Թուրքիան ձգտում է լարվածությունը պահել հարավկովկասյան ուղղությամբ՝ փորձելով դիմակայության մեջ ներքաշել Մոսկվային․ Կարեն Վերանյանը՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների նպատակների մասին
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամեն կերպ այս օրերին անցկացվող համատեղ զորավարժությունները ներկայացնել որպես աննախադեպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զորավարժանքներում որևէ նախադեպային տարր չկար, նման ծավալի կամ խորության համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ առաջին անգամ չեն ընթանում։
«Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է տեղեկատվական-հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ինչպես նաև վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծել մեր հանրության շրջանում»,- ասում է նա:
-Պարոն Վերանյան, այս օրերին հայ-ադրբեջանական սահմանում տեղի են ունենում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ, որոնք հաջորդում են Տավուշի սահմանին հուլիսյան լարվածությանը: Դատելով այս օրերին իրականացվող զորավարժությունների բնույթից և երկու երկրների հռետորիկայից՝ ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:
- Նախ կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում ու Թուրքիայում փորձում են ամեն կերպ այդ համատեղ զորավարժությունները ներկայացնել որպես աննախադեպ միջոցառումներ, սակայն իրականում այդ զորավարժանքներում որևէ նախադեպային տարր չկար, նման ծավալի կամ խորության համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ առաջին անգամ չեն ընթանում։ Դրանով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է տեղեկատվական-հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, ինչպես նաև վախի ու լարվածության մթնոլորտ ստեղծել մեր հանրության շրջանում։ Քարոզչական հնարքներից մեկն այն տեսանյութի հրապարակումն էր, որտեղ թուրքական ռազմական տեխնիկան մուտք էր գործում Նախիջևան։ Այդ տեսանյութը շատ արագ սկսեց տարածվել մեր մեդիա տիրույթում ու սոցցանցերում՝ «Թուրքիան մտնում է Նախիջևան», «Թուրքիան հարձակվելու է Հայաստանի վրա» և այլ նման անհիմն խորագրերով հրապարակումներով։ Կցանկանայի նշել, որ մեր հանրությունը նման իրավիճակներում չպետք է առաջնորդվի զգացմունքայնությամբ և դառնա հակառակորդի ապատեղեկատվության զոհը։
Նշեմ, որ թուրքական արտադրության ռազմական տեխնիկա ու սպառազինություն տարիներ շարունակ մատակարարվում է Նախիջևան։ Գաղտնիք չէ, որ դրանց զգալի մասը հարձակողական բնույթի է, այս ամենը նորություն չէ մեզ համար․ հայկական կողմը ոչ միայն հետևում է Նախիջևանի ռազմականացման գործընթացին, այլև անհրաժեշտ պրագմատիկ քայլեր ձեռնարկում այդ մարտահրավերների զսպման, հակազդման ու չեզոքացման ուղղությամբ։
Անհրաժեշտ է նկատել, որ թուրք-ադրբեջանական զորավարժություններով Անկարան և Բաքուն հետապնդում են մի քանի նպատակ՝ միասին վերցրած ու առանձնացված շահերով։ Առաջին՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, բացահայտ տապալելով ռազմական գործողությունները, փորձում է «հաջողության» կամ «հաղթանակի» իմիտացիա ստեղծել, որպեսզի կարողանա արդարանալու հիմքեր ունենալ իր հանրության առաջ՝ հուլիսյան ռազմական գործողությունների տապալման համար։ Երկրորդ՝ հաջորդելով հուլիսյան լարվածության ընթացքում տեղի ունեցած հայ-ռուսական զորավարժանքներին՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունները միտված են ցույց տալ Թուրքիայի պատասխան քայլը։ Առհասարակ, հուլիսյան ռազմական գործողությունները շատ ավելի խորքային էին, քան զուտ հայ-ադրբեջանական դիմակայությունը։ Այն ներառում էր տարածաշրջանային շահեր, մասնավորապես Թուրքիա-Ռուսաստան շահերի դիմակայությունը։ Երրորդ՝ Թուրքիան ձգտում է լարվածությունը պահել հարավկովկասյան ուղղությամբ՝ փորձեր կատարելով դիմակայության մեջ ներքաշել Մոսկվային։ Չորրորդ, Թուրքիան Ադրբեջանին աջակցելու՝ իր հնչեցրած հայտարարություններին հավատարիմ մնալու պատրվակով կարող է փորձել Ադրբեջանին հրահրել հերթական արկածախնդրության, ինչի հետևանքով Բաքվի անհաջողությունները կթուլացնեն երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դիրքերը երկրի ներսում․ սա շահավետ է Անկարայի համար, քանի որ նման պարագայում Ադրբեջանը դառնում է առավել վերահսկելի Թուրքիայի համար։
-Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օրերին աննախադեպ ակտիվություն դրսևորեց, Հայաստանի դեմ սպառնալիքները հնչում էին տարբեր պաշտոնյաների շուրթերից: Ի՞նչ եք կարծում` դրանք միայն հռետորաբանությա՞ն մակարդակում էին, թե՞ այնուամենայնիվ պատեհ առիթով կարող են վերածվել գործողությունների: Ի՞նչ սպասի Հայաստանը:
-Հուլիսյան ռազմական գործողությունների ընթացքում էլ առիթներ եղել են նշելու, որ Թուրքիան հիմքեր չունի Հայաստանի նկատմամբ ռազմական գործողություններ իրականացնելու․ չկան ինչպես դրա ներքին, այնպես էլ արտաքին՝ տարածաշրջանային նախադրյալները։ Չեմ կարծում, որ Անկարան, հանուն Ադրբեջանի ու վերջինիս շահերի, ցանկություն ունենա ներքաշվել հերթական տարածաշրջանային միջնորդավորված պատերազմում, այն էլ՝ Ռուսաստանի ազգային շահերի համար կենսական նշանակություն ունեցող հետխորհրդային տարածքում և այն էլ՝ փխրուն կայունությամբ ու ռիսկային տարածաշրջանում։ Կարծում եմ` Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հակահայկական ագրեսիվ հայտարարություններն առաջին հերթին ուղղված էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը և անձամբ Ալիևին՝ Անկարայի համերաշխությունն Ադրբեջանին հայտնելու նպատակով։ Մյուս կողմից, չեմ բացառում, որ Անկարան նման հայտարարություններով ձգտում է սիրաշահել Ալիևին ու դրդել նրան հերթական արկածախնդրության՝ Ադրբեջանի ներքաղաքական, ռազմաքաղաքական ու հանրային ուղղություններով իր դիրքերն ամրապնդելու համար։ Ուստի, ոչ միայն սխալ է կարծել, որ Անկարայի ու Բաքվի շահերը ամբողջությամբ համընկնում են, այլև որոշ դեպքերում Թուրքիան ձգտում է դուրս գալ Հայաստանի կամ արցախյան ուղղությամբ գործընթացներում Ադրբեջանի նկատմամբ իր մեծ եղբոր ստանձնած պարտավորվածության ճնշող սահմաններից։
Այսինքն, խորքային անկայունության կամ ավելի լայն ռազմական գործողությունների չպետք է սպասել ոչ Բաքվի, և ոչ էլ առավելևս Անկարայի անուղղակի մասնակցությամբ։ Թուրքիան ավելի շուտ շարժվում է այն տրամաբանությամբ, որ սպառնալիք հնչեցնելն ավելի արդյունավետ է, քան բուն սպառնալիքի գործադրումը։
-Ի պատասխան Թուրքիայի ակտիվության՝ Հայաստանն այս ընթացքում պարբերաբար հանդես է գալիս քննադատություններով: Արդյոք միայն քննադատությունները բավարար են և համոզիչ արտաքին աշխարհի համար՝ Հայաստանին այս հարցում օժանդակելու գործընթացում:
-Այնքան էլ համամիտ չեմ այդ ձևակերպման հետ, թե հայկական կողմը հանդես է գալիս Թուրքիային հասցեագրված քննադատություններով։ Իրականում այս օրերին հայկական կողմը մեծ ծավալի քաղաքական, դիվանագիտական, իրավական ու տեղեկատվական աշխատանքներ է իրականացնում, որոնք միջազգային հանրությանը ցույց են տալիս Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշումն ու քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այդ աշխատանքներում հստակ ուրվագծվում է այն իրողությունը, որ Թուրքիան սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Ձեր ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայտարարությունների հնչեցումն առհասարակ ինքնանպատակ չէ․ հայտարարությունների հնչեցմանը նախորդում ու հաջորդում են համապատասխան գործողություններ ու գործընթացներ, որոնց բովանդակությունն ու խորքայնությունն արդեն ամփոփվում է հայտարարության տեսքով։ Եւ Թուրքիայի զսպման, հակազդման՝ հայկական կողմի քայլերը real politics-ում ամենևին էլ չեն սահմանափակվում մեր տարածաշրջանով, այլ ուղղակի կամ անուղղակի ընդգրկում են համագործակցային երկկողմանի ու բազմակողմանի ձևաչափեր՝ աշխարհագրորեն ընդգրկելով Մերձավոր Արևելքը, Արևելյան Միջերկրածովն ընդհուպ մինչև Հյուսիսային Աֆրիկա և այլն։ Կարծում եմ`հայկական կողմի արտաքին արձագանքման գործողություններն արդյունավետ են, օպերատիվ, նախահարձակ ու թիրախային։
