ով հեռու պահել որևէ քաղաքական գործընթացի կազմակերպումից. Ռուբեն Մելիքյան
-
16:04 • 06.03.21 Պահանջում ենք ցույց տալ՝ երբ եք հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. Արա Զոհրաբյանը՝ Արմեն Սարգսյանին
-
15:50 • 06.03.21 Նիկոլի ժամանակ բացառում եմ որևէ ընտրություն, պատերազմ կեղծածը կարծում եք ընտրություն չի՞ կեղծի. Նարեկ Մալյան
-
15:49 • 06.03.21 Նիկոլը չի կարող ընտրություններ կազմակերպել, ամենաայլանդակ ձևով կեղծելու է դրանք. Միհրան Հակոբյան
-
15:32 • 06.03.21 Մեր առջև կենսական խնդիր է դրված, կամ բանակ ենք ունենալու, կամ դավաճան իշխանություն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
15:16 • 06.03.21 «Օնիկ Գասպարյանի հանդեպ իշխանության լակոտական տրյուկը չի աշխատելու». Ռուբեն Մխիթարյան
-
15:06 • 06.03.21 Նիկոլը ստիպված հրաժարական կտա հանրային ճնշման մեծացման արդյունքում. Արթուր Վանեցյան
-
14:53 • 06.03.21 Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ. քիչ անց կսկսի ընդդիմադիրների հանրահավաքը. ուղիղ
-
14:40 • 06.03.21 Այսօր կպահանջենք ՀՀ նախագահի հետ հանդիպում, մերժման դեպքում երթով կգնանք իր կեցության վայրը. Արա Զոհրաբյան
-
14:31 • 06.03.21 Քայլ առ քայլ փորձում են քանդել մեր պետության միակ երաշխավոր ԶՈՒ-ն. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան
-
14:01 • 06.03.21 Բանակի սպայակազմը սեփական պետության կողմից լքված, անպատշպան վիճակում է. Ռուբեն Մելքոնյան
-
13:52 • 06.03.21 Օրվա իշխանությունը ցանկանում է գլխատել ԶՈՒ-ի ամբողջ հրամկազմը. ռազմական փորձագետ Հայկ Նահապետյան
-
13:47 • 06.03.21 «Երկրի թիվ 1 զինվորականին աշխատանքից ազատելը փլավ ուտել չէ, դա իր թերթոնը կամ դուքյանը չէ». Արման Սաղաթելյան
-
13:25 • 06.03.21 Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատողը հայ ազգի թշնամին է. զինվորական
-
13:00 • 06.03.21 Սասուն Միքայելյանի և Փաշինյանի բանակը ֆեյքերն են, սորոսները, ապազգային տարրերը. Իգոր Սարգսյան
-
12:45 • 06.03.21 Զինվորականների ու քաղաքացիների ակցիան՝ հաջակցություն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի. ուղիղ
-
22:12 • 05.03.21 Ավտովթար` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում. կան վիրավորներ
-
21:01 • 05.03.21 Առճակատումը լուծում չէ, արտահերթ ընտրություններն են պատային իրավիճակից ելքը. Կարեն Սիմոնյան
-
20:59 • 05.03.21 Հեղափոխությունից հետո եկա Հայաստան, բայց պատերազմից հետո հիասթափվել եմ Փաշինյանից. քաղաքացի
-
20:22 • 05.03.21 Սյունիք Փաշինյանի տապալված այցից հետո իշխանության հրահանգով ճանապարհային ոստիկանները սյունեցիներին տեռորի են ենթարկում, համայնքների սուբսիդավորումն էլ կտրել են. Վահե Հակոբյան
-
19:22 • 05.03.21 «Մենք՝ ադրբեջանցիներս, նույնպես սատարում ենք Փաշինյանին». ու՞ր է գնում ՀՀ արտաքին քաղաքականությունը
-
17:56 • 05.03.21 Վաղվանից դադարեցնում եմ իմ մանկավարժական գործունեությունը և այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան. Արա Սաղաթելյան
-
17:42 • 05.03.21 Դատարանն արձանագրել է Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածի տոտալ բացակայութունը. պաշտպան
-
17:23 • 05.03.21 Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց կալանքից
-
17:20 • 05.03.21 Իշխանությունը փորձում է չեզոքացնել այն մարդկանց, ովքեր փորձում են բացահայտել դավաճանական գործողությունները. Հրանտ Մելիք-Շահնազարյան
-
17:13 • 05.03.21 Ո՞վ է ֆեյքը, Արծրուն Հովհաննիսյա՞նը, որը կեղծ ինֆորմացիա էր տալիս, թե Գ. Սողոմոնյանը, որը տալիս էր ճշմարիտ տեղեկություն. Նարեկ Մալյան
-
16:57 • 05.03.21 Իրավիճակի տիրապետումը զրո է, փոխարենը՝ իշխանության մոտ լավ է ստացվում լրագրողին հրելը, կոպտելը. Կարեն Բեքարյան
-
16:31 • 05.03.21 Իշխանությունը լուծում է մեկ խնդիր՝ մեկուսացնել և լռեցնել Արա Սաղաթելյանին. Արմեն Մինասյան
-
16:23 • 05.03.21 Արա Սաղաթելյանին ձերբակալել են, որպեսզի հաճոյանան ադրբեջանական իշխանություններին. Արթուր Վանեցյան
-
15:57 • 05.03.21 Հրապարակվում է Արա Սաղաթելյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոքի որոշումը․ ուղիղ միացում դատարանի բակից
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 18:27 • 07/03 Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո:
-
Իրադարձային 15:51 • 07/03 Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին լուրերին:
-
Իրադարձային 17:34 • 07/03 Սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ավիվը. Իրանի պաշտպանության նախարարն՝ Իսրայելին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իսլամական Հանրապետության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու սխալը կհանգեցնի նրան, որ Հայֆան և Թել Ավիվը կվերածվեն ավերակների:
-
Իրադարձային 23:58 • 07/03 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը…
-
Քաղաքականություն 19:37 • 07/03 Եթե պարզվեց, որ գյուղացիների ահազանգը ճիշտ է, և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը. Նաիրա Զոհրաբյան Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որեւէ միլիմետր չի տրվելու։
-
Իրադարձային 22:27 • 07/03 Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին լծվել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ) Էս գլխից ասեմ, որ չի ստացվելու. ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն:
-
Իրադարձային 23:14 • 07/03 Տեղեկությունները, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են և այլն, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց:
-
Քաղաքականություն 14:00 • 07/03 Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին։ Եվ այո՛, ճիշտ է Նարեկ Սամսոնյանը, երբ գրում է, որ հօդս ցնդեց վերջին միֆը, որ կա ժողովրդի մի հատված՝ անգրագետ, հուսահատ, անհույս, մոլորված, որ դեռ Նիկոլի հետ է։
-
Քաղաքականություն 13:23 • 07/03 Եթե ժողովուրդն ուզում է հրաժարական լինի, պետք է Փաշինյանին ճնշենք, որ ԳՇ-ից հեռու մնա ու ընտրության գնա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի: «Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»:
-
Քաղաքականություն 21:14 • 07/03 Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում, որ մեր նյարդերը տեղի տան, բայց մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ. Գեղամ Նազարյան Պետության ղեկավարը մարտի 1-ին սադրանքներ հրահրեց, փոխանակ նա ամեն ինչ աներ, որ այդ օրը բախումներ չլինեին, դիտմամբ սկսեց երթ անել՝...
-
Իրադարձային 20:59 • 07/03 Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) «Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
-
Իրադարձային 14:53 • 07/03 Վաղը՝ ժամը 16:00-ին, հրավիրում ենք Բաղրամյան պողոտա, որտեղից ավտոբուսներով կշարժվենք Եռաբլուր՝ սգացող կանանց հետ միասին հանձնառու լինելու փրկել մեր hերոսների հայրենիքը. «Հայրենիքի փրկության շարժում» Ավաղ, մեր ցավալի պարտությունն ու մեր պետականության կազմաքանդումը նաև շատերիդ անձնական ցավն ու ողբերգությունն է:
-
Ժամանց 18:27 • 07/03 Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո:
-
Իրադարձային 15:51 • 07/03 Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում մոտ 500 ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին տեղեկությունը բացարձակ մտացածին է. ՀՀ ՊՆ ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների կողմից սահմանի երկայնքով չափագրումներ անելու մասին լուրերին:
-
Իրադարձային 17:34 • 07/03 Սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ավիվը. Իրանի պաշտպանության նախարարն՝ Իսրայելին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իսլամական Հանրապետության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու սխալը կհանգեցնի նրան, որ Հայֆան և Թել Ավիվը կվերածվեն ավերակների:
-
Իրադարձային 23:58 • 07/03 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը…
-
Քաղաքականություն 19:37 • 07/03 Եթե պարզվեց, որ գյուղացիների ահազանգը ճիշտ է, և Բարխուդարլուի կայարանը անցնելու է թուրքին, մարզպետն ու համայնքապետը տեղում կհամալրեն պատվավոր «արծրունների» շարքը. Նաիրա Զոհրաբյան Քիչ առաջ խոսեցի Ազատամուտի գյուղապետ Արթուր Բեգինյանի հետ, ով ևս պնդեց, որ գյուղից թշնամուն որեւէ միլիմետր չի տրվելու։
-
Իրադարձային 22:27 • 07/03 Դաշնակցության դեմ կեղտոտ քարոզչությունը նոր թափ է հավաքում, այդ գործին լծվել են Հայաստանում թուրքական շահերը սպասարկող որոշ խմբեր և անհատներ. Իշխան Սաղաթելյան (լուսանկարներ) Էս գլխից ասեմ, որ չի ստացվելու. ձեզ և ձեր տերերին մաքրելու ենք մեր հայրենիքից և ստեղծենք ազգային պետություն:
-
Իրադարձային 23:14 • 07/03 Տեղեկությունները, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են և այլն, չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց:
-
Քաղաքականություն 14:00 • 07/03 Նիկոլի առասպելը սկսվեց մարտի 1-ին և մեռավ մարտի 1-ին, նա պաշտոնապես ցույց տվեց, որ անտեր է և մենակ. Միքայել Մինասյան Վերջին և մահաբեր հարվածը Նիկոլն ինքն իրեն հասցրեց մարտի 1-ին։ Եվ այո՛, ճիշտ է Նարեկ Սամսոնյանը, երբ գրում է, որ հօդս ցնդեց վերջին միֆը, որ կա ժողովրդի մի հատված՝ անգրագետ, հուսահատ, անհույս, մոլորված, որ դեռ Նիկոլի հետ է։
-
Քաղաքականություն 13:23 • 07/03 Եթե ժողովուրդն ուզում է հրաժարական լինի, պետք է Փաշինյանին ճնշենք, որ ԳՇ-ից հեռու մնա ու ընտրության գնա. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Պատգամավորը նշեց, որ իրավիճակը շատ պարզ է՝ Փաշինյանը պետք է զիջումների գնա, չպետք է բանակին քավության նոխազ դարձնի, կամ թողնի, որ այս քաոսը շարունակվի: «Ես չեմ ուզում վերջնաժամկետին հասնենք, ու ասենք՝ վայ, էս ինչ վատ բան եղավ»:
-
Իրադարձային 11:00 • 07/03 Դիմակ կրելու խստացման մասին հայտարարության մեջ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ արտակարգ դրության խստացման, հանրահավաքների արգելման և այլն. Ռուբեն Հովհաննիսյան Կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացումը, եթե այդպիսին իրականում կա, կարող է պայմանավորված լինել եղանակի սեզոնային փոփոխության ժամանակ մարդու օրգանիզմում իմունային համակարգի որոշակի թուլացմամբ
-
Իրադարձային 06:56 • 07/03 Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
-
Քաղաքականություն 21:14 • 07/03 Հիմա քայլը Նիկոլինն է, պետք է հրաժարական տա, բայց քայլ չի անում, փոխարենը ծամածռություններ է անում, որ մեր նյարդերը տեղի տան, բայց մենք ճշգրիտ քայլերով գնալու ենք առաջ. Գեղամ Նազարյան Պետության ղեկավարը մարտի 1-ին սադրանքներ հրահրեց, փոխանակ նա ամեն ինչ աներ, որ այդ օրը բախումներ չլինեին, դիտմամբ սկսեց երթ անել՝...
-
Իրադարձային 20:59 • 07/03 Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի բազարը, բայց ասացինք՝ դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) «Հերոսական պայքարի գնով պահած համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր ենք նախատեսում»,- գրել է Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
-
Մամուլի տեսություն 08:43 • 05/03 «Իրավունք»․ Հայկ Սարգսյանը խայտառակում է իմքայլականների անունն ու պատիվը․ Փաշինյանը նրան սաստել է «լևի» գնալու համար Վերջին շրջանում ասեկոսեներ են շրջանառվում, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «Շիշ բռնող» մականվամբ, շատ է սիրում գիշերային կյանք վարել ու զվարճանալ Դ
-
Քաղաքականություն 01:04 • 02/03 ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը և շուտով հրապարակելու է. Միքայել Մինասյան Ու քանի որ ԱԱԾ պետ Աբազյանը դարձել է Նիկոլի ու Աննայի անձնական օգտագործման լակեյը, նա սիրով փոխանցել է այդ ձայնագրությունը և շուտով հրապարակելու է։
-
Քաղաքականություն 11:04 • 06/03 «Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ Ալիև «Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ: Փոխվարչապետներն արդեն քանի՞ անգամ են հանդիպել: Հիմա Հայաստանը հրաժարվում է համագործակցությունից: Հիմա Հայաստանը ցանկանում է խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք նրանց կստիպենք», - ասել է Ալիևը:
-
Իրադարձային 17:08 • 05/03 Ալիևը Մեհրիբան Ալիևային նոր պաշտոնի է նշանակել «Նոր Ադրբեջան» կուսակցության նոր կանոնադրության համաձայն, կուսակցության նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Մեհրիբան Ալիևան նշանակվել է կուսակցության առաջին փոխնախագահ, Ալի Ահմադովը ՝ կուսակցության փոխնախագահ, Թահիր Բուդագովը՝ կուսակցության փոխնախագահ, կենտրոնական աշխատակազմի ղեկավար:
-
Տնտեսություն 10:34 • 05/03 «ԼՂ հակամարտությունն ավարտված է. Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու». Ալիև «Նոր միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի պատմական տարածքով` Զանգեզուրով, և Ադրբեջանի հիմնական մասը կապելու է Նախիջևանի և Թուրքիայի հետ, տրանսպորտային ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծելու»,-ասել է Ալիևը:
-
Իրավունք 14:07 • 05/03 Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը դատապարտելի է ու պետք է արժանանա իրավական գնահատականի. իրավաբան Ազգային իշխանությունները պարտավոր են երաշխավորել լրագրողի օրինական մասնագիտական գործունեության՝ օրենքով պաշտպանված լինելը, այլ ոչ թե գործեն դրան հակառակ։
-
Քաղաքականություն 12:56 • 04/03 «Կարծում եմ` սա ծրագրված պարտություն էր. պարտված կառավարությունը պետք է ծնկաչոք ներողություն խնդրի ժողովրդից». Քոչարյանը նշել է` ինչ է անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի հարցով լավ համաձայնագիր կնքելու համար Լավ պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու համար հարկավոր է պատերազմներ հաղթել, կամ գոնե չպարտվել դրանք:
-
Ժամանց 18:27 • 07/03 Պուտինին ամուսնության առաջարկություն արած աղջիկը պատմել է՝ ինչպես է փոխվել իր կյանքը դրանից հետո (տեսանյութ) Ռուսաստանի Իվանովո քաղաքի բնակչուհի Յուլիա Շիլովան, որը մեկ տարի առաջ երկրի նախագահին առաջարկել էր կնության առնել իրեն, «России 1» հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դրանից հետո:
-
Քաղաքականություն 12:20 • 02/03 2018-ին առանց վարչական լծակի հրապարակ լցնողը երեկ բոլորին բերման ենթարկելով բերել էր հրապարակ՝ ցույց տալով այս խաբկանքը․ Նարեկ Սամսոնյանը՝ իշխանության հանրահավաքի մասին (լուսանկարներ) Էս ա կապիտուլյանտի ողջ կարեցածը սուտ, կեղծիք, դավաճանություն և դրա մեջ բռնի ներգրավված պետծառայողներ:
-
Իրավունք 22:22 • 04/03 Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն «Լեննականցի Զապը» ու նրան ուղեկցող մոտ 15 անձ. shamshyan.com Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղաշապատի ոստիկանները Էջմիածնի «Անտառային ձայներ» հաստատությունից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 անձի:
-
Ժամանց 18:10 • 05/03 Նյու Յորքի բնակչուհին իր տան լոգասենյակին փակցված հայելու ետևում մեկ այլ բնակարան է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութեր) Սամանտան նշել է, որ հաճախ է սառը օդի հոսք զգացել լոգարանում, հակառակ նրան, որ այնտեղ օդափոխության համակարգ չի գործում: Ավելի ուշ նա հասկացել է, որ օդը հայելու ետևից է գալիս: Հայելին պատից հանելուց հետո պատի վրա մեծ անցք է հայտնաբերել, որից մի այլ կիսակառույց բնակարան է երևում։
-
Ժամանց 16:17 • 05/03 Պապարացիներն Անջելինա Ջոլիին լուսանկարել են դստեր հետ ընթրիքից հետո ռեստորանից դուրս գալուց (լուսանկարներ) Ջոլին կրել է գոտիով սև վերարկու և տաբատ, որոնք համադրել է սև բարձրակրունկների։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները հարգելով՝ աստղը կրել է սև դիմակ։
-
Իրադարձային 12:13 • 03/03 ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին, հանդիսանում է ԶՈՒ բարձրագույն զինվորական հրամանատարը. ԳՇ հայտարարություն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը վերլուծություն է տարածել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահի՝ 02․03․2021թ․ որոշման մասին հայտարարության վերաբերյալ:
Տնտեսություն
-
22:29 • 06.03.21 Twitter-ի հիմնադիրն աճուրդի է հանել իր առաջին «թվիթը»
-
21:31 • 06.03.21 Բելառուսը սկսել է նավթամթերք մատակարարել ռուսական նավահանգիստներ
Սպորտ
-
12:14 • 08.03.21 Պալմեյրասը՝ Բրազիլիայի գավաթակիր (տեսանյութ)
-
12:05 • 08.03.21 Տոտենհեմի հարձակվողների դուետը՝ ԱՊԼ ռեկորդակիր
-
11:50 • 08.03.21 Ջոկովիչը գերազանցել է Ֆեդերերի ռեկորդը