-Շատերը ակնարկում են, որ թուրքական ազդեցության մեծացումը Հարավային Կովկասում հարված է Ռուսաստանին և Իրանին: Այս երկրները, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր կարող են խաղալ տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ ձգտումները զսպելու համար, և արդյոք անհրաժեշտության պարագայում ժամանակ և ռեսուրս կծախսե՞ն դրա համար:
-Առհասարակ, Էրդողանի նեոօսմանյան հավակնությունները լրջորեն մտահոգում են աշխարհի տարբեր ազդեցիկ խաղացողներին, դրանք չեն կարող չմտահոգել նաև Թեհրանին ու Մոսկվային․ առավելևս, երբ խոսքը գնում է հարավկովկասյան տարածաշրջանի մասին, որը գտնվում է Ռուսաստանի ու Իրանի անմիջական շահերի ազդեցության գոտում։ Հուլիսյան լարվածության ընթացքում Թուրքիայի ապակառուցողական գործելաոճը նույնպես գտնվում է Ռուսաստանի ու Իրանի ուշադրության կենտրոնում, և կողմերից որևէ մեկը չի պատրաստվում զիջել իր դիրքերը տարածաշրջանում՝ ի հաշիվ Անկարայի։ Ռուսաստանն արդեն հստակորեն ցույց տվեց տարածաշրջանի կարևորությունը՝ հայկական կողմի հետ անցկացնելով խոշոր զորավարժություններ։ Թեհրանը թեև սահմանափակվեց հավասարակշռված հայտարարություններով, սակայն real politics-ում հստակ է դիրքավորվում տարածաշրջանում Թուրքիա-Ռուսաստան-Իրան շահերի առանցքում։ Կցանկանայի նշել, որ մեր տարածաշրջանում շահերի միջև ձևավորված ուժային հավասարակշռությունը, և այդ հավասարակշռության ստատուս քվոն շարունակում է պահպանվել, և չկան նախադրյալներ, որոնք կարող են խախտել այդ փխրուն հավասարակշռությունը։
-Այս օրերին նաև խոսք է գնում այն մասին, որ Հայաստանը կարող է միանալ կամ համագործակցել հակաթուրքական դաշինքների հետ: Նշվում է, որ հաջողված է Հայաստան-Հունաստան-Կիպրոս հակաթուրքական դաշինքը: Դուք ինչպե՞ս եք գնահատում այն, որքանո՞վ է հնարավոր Հայաստանի՝ այլ դաշինքների հետ համագործակցելը: Դա ի՞նչ արդյունք կարող է տալ:
-Բազմիցս խոսվել է այն մասին, որ Թուրքիայի ապակայունացնող նկրտումները լրջորեն մտահոգում են տարածաշրջանի հիմնական խաղացողներին։ Անկարայի հավակնությունները զսպելու նպատակով ձևավորվում են նոր դաշինքներ կամ առանցքներ։ Մասնավորապես՝ շատ է խոսվել Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական դաշինքի մասին, որը ԱՄՆ քաղաքական հովանու ներքո է, և անվանում են հակաթուրքական դաշինք։ Վերջերս տարածաշրջանային խոշոր խաղացողներից մեկը՝ Եգիպտոսը նույնպես հանդես եկավ հակաթուրքական դաշինք ձևավորելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին հայտարարությամբ։ Հակաթուրքական տարբեր ճամբարներում ու գործընթացներում ակտիվ գործունեություն է իրականացնում տարածաշրջանում մեկ այլ ազդեցիկ պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հայաստանն իր հերթին արդյունավետությամբ զարգացնում է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ դաշինքը։ Նկատենք, որ Հայաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի Եգիպտոսի հետ, Հունաստանն ու Կիպրոսը Հայաստանի բնական դաշնակիցներն են, վերջին շրջանում արդյունավետություն է նկատվում նաև հայ-իսրայելական հարաբերություններում։ Ասել է թե, Հայաստանը կարող է և թերևս արդեն քայլեր կատարում է հակաթուրքական նշված դաշինքների ու գործընթացների միջև երկխոսության ու համագործակցության, կոորդինացման հարթակ ստեղծելու ուղղությամբ։ Այս կարևոր նախաձեռնողականությունը կընդլայնի Հայաստանի ներգրավվածությունը տարբեր գործընթացներում, ինչն իր հերթին սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի տարածաշրջանային կշռի, հեղինակության բարձրացման ու դիրքերի ամրապնդման համար։
Հռիփսիմե Հովհաննիսյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
Իրավունք
-
22:30 • 30.04.24 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Տնտեսություն
-
09:33 • 01.05.24 ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը
-
18:22 • 30.04.24 Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Մամուլի տեսություն
-
09:26 • 01.05.24 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ»
-
08:50 • 01.05.24 Տավուշում պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:54 • 01.05.24 Ուկրաինայում միայն երեք դպրոցում են դեռ ռուսերեն դասավանդում
-
19:49 • 01.05.24 Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում